Facebook   Twitter
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկին

21 Ապրիլի 2017 - 15:54
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին` գյուղատնտեսության ոլորտում համագործակցության շրջանակների ընդլայնման հնարավորությունը քննարկելու նպատակով:

Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ մեկնարկել է «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագիրը, որի նպատակն է վերազինել և արդիականացնել գյուղատնտեսական տեխնիկայի պարկը:

«Այս ծրագրով մենք ստեղծել ենք մեխանիզմ, որով ֆերմերն ինքը կարող է որոշել, թե ինչ գյուղտեխնիկա է նրան հարկավոր գյուղատնտեական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար: Շուկան ազատ է, սահմանափակումներ չկան, և եթե Բելառուսում գտնվեն գյուղտեխնիկա արտադրողներ և մատակարարներ, որոնք հետաքրքրված են հայկական շուկայով, ապա կարող են ևս մասնակից դառնալ ծրագրին», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Դեսպան Իգոր Նազարուկն իր հերթին նախարարին է ներկայացրել Բելառուսում գյուղատնտեսական տեխնիկայի տրամադրման պայմանները, պետության կողմից արտադրողներին և մատակարարնեին տրամադրվող աջակցության գործիքները: Քննարկվել են այս ուղղությամբ հայկական և բելառուսական պետական, մասնավոր և ֆինանսական կառույցների ներգրավմամբ փոխգործակցության հնարավոր ուղիները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև անտառային տնտեսությունների արդյունավետ կառավարմանն առնչվող հարցեր: Մասնավորապես դիտարկել երկու երկրների միջև առկա փոխգործակցության սերտացման հնարավորությունը: Առաջարկվել է նաև ուսումնասիրել հետագայում անտառանյութի վերամշակման գործարանի հիմնման հնարավորությունը:

Բելառուսի դեսպանը նշել է, որ իրենք հետաքրքրված են բելառուսական պարարտանյութը Հայաստանում իրացնելու հնարավորությամբ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Բելառուսի ագրարային բուհերում հայ մասնագետների ուսուցման և վերապատրաստման հարցին:

Տեղեկացնելով, որ հունիսի 6-ից 10-ը Մինսկում կազմակերպվելու է ամենամյա «Բելագրո» մասնագիտացված միջազգային ցուցահանդեսը` Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը առաջարկել է հայկական կողմին ևս մասնակցել այդ միջոցառմանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Միշել Լեգրանը, Օրնելլա Մուտին, Մարկո Խանն ու այլ հայտնիներ Երեւանում մասնակցեցին տոնական համերգի (ֆոտո/վիդեո)
19 Սեպտեմբերի 2017 - 23:19
Միշել Լեգրանը, Օրնելլա Մուտին, Մարկո Խանը, Ռոզի Արմենը, Կարո Փալյանն ու հայտի այլ դեմքեր Երեւան են ժամանել: Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում նրանք մասնակցել ենՀայաստանի անկախության 26-ամյակին եւ «Ծագումով հայերը» հաղորդաշարի 10-ամյակին նվիրված տոնական համերգին:
Շվեյցարիայում արգելել են հասարակական վայրերում ծածկել դեմքը
19 Սեպտեմբերի 2017 - 23:17
Շվեյցարական Սանկտ Գալլեն կանտոնի խորհրդարանը կողմ է քվեարկել դեմքը հասարակական վայրերում ծածկելու արգելքին, եթե դա կարող է սպառնալիք ներկայացնել անվտանգությանը, փոխանցում է ATS գործակալությունը։

Ամերիկուհին վեճից հետո սպանել է բոյֆրենդին ու կտրատել նրա մարմինը
19 Սեպտեմբերի 2017 - 23:07
ԱՄՆ Թեխաս նահանգում ոստիկանները կալանավորել են մի կնոջ, ում կասկածում են բոյֆրենդի վայրագ սպանության մեջ, հայտնում է New York Post-ը։
Չինաստանում տեղափոխել են 2000 տոննա կշռող տաճարը
19 Սեպտեմբերի 2017 - 23:01
Չինաստանի Շանհայ քաղաքում իշխանությունների որոշմամբ տեղի բուդդայական հսկայական տաճարը տեղաշարժվել է անվտանգության նկատառումներից ելնելով:
«Վայրի հրեշտակ»-ի գլխավոր հերոսները 20 տարի անց համատեղ լուսանկար են հրապարակել
19 Սեպտեմբերի 2017 - 22:57
Արգենտինական արտադրության «Վայրի հրեշտակ»-ը համարվում է 1990-ականների վերջի-2000-ականների սկզբի ամենասիրված ու հայտնի սերիալներից մեկը, որի գլխավոր զույգի՝ աղախին Միլագրոսի և հարուստ ընտանիքից Իվոյի սիրավեպին հետևում էին միլիոնավոր դեռահասներ:
Սոնա Շահգելդյանը ներկայացել է բոլորովին նոր կերպարներով (Լուսանկարներ)
19 Սեպտեմբերի 2017 - 22:50
Սոնա Շահգելդյանը նոր ֆոտոշարքով է հանդես եկել: Երգչուհին այս ֆոտոշարքում ներկայացել է նորովի նոր կերպարներով:
Վիգեն Սարգսյան. «Դժվարանում եմ ասել, թե ինչպիսի պետություն կլինեինք մենք, եթե հակառակորդը չզգոնացներ մեզ»
19 Սեպտեմբերի 2017 - 22:45
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում սեպտեմբերի 18-ին կայացած «Ազգ-բանակ. հավաքական ներուժի զարգացման մոդել» խորագրով անցկացված նիստի ընթացքում



Ես նրանց հավանեցի առաջին իսկ հայացքից. սերմնահեղուկի դոնորն առաջին անգամ հանդիպել է 19 կենսաբանական երեխաների հետ (Լուսանկարներ, տեսանյութ)
19 Սեպտեմբերի 2017 - 22:41
Սերմնահեղուկի 57-ամյա դոնոր Մայք Ռուբինոն առաջին անգամ հանդիպել է իր՝ աշխարհի տարբեր անկյուններում բնակվող 19 կենսաբանական երեխաների հետ, որոնց մեծ մասին նա նախկինում չէր տեսել: Բազմազավակ հայրը նկատել է, որ այս իրադարձությունն իր համար շատ հուզիչ ու մի քիչ անիրական է թվում:
Թրամփը ՄԱԿ-ի ամբիոնից երդվել է «ամբողջությամբ ոչնչացնել» Հյուսիսային Կորեան
19 Սեպտեմբերի 2017 - 22:32
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երդվել է «ամբողջությամբ ոչնչացնել» Հյուսիսային Կորեան, եթե Փհենյանը մի կողմ չդնի իր միջուկային մարտահրավերները:

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9858
 
Լրահոս`