Facebook   Twitter
 
Գաբրիել Ղազարյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության տրիատլոնի ֆեդերացիայի պատվիրակությանը

Գաբրիել Ղազարյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության տրիատլոնի ֆեդերացիայի պատվիրակությանը

21 Ապրիլի 2017 - 16:06
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության տրիատլոնի ֆեդերացիայի պատվիրակությանը՝ Հայաստանի եռամարտի (տրիատլոն) ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ավետիսյանի ուղեկցությամբ:

Նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը համագործակցում է մարզաձևերի, այդ թվում նաև՝ եռամարտի ազգային ֆեդերացիայի հետ և պատրաստ է իր գործունեության շրջանակներում աջակցել Հայաստանի և Իրանի եռամարտի ֆեդերացիաների համագործակցության արդյունավետության բարձրացմանը և մարզաձևի զարգացմանը: «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների միջև 2016 թվականին ստորագրվել է երկկողմ համագործակցության համաձայնագիր, ինչը խոսում է երկու երկրների սպորտի ոլորտում համագործակցելու պատրաստակամության մասին: Համատեղ կազմակերպվող մրցաշարերը և ուսումնամարզական հավաքները փորձի փոխանակման լավ հնարավորություն կլինեն հայ և իրանցի մարզիկների համար»,- ասել է նախարարի տեղակալը:

Կողմերը զրուցել են երկու երկրների տրիատլոնի հավաքականների փոխայցելությունների, համատեղ սեմինարների և ուսումնամարզական հավաքների մասնակցելու հնարավորությունների մասին:

Ինչպես նշել է Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ավետիսյանը, այս մարզաձևը զարգացման լավ հեռանկար ունի Հայաստանում: Նրա խոսքերով՝ այս օրերին տրիատլոնի ՀՀ հավաքականի 2 մարզիկներ՝ Գագիկ Սողոմոնյանը և Բաբկեն Պողոսյանը, ինչպես նաև մարզիչ Արամ Նազարյանը Իսպանիայի Ալիկանտե քաղաքում մասնակցում են մարզիկների և մարզիչների համար տրիատլոնի եվրոպական միության կազմակերպած սեմինարին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Թուրքիայում քննարկում են ԵԽԽՎ պատվիրակություն չուղարկելու հարցը. Չավուշօղլու
28 Ապրիլի 2017 - 12:12
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոստացել է անել այնպես, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը «զղջա» իրենց մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակ տալու որոշման համար:Այս մասին արտգործնախարարը ասել է HaberTurk-ին:

Դիարբեքիրի Սուր շրջանում պատրաստվում են երկու թաղամաս ավերել
28 Ապրիլի 2017 - 11:18
Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Դիարբեքիրի Սուր շրջանում պատրաստվում են երկու թաղամասի ավերմանը, այս մասին հայտնում է BBC-ի թուրքական ծառայությունը:

Նավթի համաշխարհային գներն աճում են
28 Ապրիլի 2017 - 11:06
Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, հաղորդում է Gazeta-ն:

Իրանական գազի հնարավոր գնումների մասին տեղեկությունը մեկնաբանել է Վրաստանի էներգետիկայի նախարարությունը
28 Ապրիլի 2017 - 10:53
Իրանից Վրաստան գազամատակարարումը տեսականորեն հնարավոր է, և դրա համար կան անհրաժեշտ ենթակառուցվածքներ, սակայն պետական ընկերությունների միջև այդ պայմանագրերը չեն կնքվել: Այդ մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել է Վրաստանի էներգետիկայի նախարարի տեղակալ Մարիամ Վալիշվիլին:

Նոր ձերբակալություններ՝ Թուրքիայում
28 Ապրիլի 2017 - 10:32
Թուրքիայի իրավապահ մարմինների հաղորդմամբ, ձերբակալվել են 1009 գաղտնի իմամներ, ովքեր, ըստ պաշտոնական տվյալների, հակապետական քայքայիչ գործունեությամբ էին զբաղված ոստիկանության և այլ պետական կառույցների շրջանակում: Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը:

Ամերիկացի զինվորների կյանքը թուրքիան վտանգի տակ է դրել. Մարկ Թոներ
28 Ապրիլի 2017 - 10:23
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները, քննադատելով թուրքական ԶՈւ-ի կողմից Իրաքի և Սիրիայի հյուսիսային տարածքների վրա իրականացված ավիահարձակումները, նշել է, որ Թուրքիան իր քայլերով վտանգի է ենթարկել նաև ամերիկացի զինծառայողներին, հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Իրանը հաստատել է 9 սահմանապահների զոհվելու մասին տեղեկությունը
27 Ապրիլի 2017 - 22:21
Իրանը հաստատել է 9 սահմանապահների զոհվելու մասին տեղեկությունը։ ԻՐՆԱ-ի փոխանցմամբ Զախեդան նահանգի դատախազ Ալի Մովահեդի Ռադը հաստատել է, որ Իրանի հարավ-արեւելյան տարածքում զինյալների կրակոցներից 9 իրանցի սահմանապահ է զոհվել, եւս 2-ը վիրավորվել։

«Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ». Հյուրերի մեկնարկային կազմը
27 Ապրիլի 2017 - 22:12
Անգլիայի առաջնության 26-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալելու է «Մանչեսթեր Սիթին»:

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3476
 
Լրահոս`
 
 
8 օրինապահ հարկ վճարողի ՊԵԿ-ը հավաստագիր է հանձնել
Տնտեսություն, Հասարակություն, Քաղաքական
 
 
ԱՀ ՊՆ. Հակառակորդի կրակոցից զինվոր է մահացել
Հասարակություն, Հայոց Բանակ - 25
 
 
 
Նավթի համաշխարհային գներն աճում են
Միջազգային, Տնտեսություն