Facebook   Twitter
 
ԿԽՄԿ-ն Արցախում օգնություն է տրամադրում միայնակ ծերերին և ականների պայթյունի հետևանքով տուժածների ընտանիքներին (Լուսանկարներ)

ԿԽՄԿ-ն Արցախում օգնություն է տրամադրում միայնակ ծերերին և ականների պայթյունի հետևանքով տուժածների ընտանիքներին (Լուսանկարներ)

21 Ապրիլի 2017 - 16:29
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) 2016 թվականին համալրել է Լեռնային Ղարաբաղի քաղաքային և գյուղական տարածքներում ապրող ավելի քան 290 անապահով ծերերի ամսական եկամուտը:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը և նշել, որ այդ օգնությունը հնարավորություն է տալիս նրանց պահպանել նվազագույն կենսապայմանները:

«ԿԽՄԿ-ն 2012 թվականից օգնություն է տրամադրում նաև ականների պայթյունի հետևանքով տուժածներին՝ փորձելով ինչ-որ ձևով թեթևացնել նրանց հոգսերը: Այսօրվա դրությամբ ծրագրից արդեն օգտվել է 200 ավելի ընտանիք: Ականի պայթյունից տուժած մի շարք առավել անապահով ընտանիքներ ստացել են դրամական օգնություն՝ ականի միջադեպերի հետ կապված բժշկական ծախսերը հոգալու համար»,- ասել է Է. Մուսայելյանը:

Նախօրեին Արցախի և Հայաստանի ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են տեսակցելու Մարտունի և Ճարտար քաղաքներում ապրող միայնակ ծերերին և ականների պայթյուններից տուժածներին:

ԱՀ Մարտունի քաղաքի 86-ամյա բնակչուհի Ստելինա Սարգսյանը, ով միայնակ տարեց կին է և օգտվում է ԿԽՄԿ-ի կողմից տրամադրվող օգնությունից մեզ հետ զրույցում ասել է. «Արդեն 2 տարի է ինչ ԿԽՄԿ-ն ամսական 6000 դրամ է տրամադրում, ստանում եմ կենսաթոշակ և 9000 դրամ նպաստ:

Առողջությունս շատ վատ է, չեմ կարողանում ազատ քայլել. հիմնականում պառկած եմ լինում: Հարևաններս օգնում են, խանութից հաց են բերում: Դժվարությամբ, բայց կարողանում եմ իմ կարիքները հոգալ»: Մարտունի քաղաքի 80-ամյա միայնակ տարեց Սվետլանա Մուսայելյանն էլ ասել է, որ առողջական լուրջ խնդիրներ ունի:

«Մի աչքս ընդհանրապես չի տեսնում: Հարևաններս, բարեկամներս են օգնում: Ես չեմ կարողանում բակ իջնել, խանութ գնալ: Կարմիր խաչը արդեն 3 տարի է, ինչ ամեն ամիս 4900 դրամ գումար է տալիս, իսկ պետությունն էլ, բացի կենսաթոշակից ամեն ամիս 9000 դրամ նպաստ է տրամադրում, որպես միայնակի»,- ասել է Ս. Մուսայելյանը:

Մարտունու շրջանի ճարտար քաղաքի 39-ամյա Սասուն Դանիելյանը, ով ևս ԿԽՄԿ-ի շահառուներից է, պատմել է, որ 2015 թվականին ականի պայթյունի հետևանքով կորցրել է աջ ոտքը:

«Որպես հաշմանդամ ընդամենը 19000 դրամ կենսաթոշակ եմ ստանում: Պրոթեզի խնդիր ունեմ, քանի որ եղածը կոտրվել է և այլևս հնարավոր չէ օգտագործել: Երկու անչափահաս երեխա ունեմ: Տեղի դպրոցում նաև գիշերային պահակ եմ աշխատում, որպեսզի կարողանամ ընտանիքիս հոգսերը հոգալ. կինս չի աշխատում: Տուն չունենք, վարձով ենք ապրում»,- ավելացրել է Ս. Դանիելյանը և ընդգծել, որ ԿԽՄԿ-ն մի քանի օր առաջ 2 տոննա ցորեն է տվել, առաջիկայում էլ պետք է նաև հավեր տան՝ որպես օգնություն:

HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
Հունիսի 21-ին Երեւանում ծնվել է 68 երեխա
22 Հունիսի 2017 - 17:50
Հունիսի 21-ին Երեւանում ծնվել է 68 երեխա՝ 35 տղա եւ 33 աղջիկ:

Տուլայի շրջանում վթարված Երեւան-Մոսկվա միկրոավտոբուսի վարորդը երկու ամսով կալանավորվել է
22 Հունիսի 2017 - 17:43
Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում հունիսի 18-ին վթարված Երեւան-Մոսկվա միկրոավտոբուսի վարորդ Կարապետ Մողրովյանը երկու ամսով կալանավորվել է: Այս մասին տեղեկացնում են Ռուսաստանում ՀՀ դեսպանատնից:
ՀՀ-ում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասին ընդունել է Դավիթ Լոքյանը
22 Հունիսի 2017 - 17:36
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:

Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
22 Հունիսի 2017 - 17:31
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 23-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Սարմի, Ավանեսովի, Տիտոգրադյան փողոցների, Խաղաղ Դոնի փող. 2-ից-28 զույգ համարների, Նոր Արեշի 127/2, 127/3, 35-րդ փողոցի 125/3 համարների, «Էրեբունի» հիվանդանոցի ջրամատակարարումը:
Այսօր Արցախում հիդրոէներգետիկայի ոլորտում առկա է ակտիվ ներդրումային հոսք. Արայիկ Հարությունյան
22 Հունիսի 2017 - 17:24
Արցախում, այսօր հիդրոէներգետիկայի ոլորտում առկա է ակտիվ ներդրումային հոսք, եւ կառավարությունը նախատեսում է բնագավառի ամբողջ ներուժը յուրացնել առաջիկա տարիներին: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, Արցախի կառավարության նիստի ժամանակ նշել է Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Ծեծկռտուք Երևանի կենտրոնում՝ կանանց մասնակցությամբ . 5 մասնակիցները բերման են ենթարկվել. shamshyan.com
22 Հունիսի 2017 - 17:09
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 03։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցի թիվ 22 շենքի մոտ վիճաբանություն է տեղի ունենում և մի քանի հոգի մի աղջկա քաշքշում են։
Չորս մարդ է մահացել ԱՄՆ հարավ-արեւմուտքում անոմալ շոգ եղանակային պայմանների պատճառով
22 Հունիսի 2017 - 17:02
Չորս մարդ է մահացել ԱՄՆ հարավ-արեւմուտքում անոմալ շոգ եղանակային պայմանների պատճառով: Այս մասին հայտնում է “Ռոյթերս” լրատվական գործակալությունը: Եվս երկու մարդ էլ մահացել են Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսե քաղաքում:

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 7420
 
Լրահոս`
 
Թաքնված տեսախցիկ (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր