Facebook   Twitter
 
Սոչիում կայանալիք համաշխարհային փառատոնին կմասնակցեն նաև արցախցի երիտասարդներ

Սոչիում կայանալիք համաշխարհային փառատոնին կմասնակցեն նաև արցախցի երիտասարդներ

21 Ապրիլի 2017 - 16:51
Ընթացիկ տարվա հոկտեմբերի 14-22-ը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում տեղի է ունենալու «Երիտասարդության և ուսանողության 19-րդ համաշխարհային փառատոնը»:


Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդության հարցերի բաժնի առաջատար մասնագետ Աշոտ Սարգսյանը:

«Միջոցառման նպատակն է համաշխարհային երիտասարդության համախմբումը, միջազգային կապերի և միջմշակութային փոխգործակցության ամրապնդումը»,-ասել է Ա. Սարգսյանը և տեղեկացրել, որ փառատոնի ծրագիրը ներառում է տարբեր մարզաձևերի մրցույթներ, քաղաքական թեմաներով սեմինարներ և քննարկումներ, համերգներ, տոնակատարություններ, ինչպես նաև պատվիրակությունների գունագեղ շքերթ:

«Փառատոնին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել այստեղ: Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 15-ը»,-հավելել է Ա. Սարգսյանը և նշել, որ փառատոնին արցախցի երիտասարդներն առաջին անգամ են մասնակցելու:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հունիսի 21-ին Երեւանում ծնվել է 68 երեխա
22 Հունիսի 2017 - 17:50
Հունիսի 21-ին Երեւանում ծնվել է 68 երեխա՝ 35 տղա եւ 33 աղջիկ:

Տուլայի շրջանում վթարված Երեւան-Մոսկվա միկրոավտոբուսի վարորդը երկու ամսով կալանավորվել է
22 Հունիսի 2017 - 17:43
Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում հունիսի 18-ին վթարված Երեւան-Մոսկվա միկրոավտոբուսի վարորդ Կարապետ Մողրովյանը երկու ամսով կալանավորվել է: Այս մասին տեղեկացնում են Ռուսաստանում ՀՀ դեսպանատնից:
ՀՀ-ում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասին ընդունել է Դավիթ Լոքյանը
22 Հունիսի 2017 - 17:36
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:

Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
22 Հունիսի 2017 - 17:31
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 23-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Սարմի, Ավանեսովի, Տիտոգրադյան փողոցների, Խաղաղ Դոնի փող. 2-ից-28 զույգ համարների, Նոր Արեշի 127/2, 127/3, 35-րդ փողոցի 125/3 համարների, «Էրեբունի» հիվանդանոցի ջրամատակարարումը:
Այսօր Արցախում հիդրոէներգետիկայի ոլորտում առկա է ակտիվ ներդրումային հոսք. Արայիկ Հարությունյան
22 Հունիսի 2017 - 17:24
Արցախում, այսօր հիդրոէներգետիկայի ոլորտում առկա է ակտիվ ներդրումային հոսք, եւ կառավարությունը նախատեսում է բնագավառի ամբողջ ներուժը յուրացնել առաջիկա տարիներին: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, Արցախի կառավարության նիստի ժամանակ նշել է Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Ծեծկռտուք Երևանի կենտրոնում՝ կանանց մասնակցությամբ . 5 մասնակիցները բերման են ենթարկվել. shamshyan.com
22 Հունիսի 2017 - 17:09
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 03։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցի թիվ 22 շենքի մոտ վիճաբանություն է տեղի ունենում և մի քանի հոգի մի աղջկա քաշքշում են։
Չորս մարդ է մահացել ԱՄՆ հարավ-արեւմուտքում անոմալ շոգ եղանակային պայմանների պատճառով
22 Հունիսի 2017 - 17:02
Չորս մարդ է մահացել ԱՄՆ հարավ-արեւմուտքում անոմալ շոգ եղանակային պայմանների պատճառով: Այս մասին հայտնում է “Ռոյթերս” լրատվական գործակալությունը: Եվս երկու մարդ էլ մահացել են Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսե քաղաքում:

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 7420
 
Լրահոս`
 
Թաքնված տեսախցիկ (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր