Facebook   Twitter
 
Երևանի Ազատության հրապարակում մեկնարկեց «Երկիր Ծիրանիի» քարոզարշավը

Երևանի Ազատության հրապարակում մեկնարկեց «Երկիր Ծիրանիի» քարոզարշավը

21 Ապրիլի 2017 - 17:12
Քիչ առաջ մեկնարկեց Երևանի ավագանու մայիսի 14-ի ընտրություններին մասնակցություն հայտ ներկայացրած «Երկիր Ծիրանի» կուսակցության քարոզարշավը Ազատության հրապարակից՝ «Գալիս ենք արևի քաղաքին տալու ջերմություն» կարգախոսով:

Այնուհետև կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, հրապարակելով կուսակցության նախընտրական ծրագիրը, ընթերցեց. «Քաղաքը կարոտ է մաքրության, մաքուր ձեռքերի, մաքուր սրտերի, մաքուր հոգիների: Եվ եթե միակամ լինենք, ոչ ոք ու ոչինչ ի զորու չի լինի դեմ կանգնել մեր ցանկությանը, համահայկական մայրաքաղաքին»,-հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:

Կուսակցության ծրագրում ներառված են դրույթներ, որոնք վերաբերում են քաղաքի արտաքին լուսավորությանը, բազմաբնակարան շենքերի կառավարմանը, կանաչապատմանը, հանրային տրանսպորտին ու տրանսպորտային խնդիրներին, մետրոպոլիտենի անհրաժեշտությանը:

Զարուհի Փոստանջյանը հիմնադրած կուսակցությունը կարևորել է նաև տրամվայի անհրաժեշտությունը ժամանակակից քաղաքում: Հիշեցնենք, որ կուսակցությունը երթը մեկնարկելու է հեծանվաերթով:

ԹԵՐԹ.am

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Էջմիածնում ԵԿՄ անդամի սպանության հանգամանքները պարզվում են. ոստիկանություն
24 Ապրիլի 2018 - 12:47
Լուսանկարը` shamshyan.com-ի

Էջմիածնում սպանվել է Երկրապահ կամավորականների միության Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահ 46-ամյա Նվեր Հովհաննիսյանը:
«Երկրում իշխանություն չի փոխվել». Հրայր Թովմասյան
24 Ապրիլի 2018 - 12:45
«Սահմանադրական դատարանի համար նշանակություն չունի՝ երկրում ինչ քաղաքական իշխանություն է»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։
Ծիծեռնակաբերդում հոգեհանգստի կարգ կատարվեց. ներկա էին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները
24 Ապրիլի 2018 - 12:20
Այսօր լրանում է 1915թ. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը և Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում են ՀՀ պետական այրերը` հարգելու ցեղասպանության զոհերի հիշատակը։
«Սա Հայաստանի համար պատմական օր է». Քիմ Քարդաշյանը՝ հայաստանյան իրադարձությունների մասին
24 Ապրիլի 2018 - 12:15
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին:
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան Անչելոտիին առաջարկել է գլխավորել հավաքականը
24 Ապրիլի 2018 - 12:12
Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարող է գլխավորել Իտալիայի հավաքականը, հայտնում է «Sky Sport Italia»-ն:
Ջրանցքում մեքենա է հայտնաբերվել, որի մեջ քաղաքացու դի է եղել
24 Ապրիլի 2018 - 12:06
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 24-ին, ժամը 09:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արաքսավան գյուղի վերջնամասում՝ ջրանցքում, նկատվել է ավտոմեքենա:
Կարեն Կարապետյանն ու Բակո Սահակյանը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը
24 Ապրիլի 2018 - 12:00
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին Երևան քաղաքում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ:
Մարիխուանայի օրը. Բոբ Մարլիի որդին ելույթ է ունեցել Apple-ի աշխատակիցների համար (Լուսանկար)
24 Ապրիլի 2018 - 11:53
Հայտնի երաժիշտ Բոբ Մարլիի որդին՝ Զիգի Մարլին ուրբաթ, ապրիլի 20-ին Երկրի օրվա (և Մարիխուանայի օրվա) կապակցությամբ ելույթ է ունեցել Apple ընկերության աշխատակիցների առջև: Այս մասին հաղորդում է Business Insider-ը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12465
 
Լրահոս`