Facebook   Twitter
 
Ոստիկանության Սևանի բաժնի պետ Վիգեն Աղեկյանն ազատվել է պաշտոնից

Ոստիկանության Սևանի բաժնի պետ Վիգեն Աղեկյանն ազատվել է պաշտոնից

21 Ապրիլի 2017 - 19:06
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել, համաձայն որի՝ ոստիկանության Սևանի բաժնի պետ Վիգեն Աղեկյանն ազատվել է պաշտոնից:

Ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը հաստատեց տեղեկությունը, ասելով, որ Սևանի բաժնի պետի ուղարկած գրության վերաբերյալ ապրիլի 19-ին արված հրապարակման կապակցությամբ նշանակված ծառայողական քննության արդյունքներով Սևանի բաժնի պետն ու հետաքննության խմբի տեսուչն ազատվել են զբաղեցրած պաշտոններից:

Նշենք, որ նշված գրությունը վերաբերում է ապրիլի 17-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի պետ գնդապետ Վիգեն Աղեկյանից «Հետք»-ին ուղարկած գրությանը, որով «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանին նա խնդրել էր տրամադրել լրագրող Մարինե Մարտիրոսյանի, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի և նշված լրատվամիջոցի խմբագիր Էդիկ Բաղդասարյանի կոնտակտային տվյալները, որպեսզի բացատրություններ վերցնեն «Հետքի» հրապարակած հոդվածներից մեկի վերաբերյալ:

«ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Սևանի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Սուրիկ Ջանիկյանը: Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության մայոր Ավետ Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ՝ փոխարինելով Սուրիկ Ջանիկյանին»,-ասաց Էդգար Ջանոյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Թուրքիան ԱՄՆ-ից ապրանքների համար պատասխան մաքսատուրքեր է սահմանել
21 Հունիսի 2018 - 17:57
Թուրքիայի կառավարությունը որոշում է կայացրել լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ից 22 անուն ապրանքների համար: Այդ մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին, հաղորդում է ТАСС գործակալությունը:
Խոշոր չափերով գողություն Երևանում (Տեսանյութ)
21 Հունիսի 2018 - 17:53
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ՓԲԸ-ի սպասարկման սրահից գողություն կատարած անձի ինքնությունը։
Իտալիան պատրաստ է Հայաստանի հետ զարգացնել գործարար հարաբերությունները
21 Հունիսի 2018 - 17:52
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հունիսի 21-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Հոկտեմբերի 27-ից հետո Մանվել Գրիգորյանը ԵԿՄ-ով դուրս էր եկել Ռոբերտ Քոչարյանի դեմ. հիշեցնում է սահմանապահ զորքերի նախկին հրամանատարը (Տեսանյութ)
21 Հունիսի 2018 - 17:46
«Դա հորինված բան չէ, դա ընդունված կարգ է, եթե ապացուցվի ամեն ինչ, իհարկե, Մանվել Գրիգորյանը կզրկվի բոլոր կոչումներից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի սահմանապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը։
Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին երեկույթին ներկայացել էր բաց զգեստով
21 Հունիսի 2018 - 17:45
Էմբեր Ռոուզը Simply Red ապրանքանիշի հետ միասին Լոս Անջելեսում երեկույթ էր կազմակերպել, որին չէր կարող ներկա չգտնվել Ռոուզի ամենամտերիմ ընկերուհին՝ Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհի Բլեք Չայնան։
Կենդանաբանական այգի այցելելը լիովին անվտանգ է
21 Հունիսի 2018 - 17:34
«Ներկա դրությամբ կենդանաբանական այգում անասնուժական միջոցառումները լիարժեք ավարտին են հասցված, կենդանիների շրջանում տուբերկուլոզ չկա, ինչի մասին հավաստիացրել է նաև կենդանաբանական այգու ղեկավար կազմը»,-հայտնում են առողջապահության նախարարությունից:
Հայաստանում առաջին անգամ հակակարկտային և կարկտապաշտպան ցանցեր կարտադրվեն
21 Հունիսի 2018 - 17:32
Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն, երեք տարի ժամկետով հետաձգվեց «ՎԱԲԱ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում 2018 թվականի հունիսի 19-ից մինչև 2019 թվականի հունիսի 19-ը ներառյալ ներմուծվող ապրանքների՝ մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը:
Մի տարբերակ էլ կա, որ ռեյտինգային կարգը լինի հանրապետութան տարածքով մեկ. Մարուքյան
21 Հունիսի 2018 - 17:30
«Ելք» խմբակցության պատգմավոր Էդմոն Մարուքյանը կարծում է, որ մարզերից պատգամավորների մասնակցությունը պետք է ապահովվի խորհրդարանում եւ դրա համար պետք է քննարկվեն մեխանիզմներ, որ դա պահպանվի։ Այսօր Ազգային ժողովում այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Էդմոն Մարուքյանը։
Հանրապետական զորակոչային հանձնաժողովի կազմը սահմանվում է նոր կառավարության կազմին համապատասխան
21 Հունիսի 2018 - 17:29
Կառավարությունն ընդունեց որոշում, որով նախատեսվում է Հանրապետական զորակոչային հանձնաժողովի կազմը սահմանել նոր կառավարության կազմին համապատասխան, բացի այդ, կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում ընդգրկվում է նաև ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության աշխատակից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11987
 
Լրահոս`