Facebook   Twitter
 
Այսօր Ստեփանակերտից Երեւանի ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել եւս մեկ զինծառայող

Այսօր Ստեփանակերտից Երեւանի ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել եւս մեկ զինծառայող

19 Հունիսի 2017 - 16:51
Այսօր՝ հունիսի 19-ին, Ստեփանակերտից Երեւան ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել հունիսի 17-ին Արցախում գլխի հրազենային թափանցող վիրավորում ստացած եւս մեկ զինծառայող՝1997 թ-ին ծնված, ժամկետային Յուրի Զաքարյանը:
Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, զինվորական հոսպիտալում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինհոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գայանե Հովհաննիսյանը:

«Վիճակը ծայրահեղ ծանր է, գիտակցությունը բացակայում է, արհեստական շնչառության ապարատին է միացված: Հեմոդինամիկան կայուն է: հետազոտությունից հետո այս պահին վիրահատության խնդիր չկա»,-ասաց նա՝ հավելելով, որ նրան Ստեփանակերտի հիվանդանոցում վիրահատել են՝ հետատոմայի հեռացում:

Գայանե Հովհաննիսյանը նշել է, որ նա ականապոյթյունային վիրավորում է ստացել:

Ճշտող հարցին՝ արդյոք զինծառայողի կյանքին վտանգ է սպառնում, Գայանե Հովհաննիսյանը դրական պատասխան է տվել։

Գայանե Հովհաննիսյանը հիշեցրել է, որ եւս երկու վիրավոր զինծառայողներ Արցախից Երեւան էին տեղափոխվել հունիսի 17-ին: Նա մանրամասնել է, որ 2-ի վիճակը կայուն է, գտնվում են հսկողության ներքո:

«1997թ.-ին ծնված Արմեն Վարդանյանը ականի պայթյունից գլխի շրջանում է վիրավորում ստացել: Գիտակցությունը տեղն է, նա գիտակցություն է ունեցել նաեւ տեղափոխման օրը, ինքնուրույն շնչում է, կոնտակտի մեջ է մտնում: Այս պահին վիրահատության կարիք չկա։ Նույն օրը մեկ այլ զինծառայող՝ աչքի շրջանում վիրավորում ստացած, Մալայան կենտրոնում վիրահատության էր ենթարկվել»,-ընդգծել է նա:

Գայանե Հովհաննիսյանը նշեց, որ վիրավորներից երկուսի Ստեփանակերտում են վիրահատել, Երեւանում վիրահատելու կարիքը չի եղել՝ հավելելով, որ այլ վիրավորներ չկան:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Շիրակի պետական համալսարանի ռեկտորատի հայտարարությունը
25 Մայիսի 2018 - 09:21
Շիրակի պետական համալսարանի ռեկտորատը համալսարանում տիրող իրավիճակի վերաբերյալ ելույթ ունեցող և կարծիք արտահայտող բոլոր անձանց և կազմակերպություններին կոչ է անում ցուցաբերել զսպվածություն և միմյանց նկատմամբ դրսևորել կիրթ և հարգալից վերաբերմունք:
Առաջին հայկական թանգարանը՝ Սինգապուրում
25 Մայիսի 2018 - 09:13
Սինգապուրում բացվել է առաջին հայկական թանգարանն Ասիայի տարածքում, որը պատմում է երկրի կյանքին հայ համայնքի մասնակցության մասին:
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ երեք մարզերում
25 Մայիսի 2018 - 09:02
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 25-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Գիտնականները հայտնաբերել են նստակյաց կյանքի նոր վտանգը
24 Մայիսի 2018 - 23:58
Ոտքերի մկանների վրա ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նվազեցնում է նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, այդ թվում ցրված սկլերոզի ու ողնուղեղի ատրոֆիայի առաջացման վտանգը, նաեւ խոչընդոտում է դրանց առաջընթացին, պարզել են Միլանյան համալսարանի գիտնականները։ Մասնագետների հոդվածը հրապարակվել է Frontiers in Neuroscience ամսագրում։
Ինչ է սեքսթինգը և արդյոք դա վտանգավոր է
24 Մայիսի 2018 - 23:55
Սեքսթինգ հասկացությունը շրջանառության մեջ է դրվել 2005-ին:
Հղիության կանխարգելման մասին
24 Մայիսի 2018 - 23:51
Ամենահին հակաբեղմնավորիչները եկել են Հին Հռոմից, որտեղ կենդանիների միզապարկը օգտագործում էին որպես պահպանակ սեռավարակների կանխարգելման համար:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11542
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան - Վերջին զանգ (Տեսանյութ)
Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր
 
 
 
 
 
 
Շանել Սյուզիի հեղինակային երգը (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր