![]() Կոտրել է մեքենայի ապակին եւ սրահից գողացել է պայուսակ. փախչել չի հաջողվել19 Հունիսի 2017 - 16:58
Հունիսի 17-ին, ժամը 18-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի ծառայողները «Հաղթանակ զբոսայգում» /Ազատության պող., 2/ ծառայության ընթացքում նկատել են, որ 47-ամյա Հունան Ա.-ն դռան ապակին կոտրելու միջոցով, նշված վայրում կայանված, 27-ամյա Էդգար Ե.-ին պատկանող «Հոնդա Ֆիթ» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է Էդգար Ե.-ի ընկերուհու` 25-ամյա Անթառամ Ա.-ի 15.000 դրամ արժողության պայուսակը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ պայուսակի մեջ եղել է Անթառամ Ա.-ի անձնագիրը, սոցքարտը, 10.000 դրամ արժողության դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր, այցեքարտեր, ՀՀ Ազգային գրադարանի ընթերցատոմս, ականջակալ, հեռախոսի լիցքավորիչ, տան բանալիներ, Էլեկտրական կրիչ, լուսանկարներ եւ 20.000 դրամ արժողության հարդարման պարագաներ ու նստելով նույն վայրում կայանված «Օպել» մակնիշի տաքսու տարբերանշանով ավտոմեքենան՝ փորձել է հեռանալ, սակայն բռնվել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի ծառայողների կողմից:
Հունան Ա.-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է ֆիքսվող շեղբով ծալովի դանակ: Նշանակվել է քրեագիտական փորձաքննություն: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: HayNews.am ![]() 22 Ապրիլի 2018 - 22:08
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, իր անվերապահ աջակցությունը հայտնելով ցուցարարներին:
![]() 22 Ապրիլի 2018 - 22:02
Հանրապետության հրապարակում ժամը 19:00-ից մեկնարկած հանրահավաքն ավարտվեց: Նախատեսվում է գործողությունները շարունակվել վաղն առավոտյան՝ ժամը 8:15-ից:
![]() 22 Ապրիլի 2018 - 21:47
![]() 22 Ապրիլի 2018 - 21:37
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Ռուբեն Ռուբինյանը Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիներին կոչ արեց ժամը 22:00-ից հետո չմնալ փողոցներում:
![]() 22 Ապրիլի 2018 - 21:22
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրում կայացան 2 հանդիպումներ:
![]() 22 Ապրիլի 2018 - 21:16
ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի համոզմամբ՝ որևէ զարգացած երկրում ոստիկանությունն այնքան համբերատար չի եղել, որքան Հայաստանում:
![]() 22 Ապրիլի 2018 - 21:12
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները հայտարարում են ապրիլի 23-ին, ժամը 19:00-ին ավանդական ջահերով երթ իրականացնելու մասին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի:
![]() 22 Ապրիլի 2018 - 21:03
Նա նշեց, թե ինչու խոսք չտվեցին Զարուհի Փոստանջյանին, քանի որ նա հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը «ծախված է»: Նա կոչ է անում չշեղվել ճանապարհից և քայլել նախնական պլանով:
|
Լրահոս`
![]()
Խիստ քաղաքականացված հարսանիք Երևանում (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր ![]()
Ինչ է սպասվում վաղը Ստրասբուրգում. մանրամասնում է Էդմոն Մարուքյանը (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր ![]()
«Ժամը 10-ից հետո ոչ ոք փողոցում չի մնում». Ռուբեն Ռուբինյան
Հասարակություն ![]()
Ալաշկերտը ոչ-ոքի խաղաց, Բանանցը հաղթեց և շրջանցեց գործող չեմպիոնին (Տեսանյութ)
Սպորտ, Հասարակություն ![]()
Նադալը` Մոնտե-Կարլոյի մրցաշարի հաղթող
Հասարակություն ![]()
Պետք է գնան վարչապետ Սերժ Սարգսյանի մոտ՝ համոզելու նրան․ Վարդան Օսկանյան
Հասարակություն, Քաղաքական |