Facebook   Twitter
 
Լևոն Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի թիմի ղեկավարին

Լևոն Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի թիմի ղեկավարին

19 Հունիսի 2017 - 17:12
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի թիմի ղեկավար Քրիստիան Աեդոյի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա են եղել Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի թիմի համաղեկավար Նինո Կուտատելաձեն, փորձագետ Օնի Լուսկ-Սթոուվերը, ԿԳՆ ՀԲ երևանյան գրասենյակի կրթության փորձագետ Անուշ Շահվերդյանը, ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրեն Գ. Հովհաննիսյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող և առաջիկայում նախատեսված ծրագրերը, որոնք նպատակ ունեն աջակցել բարձրագույն, միջին մասնագիտական և հանրակրթության ոլորտի բարեփոխումներին:

Նախարարը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ կրթության ոլորտին ցուցաբերված հետևողական աջակցության համար՝ նշելով, որ կրթության բարեփոխումների շարունակականության և արդյունավետության տեսանկյունից առանձնացվել են որոշակի ուղղություններ, որոնք առաջարկվում է ներառել Համաշխարհային բանկի նոր վարկային ծրագրում:

ԿԳ նախարարը ՀԲ ներկայացուցիչներին ներկայացրել է կրթության բարեփոխումների հիմնական ուղղությունները՝ ընդգծելով մասնավորապես կրթակարգի, առարկայական չափորոշիչների, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների շարժունությանը, համալսարաններում անձեռնմխելի ֆոնդերի ստեղծմանը և այլ խնդիրների առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են աշխատանքային և կազմակերպչական տարբեր խնդիրների:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հայ ազգային կոնգրեսը «իր անվերապահ աջակցությունն է հայտնում խաղաղ ճանապարհով պայքարող ժողովրդին»
22 Ապրիլի 2018 - 22:08
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, իր անվերապահ աջակցությունը հայտնելով ցուցարարներին:
Հանրահավաքն ավարտվեց. գործողությունները կշարունակվեն վաղն առավոտյան
22 Ապրիլի 2018 - 22:02
Հանրապետության հրապարակում ժամը 19:00-ից մեկնարկած հանրահավաքն ավարտվեց: Նախատեսվում է գործողությունները շարունակվել վաղն առավոտյան՝ ժամը 8:15-ից:
«Ժամը 10-ից հետո ոչ ոք փողոցում չի մնում». Ռուբեն Ռուբինյան
22 Ապրիլի 2018 - 21:37
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Ռուբեն Ռուբինյանը Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիներին կոչ արեց ժամը 22:00-ից հետո չմնալ փողոցներում:
Ալաշկերտը ոչ-ոքի խաղաց, Բանանցը հաղթեց և շրջանցեց գործող չեմպիոնին (Տեսանյութ)
22 Ապրիլի 2018 - 21:22
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրում կայացան 2 հանդիպումներ:
Եկեք հիշենք մեր զինվորներին, ովքեր կարող են հարցնել. լավ, այս ի՞նչ են անում, իսկ մենք այստեղ ո՞ւմ ենք պաշտպանում. Կարեն Կարապետյան
22 Ապրիլի 2018 - 21:16
ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի համոզմամբ՝ որևէ զարգացած երկրում ոստիկանությունն այնքան համբերատար չի եղել, որքան Հայաստանում:
ՀՅԴ-ն ջահերով երթ է անելու, բայց կոչ է անում ցուցաբերել փոխըմբռնում
22 Ապրիլի 2018 - 21:12
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները հայտարարում են ապրիլի 23-ին, ժամը 19:00-ին ավանդական ջահերով երթ իրականացնելու մասին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի:
ՀՀ հրապարակում ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը
22 Ապրիլի 2018 - 21:03
Նա նշեց, թե ինչու խոսք չտվեցին Զարուհի Փոստանջյանին, քանի որ նա հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը «ծախված է»: Նա կոչ է անում չշեղվել ճանապարհից և քայլել նախնական պլանով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12435
 
Լրահոս`