Facebook   Twitter
 
Նախորդ տարիների 130 շրջանավարտ կստանա պետական նմուշի դիպլոմ

Նախորդ տարիների 130 շրջանավարտ կստանա պետական նմուշի դիպլոմ

19 Հունիսի 2017 - 17:17
Հիմք ընդունելով «Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման» կարգը՝ 2017թ.-ի մայիսի 11-ից մինչև հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվել են բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի 2017 թվականի ամփոփիչ ատեստավորման քննություններ (մագիստրոսական թեզի պաշտպանությունները՝ փետրվար և մայիս ամիսներին):
Բակալավրի կրթական ծրագրով ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու հայտ ներկայացրած շրջանավարտների քննությունները կազմակերպվել են 27 մասնագիտությունների (մասնագիտացումների) գծով: Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների 172 (որից 2-ը՝ մագիստրոսի կրթական ծրագրով) շրջանավարտներից ամփոփիչ ատեստավորման քննությունները դրական գնահատականներով հանձնել է 130-ը /75.6%/, որից 2-ը՝ մագիստրոս, և ՀՀ ԿԳ նախարարի համապատասխան հրամանի համաձայն` տվյալ մասնագիտության համար նախատեսված բոլոր ամփոփիչ ատեստավորման քննությունները դրական գնահատականներով հանձնած շրջանավարտների ոչ պետական նմուշի նախկին դիպլոմը փոխարինվելու է համապատասխան մասնագիտության և որակավորման բակալավրի ու մագիստրոսի պետական նմուշի դիպլոմով:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Փաստաբանը հաղթել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ՀՀ տրանսպորտային տեսչությանը.վարչական ակտը ճանաչվել է անվավեր
18 Նոյեմբերի 2017 - 00:22
Թիվ ՎԴ/7067/05/17 վարչական գործով ըստ հայցի Մարտիրոս Իշխանյանի (ներկայացուցիչ Արկադի Հովհաննիսյան) ընդդեմ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ՀՀ տրանսպորտային տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից 28.12.2016թ. ընդունված <<Վարչական պատասխանատվության ենթարկելու մասին>> թիվ 003088-Ն/1 որոշումը բեկանվել է:
Ջիգարխանյանի կինը խլել է նրա ունեցվածքը, իսկ թատրոնը նրան բաժին չի հասնի. Արթուր Սողոմոնյան (Տեսանյութ)
17 Նոյեմբերի 2017 - 22:18
Վերջին ժամանակներս թատրոնի եւ կինոյի հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը բարդ վիճակում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է գործարար, հայկական «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը, ով մտերիմ հարաբերություններ ունի Արմեն Ջիգարխանյանի հետ:

Լուսանկար. Շուշանը մի կողմից ցուցադրում է իր գեղեցկությունը, մյուս կողմից՝ փնթիությունը
17 Նոյեմբերի 2017 - 21:53
Boomnews.am-ը գրում է. Այն, որ Շուշան Երիցյանը գեղեցկուհի է դա չի քննարկվում, ավելին՝ Շուշանը հնարավորինս փորձում է չթաքցնել իր գեղեցկությունը, իսկ ժամանակ առ ժամանակ նույնիսկ չի թաքցնում իր մարմնի մի քանի մասերը։
Լիլուն ցուցադրել է սլացիկ ոտքերը
17 Նոյեմբերի 2017 - 21:08
Մինչ մենք Երևանում պատրաստվում ենք ձմռանը, արևոտ Լոս Անջելեսում բնակվող Լիլուն հերթական սադրիչ լուսանկար է հրապարակել:
Բուլղարիայում ոստիկանները XII դարի ոսկե գանձ են գտել
17 Նոյեմբերի 2017 - 20:30
Բուլղարիայում ոստիկանական հատուկ գործողության ժամանակ գանձ է հայտնաբերվել։ Գտածոն իրենից ներկայացրել է XII դարի ոսկե արտեֆակտներ՝ 3 կգ ընդհանուր քաշով։
Երևանը Մոնթե Մելքոնյանի և Լեոնիդ Ազգալդյանի անունները կրող փողոցներ կունենա
17 Նոյեմբերի 2017 - 20:24
Երևանի քաղաքապետարանի Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են Երեւանի մի շարք փողոցների վերանվանման հարցերը:
«Չկա տղամարդ, չկա պրոբլեմ». Էվա Խաչատրյանի կարծիքով ներկայացումը երկար կյանք է ունենալու
17 Նոյեմբերի 2017 - 19:51
Երեւանի պետական կամերային թատրոնում դերասանուհիներ Էվա Խաչատրյանը, Նոնա Գրիգորյանը, Արմինե Նազարի-Դեխնավինրին, Սոֆյա Սողոմոնյանը հուշում են`«Չկա տղամարդ, չկա պրոբլեմ»: Սա թատրոնի նոր ներկայացումն է, որտեղ կանայք քննարկում եւ բարձրաձայնում են այնպիսի թեմաներ ու խնդիրներ, որոնց մասին առօրյայում հաճախ են կանայք խոսում: Թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ ներկայացման հեղինակ Արա Երնջակյանի մտահղացմամբ`աղջիկները համախմբվել եւ որոշել են ստեղծել մայրիշխանություն՝ իրենց շարժումն անվանելով ՀՀՖՇ (Հայաստանի հանրապետության ֆեմինիստական շարժում):
Յուրաքանչյուր հինգշաբթի մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվում են բնակիչների ընդունելություններ
17 Նոյեմբերի 2017 - 19:40
Երևանցիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծումներ տալու նպատակով յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8549
 
Լրահոս`