Facebook   Twitter
 
Դավիթ Լոքյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում

Դավիթ Լոքյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում

19 Հունիսի 2017 - 18:27
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հունիսի 19-ին աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում: Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է մարզի մի շարք խոշորացված համայնքներ, ծանոթացել ընթացիկ իրավիճակին, անցկացրել խորհրդակցություններ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, Ամասիա համայնքում նախարարին տեղեկացրել են, որ Ողջի բնակավայրում կարգավորվել է լուսավորության խնդիրը` ավելացվել է 12 ցերեկային լուսավորության կետ:

Այնուհետև Դ. Լոքյանը եղել է համայնքային կենտրոնում, զրուցել բնակիչների հետ, այցելել «Բանդիվան կաթ» ՍՊԸ, որտեղ նրան ներկայացրել են ընկերության աշխատանքները: «Բանդիվան կաթը» 2007 թվականից զբաղվում է կաթի վերամշակմամբ, արտադրում է կարագ, պանիր, կաթնաշոռ: Կաթը մթերում են Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանի տնտեսություններից: Ընկերության արտադրանքն առաքվում է հանրապետության մի շարք մարզեր, ինչպես նաև Երևան:

Ամասիայի գյուղապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը նախարարին զեկուցել է, որ խոշորացման գործընթացից հետո Ողջիից-Ամասիա 12 կմ հատվածը նորոգվել է համայնքային միջոցներով ավազակոպճային եղանակով, կարգավորվել են մի շարք հարցեր:

Մարզի Արփի խոշորացված համայնքում նախարարը ծանոթացել համայնքում սպասարկման նոր կենտրոնի շինաշխատանքների ընթացքին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԵՄ-ի հետ ազատ առեւտրի պայմանագրի ստորագրման նախապատրաստական գործընթացը Տոկիոն խոստանում է արագացնել
24 Հունիսի 2017 - 10:39
Տոկիոն խոստանում է արագացնել Եվրամիության երկրների հետ ազատ առեւտրի պայմանագրի ստորագրման նախապատրաստական գործընթացը։
Ավտոտնակում զինամթերք է հայտնաբերել
24 Հունիսի 2017 - 10:35
Ոստիկանության Մալաթիայի բաժնում 1978 թ. ծնված Հրաչյա Պ.-ից ահազանգ էր ստացվել, որ ավտոտնակում զինամթերք է հայտնաբերել:

խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կողաշրջվել է ՊՆ ավտոբուս
24 Հունիսի 2017 - 10:29
Այսօր՝ հունիսի 24-ին, Գեղարքունիքի մարզում վաղ առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել. կողաշրջվել է Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող ավտոբուսը:

Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին
24 Հունիսի 2017 - 10:22
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը:

Կինը ոստիկանությանն է հանձնել հակատանկային նռնականետ, «ՌԳԴ-5» տիպի 2 նռնակ և 189 փամփուշտ
24 Հունիսի 2017 - 10:17
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի, 5-րդ գումարտակի և Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1965 թ. ծնված Ալվարդ Գ.-ն և կամավոր հանձնել հակատանկային նռնականետ` արկով, «ՌԳԴ-5» տիպի 2 նռնակ՝ պայթուցիչներով, ազդանշանային սարք, տարբեր տրամաչափի 189 փամփուշտ։

Հատուկ ծառայությունները Սաուդյան Արաբիայում կանխել են գլխավոր սրբավայրի վրա ահաբեկչական հարձակումը
24 Հունիսի 2017 - 10:11
Սաուդյան Արաբիայում հատուկ ծառայություններն ուրբաթ կանխել են Մեքքայում Ալ-Հարամ մզկիթի՝ իսլամական աշխարհի գլխավոր սրբավայրի վրա ահաբեկչական հարձակումը: Մահապարտի չեզոքացման գործողության ընթացքում վիրավորվել է հինգ իրավապահ և վեց օտարերկրացի, հայտնում է Al Arabiya-ն: Անվտանգության ուժերը ձերբակալել են հինգ մարդու, ներառյալ՝ մի կնոջ:

Սողանքի հետեւանքով Չինաստանում ավելի քան 100 մարդ ավերակների տակ է մնացել
24 Հունիսի 2017 - 10:04
Չինաստանում ավելի քան 100 մարդ սողանքի հետեւանքով ավերակների տակ է մնացել։ Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավ-արեւմուտքում, Սիչուան գավառի Մաոսյան գյուղում, փոխանցում է «Սինհուա»-ն։

Շունը քշել է արջին
24 Հունիսի 2017 - 09:54
Շունը քշել է գորշ արջին, որը մտել էր ամերիկյան Վաշինգտոն նահանգի Վուդինվիլ քաղաք, հայտնում է Lenta-ն։
Ռուսաստանի դատախազությունը հրաժարվում է ստուգել Մեդվեդևի հնարավոր կոռուպցիոն գործունեությունը
24 Հունիսի 2017 - 09:53
Ռուսաստանի դատախազությունը հրաժարվում է ստուգել վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հնարավոր կոռուպցիոն գործունեությունը, ինչի առկայության վերաբերյալ պնդումներ է անում Ալեքսեյ Նավալնիի հակակոռուպցիոն հիմնադրամի նկարահանած «Նա ձեզ համար Դիմոն չէ» հետաքննական ֆիլմը:

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8742
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
Շունը քշել է արջին
Հասարակություն
 
 
 
 
Թրամփի մեջ ինձ ամենաշատը դուր է գալիս Մելանյան. Բեռլուսկոնի
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական