Facebook   Twitter
 
Ծովակ գյուղում օձի խայթոցի դեպք է գրանցվել

Ծովակ գյուղում օձի խայթոցի դեպք է գրանցվել

17 Հուլիսի 2017 - 18:43
Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում անցած ուրբաթ երեկոյան՝ հուլիսի 14-ին, օձը խայթել է 1975 թվականին ծնված տղամարդուն՝ նույն գյուղի բնակիչ Հ. Ա.-ին:
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը, օձից խայթված քաղաքացուն ժամանակին տեղափոխել են Վարդենիսի հիվանդանոց, որտեղ նրան ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, եւ նրա կյանքին որեւէ վտանգ չի սպառնում:

«Խայթող օձը ձագ է, ունի մոտ 20 սանտիմետր երկարություն: Մարդիկ նմանեցնում են գյուրզայի, մի բան, որ անհավանական կարող էր թվալ, քանի որ Գեղարքունիքում գյուրզաների բնակությունը սովորաբար բացառվել է: Փրկարարները օձի անշնչացած մարմինը տեղափոխելու են մայրաքաղաք՝ մասնագետների օգնությամբ հստակեցնելու նրա տեսակը: Ամեն դեպքում, մարզի բուժհաստատություններն ապահովված են անտիգյուրզինով և պատրաստ են թունավոր օձերի խայթոցների դեմ արդյունավետ պայքարին»,-ներկայացրեց Անուշ Պողոսյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Վերնիսաժի մոտակայքում հնչած կրակոցների գործով Վահագն Աբգարյանը տուժող է ճանաչվել
20 Սեպտեմբերի 2017 - 18:37
Վերնիսաժի մոտակայքում սեպտեմբերի 14-ի կեսօրին հնչած կրակոցներից վիրավորված 39-ամյա Վահագն Աբգարյանը քրեական գործի շրջանակներում տուժող է ճանաչվել:
Beeline-ը 173 դպրոցի «Արմաթ» լաբորատորիային WiFi սարքավորումներ է հանձնել
20 Սեպտեմբերի 2017 - 18:29
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ու Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինն այցելել են Երևանի Վ. Վարդևանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:
Կապան-Քաջարան ճանապարհի կիսակառույց շենքում 39-ամյա տղամարդուն գտել են կախված
20 Սեպտեմբերի 2017 - 18:16
Կապան-Քաջարան ճանապարհին 39-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ ոստիկանությունն այդ մասին հաղորդում է ստացել սեպտեմբերի 19-ի երեկոյան:
Պատանդառուի վնասազերծման դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ
20 Սեպտեմբերի 2017 - 17:52
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել պատանդառուի վնասազերծման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործը:
Նռան հատիկ. (Անոնս)
20 Սեպտեմբերի 2017 - 17:39
Լոնդոնում համաձայն են Brexit-ի համար ԵՄ-ին 20 մլրդ եվրոյի հրաժարագին վճարել. FT
20 Սեպտեմբերի 2017 - 17:17
Հրաժարագնի չափը, որը Մեծ Բրիտանիան համաձայն է Բրյուսելին վճարել Brexit-ի հետ կապված Եվրամիության նկատմամբ պարտավորությունների չկատարման համար, կարող է կազմել 20 մլրդ եվրոյից ոչ պակաս:
20 միլիոն տարի հետո Եվրասիան կարող է բաժանվել երկու մասի
20 Սեպտեմբերի 2017 - 17:02
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի երկրաբանության եւ մանրէաբանության ինստիտուտի և Նովոսիբիրսկի պետական համալսարանի գիտնականները Բայկալի լեռնային գոտու համապարփակ ուսումնասիրություն են անցկացրել եւ պարզել, որ Եվրասիա մայրցամաքը կարող է բաժանվել երկու մասի, իսկ լիճը 20 միլիոն տարի հետո կվերածվի օվկիանոսի։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8079
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նռան հատիկ. (Անոնս)
Հասարակություն, Տեսանյութեր