Facebook   Twitter
 
Բազմաբնակարան շենքերի տարածքներից պետք է դուրս բերվեն բոլոր հյուրատները, դիսկոտեկները, գիշերային ակումբներն ու զվարճանքի այլ օբյեկտները

Բազմաբնակարան շենքերի տարածքներից պետք է դուրս բերվեն բոլոր հյուրատները, դիսկոտեկները, գիշերային ակումբներն ու զվարճանքի այլ օբյեկտները

17 Հուլիսի 2017 - 18:46
Աշխատանքային խորհրդակցության ժամանակ այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի առևտրի և սպասարկումների, ինչպես նաև իրավաբանական վարչություններին հանձնարարել է քննարկել զվարճանքի օբյեկտների գործունեության կանոնակարգմանն առընչվող օրենքի նախագիծը և համագործակցելով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ` ներկայացնել համապատասխան առաջարկներ ու ակտիվորեն մասնակցել օրենքի նախագծի մշակման աշխատանքներին:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Միանշանակ է, որ բազմաբնակարան շենքերի տարածքներից պետք է դուրս բերվեն բոլոր հյուրատները, դիսկոտեկները, գիշերային ակումբներն ու զվարճանքի այլ օբյեկտները, որոնք անհանգստություն են պատճառում մեր համաքաղաքացիներին: Սա մեր հստակ դիրքորոշումն է և բոլոր աշխատանքներն ավարտելուց հետո այն կներկայացվի ԱԺ քննարկմանը: Տվյալ օբյեկտների տերերին կամ վարձակալներին, անշուշտ, կտանք նաև ողջամիտ ժամանակ, որ իրենց օբյեկտները բազմաբնակարան շենքերի տարածքներից տեղափոխեն այլ վայրեր», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Փրկություն դժոխային կենդանաբանական այգուց». Daily Mail-ը՝ Մանվել Գրիգորյանի ամառանոցում պահվող արջերի մասին
20 Հունիսի 2018 - 15:20
Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է Էջմիածնում գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող ամառանոցում պահվող կենդանիների պայմաններին եւ ազատ արձակման առաքելությանը:
«ԲԷՑ»-ը հավատարմագրային կառավարման հանձնելու որոշումն ուժը կորցրած կճանաչվի
20 Հունիսի 2018 - 15:12
Կառավարությունը ուժը կորցրած կճանաչի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ բաժնետոմսերով հավաստված իրավունքները «Տաշիր-Կապիտալ» ընկերությանը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշումը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 21-ի նիստի օրակարգում:
Քաղաքացիները շարունակում են կամավոր զենք-զինամթերք հանձնել
20 Հունիսի 2018 - 15:03
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 19-ին, ժամը 16.30-ին, 1974 թ. ծնված Սերգո Ղ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, «ՏՕԶ-63» տիպի, երկփողանի, որսորդական ողորկափող հրացան, դատարկ պահեստատուփ, «ՌԳԴ-5» տիպի 1 նռնակ՝ առանց պայթուցիչի, ինքնաշեն 1 նռնակ, 5.45 մմ տրամաչափի 30, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 87 փամփուշտ ու հայտնել, որ նշվածը պատկանել է հանգուցյալ պապին:
Աշոտ Հակոբյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկվել է համագործակցության ուղղություններին առնչվող հարցեր
20 Հունիսի 2018 - 15:00
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հունիսի 20-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը
20 Հունիսի 2018 - 14:57
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թ. Շ.-ի նկատմամբ 07.02.2018թ.-ին որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը 30.05.2018թ.-ին փոխարինվել էր այլընտրանքային խափանման միջոց գրավով:
Ադրբեջանցի հողագործների գործունեությունը, շնորհիվ «ազատարար» Հասանովի, վտանգված է. Արծրուն Հովհաննիսյան
20 Հունիսի 2018 - 14:55
Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «շնորհավորել» է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին սեփական տարածքում, սեփական տասնյակ հազարավոր կիլոմետրերի հողատարածքների «ազատագրման» կապակցությամբ։
Ծառուկյան դաշինքում ինքնաբացարկներ են ներկայացնում. ԿԸՀ
20 Հունիսի 2018 - 14:51
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա՝ հունիսի 20-ի հերթական նիստում քննարկելու է Ծառուկյան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված, ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուների գրանցումներն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը:
Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից. ԱԻՆ
20 Հունիսի 2018 - 14:48
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հունիսի 20-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Ստուգումներ՝ «Սեքյուրիթի դրիմում». Ոստիկանությունը հաստատում է
20 Հունիսի 2018 - 14:43
Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունն այսօր՝ հունիսի 20-ին, ստուգումներ է սկսել «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունում, որը սպասարկում է ճանապարհային արագաչափերն ու տեսախցիկները։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11965
 
Լրահոս`