Facebook   Twitter
 
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն այցելել են գիշերային ակումբ, Մխիթարյանի լուսանկարը՝ Էմիլի Ռատակովսկու հետ (Լուսանկար)

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն այցելել են գիշերային ակումբ, Մխիթարյանի լուսանկարը՝ Էմիլի Ռատակովսկու հետ (Լուսանկար)

17 Հուլիսի 2017 - 19:39
ԱՄՆ-ում հավաք անցկացնող «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն ընկերական խաղում «Լոս Անջելես Գելաքսիին» 5:2 հաշվով հաղթելուց հետո Լոս Անջելեսում այցելել են DREAM Hollywood հյուրանոցում գտնվող TAO գիշերային ակումբ, որտեղ հանդիպել են տարբեր աստղերի, գրում է Daily Mail-ը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լուսանկարվել է ամերիկացի հայտնի մոդել ու դերասանուհի Էմիլի Ռատակովսկու հետ:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» ԱՄՆ-ում երկրորդ ընկերական խաղը կանցկացնի հուլիսի 17-ին՝ մրցելով «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ, որի կազմում հանդես է գալիս հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը: Հուլիսի 20-ին Ժոզե Մոուրինյոյի թիմի մրցակիցը կլինի անգլիական «Մանչեսթեր Սիթին», հուլիսի 23-ին՝ Մադրիդի «Ռեալը», հուլիսի 26-ին՝ «Բարսելոնան»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Բաքվում գործարանում պայթյուն է տեղի ունեցել. զոհ կա
20 Նոյեմբերի 2017 - 15:40
Բաքվի Ղարադաղի շրջանի Լոկբատան ավանի տարածքում այսօր ժամը մոտ 11:00-ին պայթյուն է տեղի է ունեցել թուրք գործարարի պատկանող գործարանում, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Չի եղել պայման, որ չպետք է համագործակցենք ԵՄ-ի հետ. Վահրամ Բաղդասարյանը՝ «Զվեզդա»-ի հրապարակման մասին
20 Նոյեմբերի 2017 - 15:22
Մենք միշտ էլ մեր հանրությանն ասել ենք, որ շարժվում ենք «և-և»-ի քաղաքականությամբ, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով ՌԴ ՊՆ «Զվեզդա» հեռուստաընկերության հաղորդման շրջանակում Հանրապետականի դրոշը ֆաշիստական Գերմանիայի հետ համեմատելու և ՀՀ-ԵՄ սպասվող նոր համաձայնագրի ստորագրումը քննադատելու հացրին:
Հայաստանի բնակչության 96 տոկոսը դեմ է թմրանյութերի կիրառմանը, մարմնավաճառությանը
20 Նոյեմբերի 2017 - 15:07
Հայաստանի բնակչության 96 տոկոսը դեմ է թմրանյութերի կիրառմանը: Ազատություն ռադիոկայանի հրապարակած հետազոտության արդյունքների համաձայն, 9 երկրների ցուցակում վերը նշված ցուցանիշով Հայաստանն առաջին տեղում է: Ցուցակում Հայաստանին հաջորդում է Լիտվան` 94 տոկոսով, այնուհետև Մոլդովան՝ 93, Ուկրաինան՝ 91 տոկոսով: Առավել ցածր ցուցանիշներ ունեն Վրաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Էստոնիան, Լատվիան:
Ֆուլհաուսցիները շնորհավորել են Մոսո Կարապետյանի նոր տունը
20 Նոյեմբերի 2017 - 15:01
BRAVO.am-ի հետ նախորդ զրույցում «Ֆուլ Հաուս» հումորային նախագծում Հրաչի դերակատար Մոսո Կարապետյանը նշել էր, որ իր տարեդարձի օրը կնոջ հետ Լոս Անջելես շրջանում տուն են սեփականաշնորհել:
iPhone X-ի օգտատերերը դժգոհել են, որ հեռախոսի պատյանի ներկը թափվում է
20 Նոյեմբերի 2017 - 14:44
iPhone X-ի գնորդները դժգոհել են, որ հեռախոսի պատյանի ներկը թափվում է: Այդ մասին հաղորդագրությունը հայտնվել է Reddit-ի ֆորումի ժամանակ:
Սպիտակում «BMW-5»-ը 10 մետր դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ հայտնվել դաշտում
20 Նոյեմբերի 2017 - 14:32
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 20-ին, ժամը 04:45-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել դաշտամիջյան հատվածում. կա մեկ տուժած, ով հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ. ավտոմեքենան հոսանքազրկելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արգենտինական սուզանավի որոնումներին միացել են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ստորջրյա դրոններ
20 Նոյեմբերի 2017 - 14:26
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն ինքնավար ստորջրյա ապարատներ են ուղարկել արգենտինական «Սան Խուան» կորած սոզանավի որոնումների համար, ասված է գերատեսչության հայտարարության մեջ, փոխանցում է РИА Новости-ն:
Արմավիրի մարզպետը խոստացել է 10 օրվա ընթացքում փոխել Ջրարբիի դպրոցի պատուհաններն ու ապահովել ջեռուցումը
20 Նոյեմբերի 2017 - 14:19
Ջրարբի գյուղի բնակիչների հետ հանդիպմանը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը խոսոտացավ տասն օրվա ընթացքում փոխել գյուղի դպրոցի պատուհաններն ու ապահովել ջեռուցումը։

Հունաստանում տիրող ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի
20 Նոյեմբերի 2017 - 14:13
Հունաստանում տիրող ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, հայտնում է Korrespondent.net-ը՝ հղում անելով Reuters-ին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11467
 
Լրահոս`
 
 
 
 
Հետհաշվարկ 10
Տեսանյութեր