Facebook   Twitter
 
Աշխատելով Կառավարությունում` բախվում ես իրականությանը. Վարչապետը կոչ է անում չվախենալ հեղինակություններից

Աշխատելով Կառավարությունում` բախվում ես իրականությանը. Վարչապետը կոչ է անում չվախենալ հեղինակություններից

14 Սեպտեմբերի 2017 - 11:27
Աշխատելով Կառավարությունում` բախվում ես իրականությանը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Հայ-ռուսական համալսարանում անցկացվող «Փոքր անցումային տնտեսություններ.
տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ երբ բախվում ես իրականությանը, տեսնում ես, որ դասական համարվող լուծումներն ու տեսությունները երբեմն գործնականում չեն աշխատում:

«Այսօր աշխարհ փոխելը, երկիր փոխելը, կարծում եմ, շատ հետաքրքրիր մարտահրավեր է: Պետք է ֆիքսենք, որ ապրում ենք չափազանց հետաքրքրիր ժամանակաշրջանում: Դասական տեսություններն ու լուծումները, կարծես, երբեմն չեն տալիս լուծումներ մեր առջեւ կանգնած խնդիրներին: Այդ տեսությունների ադապտացիան իրականության մեջ միշտ չէ, որ տալիս է այն արդյունքները, որոնք այդ տեսությունները խոստանում են: Հենց անցնում ես պրակտիկ աշխատանքի, թե՛ խոշոր ընկերությունում, թե՛ կառավարությունում, հաճախակի բախվում ես իրականությանը, որտեղ կան գործոններ, որոնց առկայության դեպքում տեսությամբ առաջարկվող վիրտուալ մոդելներն ակտուալ չեն: Հենց այս հանգամանքներն ու իրականությունը հաշվի առնելով՝ մենք կառուցելու ենք անկախ, արդար, անվտանգ եւ խելացի Հայաստան»,-ընդգծեց վարչապետը:

Նա անդրադարձավ նաեւ ԵՏՄ անդամակցության խնդրին՝ նշելով, որ Հայաստանը կարող է լավ հարթակ դառնալ ԵՏՄ, ԵՄ եւ Իրանի շուկա մտնելու համար. «Ավելին` Եվրամիության հետ համաձայնագիրը ստորագրելուց հետո Հայաստանը կլինի միակ երկիրը, որն առեւտրի հատուկ ռեժիմ կունենա եւ ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի հետ»:

Այնուհետեւ դիմելով նստաշրջանին ներկա երիտասարդներին` Կարեն Կարապետյանը կոչ արեց համարձակ լիներ. «Որեւէ հեղինակությունից մի վախեցեք, ձեր կարծիքը միշտ հայտնեք, ամեն առավոտ զարթնելուց ուրախացեք, որ այս օրը կարող եք մի բան փոխել»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հայաստանի և Վրաստանի նախագահները կարևորել են փոխվստահության մթնոլորտում հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը
25 Մայիսի 2018 - 23:35
Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ։ Այնուհետև տեղի է ունեցել պատվիրակությունների հանդիպումը՝ ընդլայնված կազմով։
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է Սփյուռքի նոր փոխնախարարներին
25 Մայիսի 2018 - 22:45
Սփյուռքի փոխնախարար են նշանակվել Բաբկեն Տեր-Գրիգորյանը և Դավիթ Սարգսյանը:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ
25 Մայիսի 2018 - 20:12
Մայիսի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը:
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի հանդիպումները Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի հետ
25 Մայիսի 2018 - 20:03
Մայիսի 24-ին դեսպան Հասմիկ Տոլմաջյանը քաղաքավարության հանդիպում ունեցավ Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Մորիս Գուրդո-Մոնտանյի հետ:
ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին
25 Մայիսի 2018 - 19:54
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլիա Լովոչկինային և Ջուզեպե Գալատիին:
Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Թերեզա Մեյը
25 Մայիսի 2018 - 19:45
Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը: Ուղերձում մասնավորապես ասված է.
ԿԳ նախարարը պատրաստ է հանդիպել «Այբ»-ի ներկայացուցիչների և Արարատյան բակալավրիատի մասնագետների հետ
25 Մայիսի 2018 - 19:44
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պատրաստ է հանդիպել «Այբ» կրթական հիմնադրամի ներկայացուցիչների և Արարատյան բակալավրիատի մասնագետների հետ՝ քննարկելու իրենց հայտնած մտահոգությունները: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
Արմեն Սարգսյանն իր աշխատավարձից 10 մլն դրամ կնվիրաբերի «Հայաստան» համահայկական հիմնադրամին
25 Մայիսի 2018 - 19:29
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր աշխատավարձից 10 մլն դրամ կփոխանցի «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այս մասին Ա. Սարգսյանը հայտարարեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ:
Աշոտ Երիցյանը նոր «ալիբի» ունի, հիմա էլ ասում է, թե ՀՀ վարչապետն իր զեմլյակն ու բարեկամն է. Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
25 Մայիսի 2018 - 18:30
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին

Բաց նամակ
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4095
 
Լրահոս`