Facebook   Twitter
 
Մուտք ենք գործում առավել առաջադիմական խորհրդարանական կառավարման համակարգ, ինչը կապահովի ՀՀ ժողովրդավարական անշրջելի զարգացումը. ՀՀ Նախագահ

Մուտք ենք գործում առավել առաջադիմական խորհրդարանական կառավարման համակարգ, ինչը կապահովի ՀՀ ժողովրդավարական անշրջելի զարգացումը. ՀՀ Նախագահ

14 Սեպտեմբերի 2017 - 11:39
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ուղերձ է հղել Բորիս Մինցի ինստիտուտի և Հայ-ռուսական համալսարանի կազմակերպած «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանի առթիվ՝ մաղթելով նստաշրջանի աշխատանքներին արդյունավետ ընթացք և օգտակար քննարկումներ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Նախագահը, մասնավորապես, ասել է.

«Բորիս Մինցի ինստիտուտի խորհրդի հարգելի՛ անդամներ,

Հայ-ռուսական համալսարանի գիտական խորհրդի հարգելի՛ անդամներ,
Սիրելի՛ դասախոսներ և ուսանողներ,

Ողջունում եմ «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով Բորիս Մինցի ինստիտուտի և Հայ-ռուսական համալսարանի կազմակերպած հայաստանյան նստաշրջանի անցկացումը:

Կարևոր և արդիական եմ համարում այս միջոցառումը Հայ-ռուսական համալսարանում, որն այս տարի տոնում է հիմնադրման 20-ամյակը և տարիների ձեռքբերումներով հաստատուն տեղ է գրավել մեր երկրի գիտակրթական կյանքում:

Անկախության տարիների փորձով Հայաստանը, անկասկած, հետաքրքրություն է ներկայացնում քաղաքագիտության և տնտեսագիտության ժամանակակից տեսաբանների համար: Հայաստանն առաջինն էր հետխորհրդային երկրներից, որ իրականացրեց գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականաշնորհումը, էներգետիկ համակարգի վերափոխումը և արդիականացումը, ենթակառուցվածքների համապատասխանեցումը շուկայական տնտեսության կանոններին: Բարդ աշխարհաքաղաքական, արտաքին և ներքին մարտահրավերների պայմաններում մեզ հաջողվեց ամուր հիմքերի վրա դնել ժողովրդավարական կառավարման սկզբունքները, ստեղծել քաղաքացիական հասարակության և ազատական տնտեսության հիմքերը:

Նշված բոլոր բնագավառներում մենք հարուստ փորձ ենք կուտակել և պատրաստ ենք փոխանցելու մեր ձեռքբերումներն ու դասերը: Սահմանադրության առումով այժմ մենք գտնվում ենք նոր որակի անցումային շրջանում՝ մուտք ենք գործում առավել առաջադիմական խորհրդարանական կառավարման համակարգ, ինչը, վստահ եմ, կապահովի Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական անշրջելի զարգացումը:

Երկրի տնտեսությունը նույնպես կանգնած է նոր մարտահրավերների առջև: Այժմ միջազգային գործարար լայն շրջանակներին մեր տնտեսության զարգացման ծրագրերի մեջ ընդգրկելու նոր փուլի շեմին ենք: Հիմնվելով առաջադեմ օրենսդրության և միջազգային ամենաարդյունավետ փորձի վրա՝ լիահույս ենք, որ կկարողանանք ստեղծել օտարերկրյա ներդրողների համար անհրաժեշտ գործիքակազմ, վստահելի տնտեսական համակարգ և արտահանման հնարավորություններ:

Անցումային փուլի հաղթահարմանն առնչվող այս հարցերի և Հայաստանի դասերի ու հնարավորությունների քննարկմամբ, հուսով եմ, դուք ապագայում հանդես կգաք նոր և շահավետ լուծումներով ու մոտեցումներով, որոնք շահեկան կլինեն ինչպես Հայաստանի, այնպես էլ նույն խնդիրներին բախվող այլ երկրների համար»։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հայաստանի և Վրաստանի նախագահները կարևորել են փոխվստահության մթնոլորտում հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը
25 Մայիսի 2018 - 23:35
Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ։ Այնուհետև տեղի է ունեցել պատվիրակությունների հանդիպումը՝ ընդլայնված կազմով։
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է Սփյուռքի նոր փոխնախարարներին
25 Մայիսի 2018 - 22:45
Սփյուռքի փոխնախարար են նշանակվել Բաբկեն Տեր-Գրիգորյանը և Դավիթ Սարգսյանը:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ
25 Մայիսի 2018 - 20:12
Մայիսի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը:
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի հանդիպումները Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի հետ
25 Մայիսի 2018 - 20:03
Մայիսի 24-ին դեսպան Հասմիկ Տոլմաջյանը քաղաքավարության հանդիպում ունեցավ Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Մորիս Գուրդո-Մոնտանյի հետ:
ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին
25 Մայիսի 2018 - 19:54
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլիա Լովոչկինային և Ջուզեպե Գալատիին:
Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Թերեզա Մեյը
25 Մայիսի 2018 - 19:45
Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը: Ուղերձում մասնավորապես ասված է.
ԿԳ նախարարը պատրաստ է հանդիպել «Այբ»-ի ներկայացուցիչների և Արարատյան բակալավրիատի մասնագետների հետ
25 Մայիսի 2018 - 19:44
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պատրաստ է հանդիպել «Այբ» կրթական հիմնադրամի ներկայացուցիչների և Արարատյան բակալավրիատի մասնագետների հետ՝ քննարկելու իրենց հայտնած մտահոգությունները: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
Արմեն Սարգսյանն իր աշխատավարձից 10 մլն դրամ կնվիրաբերի «Հայաստան» համահայկական հիմնադրամին
25 Մայիսի 2018 - 19:29
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր աշխատավարձից 10 մլն դրամ կփոխանցի «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այս մասին Ա. Սարգսյանը հայտարարեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ:
Աշոտ Երիցյանը նոր «ալիբի» ունի, հիմա էլ ասում է, թե ՀՀ վարչապետն իր զեմլյակն ու բարեկամն է. Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
25 Մայիսի 2018 - 18:30
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին

Բաց նամակ
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4095
 
Լրահոս`