Facebook   Twitter
 
Վերջին հինգ տարիներին Հայաստանից արտագաղթել է մոտ 18 հազար աշակերտ․ Սերոբ Խաչատրյան

Վերջին հինգ տարիներին Հայաստանից արտագաղթել է մոտ 18 հազար աշակերտ․ Սերոբ Խաչատրյան

14 Սեպտեմբերի 2017 - 11:51
Այս ուսումնական տարվա ընթացքում, ինչպես հայտնի է, հայաստանյան բուհերում դիմորդների թիվը կտրուկ նվազել է։
Ըստ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի՝ դրա հիմնական պատճառն այն էր, որ այս տարի ունենք 12-րդ դասարաններ։ Տրամաբանական է, որ դիմորդների թիվը պետք է նվազեր այս պատճառով։ Բանախոսը շեշտեց՝ նմանատիպ իրավիճակ է լինելու նաև հաջորդ տարի։

«Դիմորդների թվի անկման մյուս պատճառն այն է, որ այսօր ՀՀ-ում բացվել են միջազգային դպրոցներ, որոնց միջոցով հետագայում հայ երիտասարդները կարող են մեկնել արտերկիր, սովորել արտասահմանյան բուհերում։ Վերջին հինգ տարիներին ՀՀ-ից արտագաղթել է մոտ 18 հազար աշակերտ։

Բնական է՝ այս փաստը ևս անդրադարձել է մեր դիմորդների թվի վրա։ Բացի այդ՝ Ամերիկյան համալսարանն արդեն բակալավրիատ ունի․ դա էլ է պատճառ դառնում, որ մեր բուհերի դիմորդների թիվը որոշակիորեն նվազի։ Դիմորդների թվի սակավությունը զգում են նաև դասախոսները։

Ես դասախոս եմ և զգում եմ, որ իմ ծանրաբեռնվածությունը ԵՊՀ-ում պակասել է․ նույնը կլինի նաև հաջորդ տարի, ավելին՝ ոմանք առաջիկայում բուհերում ուղղակի կորցնելու են իրենց աշխատանքը», - նշեց Սերոբ Խաչատրյանը։

Ասուլիսի մյուս բանախոսը՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան Լեզվաբահասարակագիտական համալսարանի Որակի ապահովման կենտրոնի ղեկավար և կրթության կառավարման ամբիոնի վարիչ Ռոբերտ Խաչատրյանն իր հերթին շեշտեց՝ այս տարի վերոնշյալ բուհը դիմորդների ընդունման հետ կապված՝ կատարել է իր առջև դրված պլանի 70 տոկոսը։

«Ընդգծեմ, որ ասվածը հիմնականում առկա ուսուցման համակարգին է վերաբերում։ Մեր բուհում առավելապես առկա ուսուցման համակարգն ենք պահում ուշադրության կենտրոնում», - շեշտեց Ռոբերտ Խաչատրյանը։

Վերջինս ընդգծեց՝ հայաստանյան բուհերը պետք է աշխատեն ուսանողին տալ այնպիսի կրթություն, որը կունենա մրցունակ որակ, ինչի շնորհիվ հետագայում բուհի շրջանավարտը կկարողանա վստահ մտնել աշխատաշուկա և աշխատանք գտնել։

Հասմիկ Բալեյան
 
Նմանատիպ նորություններ
«Տգեղ կին չկա, կան չբավարարված ու չֆինանսավորված կանայք». Եվա Ռիվաս
26 Մայիսի 2018 - 00:00
Եվա Ռիվասը ժամանակ է անցկացնում Մոնտե Կարլոյում, Նիսում, Մոնակոյում, Սան Տրոպեում ու Կաննում: Instagram-ի իր էջում նա գրել է:
Ստուգումները Շիրակի պետհամալսարանում շարունակվում են
25 Մայիսի 2018 - 23:47
ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի քարերին և հայտնվել դաշտում
25 Մայիսի 2018 - 23:40
Մայիսի 25-ին՝ ժամը 19:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի և Վրաստանի նախագահները կարևորել են փոխվստահության մթնոլորտում հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը
25 Մայիսի 2018 - 23:35
Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ։ Այնուհետև տեղի է ունեցել պատվիրակությունների հանդիպումը՝ ընդլայնված կազմով։
Հրազդանի կիրճում հայտնաբերված դիակի հետքերով. «Սփայս» տեսակի թմրամիջոց են օգտագործել
25 Մայիսի 2018 - 23:28
Ապրիլի 26-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ կենտրոն է ահազանգել մի քաղաքացի ու հայտնել, որ Հրազդանի կիրճում դիակ կա։
Պրն. Վարչապետ, տպավորությունն այնպիսին է, որ Դուք չեք ուզում տեսնել` ինչպես է իրականում ապրում ժողովուրդը. Հրաչ Մուրադյան
25 Մայիսի 2018 - 23:24
«Կիսաբաց» լուսամուտներ հաղորդաշարի հեղինակ և վարող Հրաչ Մուրադյանը գրում է.
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ
25 Մայիսի 2018 - 23:11
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:
Նախագահ Սարգսյանը ժամանել է Թբիլիսի
25 Մայիսի 2018 - 23:02
Նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հրավերով այսօր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ժամանել է Թբիլիսի՝ ներկա գտնվելու Վրաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել է, թե որ ճանապարհներն են փակ լինելու Առաջին հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ
25 Մայիսի 2018 - 22:55
ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել է, թե որ ճանապարհներն են փակ լինելու Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11861
 
Լրահոս`