Facebook   Twitter
 
ՀՀ ԱԺ-ն ավարտեց քառօրյա նիստի աշխատանքները. 1-ին ընթերցմամբ միաձայն ընդունվեցին քննարկված բոլոր նախագծերը

ՀՀ ԱԺ-ն ավարտեց քառօրյա նիստի աշխատանքները. 1-ին ընթերցմամբ միաձայն ընդունվեցին քննարկված բոլոր նախագծերը

14 Սեպտեմբերի 2017 - 12:21
Ազգային ժողովն ավարտեց իր քառօրյա նիստերի աշխատանքները՝ օրակարգի նախագծերը սպառելով: Նիստն ավարտվեց քննարկված նախագծերի քվեարկությամբ:
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց 81 «կողմ» ձայներով, «դեմ», «ձեռնպահ» չկար:

«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը և ընդունվեց միաձայն՝ 81 ձայն:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը, ինչպես նաև ՀՀ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև 2016 թվականի հոկտեմբերի 27-ին Փարիզում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագրի կիրարկող արձանագրությունը վավերացնելու մասին նախագիծը ընդունվեցին կրկին միաձայն:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին կից ներկայացված փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ 81 «կողմ», 0 «դեմ» և 0 «ձեռնպահ» քվեարկությամբ:

ԹԵՐԹ.am
 
Նմանատիպ նորություններ
Վլադիմիր Շահինսկիի մարմինը տեղափոխող ինքնաթիռը Լոս Անջելեսից ուղեւորվել է Մոսկվա
20 Հունվարի 2018 - 12:23
Վլադիմիր Շահինսկիի մարմինը տեղափոխող «Աէրոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը հունվարի 19-ին օդ է բարձրացել (Քալիֆոռնիա) եւ սպասվում է, որ հունվարի 20-ի ցերեկը վայրէջք կկատարի Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում:
Արմինկան ցուցադրել է իր թանկարժեք պայուսակը Dior-ից (Լուսանկար)
20 Հունվարի 2018 - 12:21
Արմինկան ցույց է տվել Dior-ից իր պայուսակը: ԱՄՆ տեղափոխված երգչուհին Բևեռլի Հիլզում այցելել է հայտնի ապրանքանիշի բուտիկ, ինչի մասին հայտնել է Isntagram-ի story բաժնում:
Դեղատնից կատարված գողությունը բացահայտվել է
20 Հունվարի 2018 - 12:19
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են հոկտեմբերին Երևանի կենտրոնում գործող դեղատներից մեկում կատարված գողության հանգամանքները. պատճառված վնասը վերականգնվել է, քրեական գործի վարույթը՝ կարճվել:
Էս ու՞ր ես սենց շտապում
20 Հունվարի 2018 - 12:16
Երբ ամենախառը պահիդ կողքից լսում ես.......
Բաքվում է հրատարակվել է գիրք Ղարաբաղի մասին
20 Հունվարի 2018 - 11:52
Ինչպես հաղորդում է «Թրենդ»-ը, Բաքվում կայացել է «Ղարաբաղ-ժամանակի քրոնիկոն» գրքի շնորհանդեսը, որը նվիրված է ղարաբաղյան հակամարտության 28-ամյակին:
Ահա, թե ով է եղել Մկրտիչ Արզումանյանի` Մկոյի առաջին ընկերուհին (Լուսանկար)
20 Հունվարի 2018 - 11:22
Դերասան Մկրտիչ Արզումանյանը մանկության տարիների լուսանկար է հրապարակել։
Արծվիկ Մինասյանը ձախողել է. սիգի պաշարները կարող են հասնել կրիտիկական կետի
20 Հունվարի 2018 - 11:16
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և նախարարության ենթակայության տակ գտնվող Սևան ազգային պարկի ղեկավարությունն ամբողջովին ձախողել են Սևանում ձկնորսության արգելքի ապահովումը, ինչը հարուցել է բարձրագույն ղեկավարության դժգոհությունը, և չի բացառվում, որ ազգային պարկում կլինեն լուրջ կադրային տեղաշարժեր։
«Մեքենայով հետեւել ենք, ուզում էինք մոտենալ՝ մեզ վրա սկսեց կրակել». պատմում է Շամիրամում սպանդի ականատեսը (ֆոտո)
20 Հունվարի 2018 - 11:13
Մամե Օզմանյանը 2017թ. ամռանը եզդիաբնակ Շամիրամ գյուղում տեղի ունեցած սպանդի ականատեսներից է: Օգոստոսի 1-ին Շամիրամ գյուղի գերեզմանատանը համագյուղացիների եւ ազգականների հետ նա մասնակցում էր եզդիների՝ «Խեր» ազգային ծիսակատարությանը, երբ Թելման Քալաշյանը ներս է մտել եւ սկսել կրակել այնտեղ հավաքվածների վրա. սպանվել է Մամե Օզմանյանի հարազատ եղբայրը, հորեղբայրը, հորեղբոր տղան ու հարեւանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 10813
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
Էս ու՞ր ես սենց շտապում
Հասարակություն
 
 
 
 
 
 
 
Բաքվում բազմաբնակարան շենք է այրվում
Միջազգային, Հասարակություն