Facebook   Twitter
 
Որոշել ենք գյուղացիների պարտքերը զիջել, այսուհետ շատ կոշտ կարգադրությամբ գնում ենք, նայեք՝ նկարչություն չլինի. վարչապետի հանձնարարականները

Որոշել ենք գյուղացիների պարտքերը զիջել, այսուհետ շատ կոշտ կարգադրությամբ գնում ենք, նայեք՝ նկարչություն չլինի. վարչապետի հանձնարարականները

14 Սեպտեմբերի 2017 - 12:28
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ գյուղատնտեսական ոլորտում զանազան ծրագրերով գյուղացիներին տրամադրվող պարարտանյութերի և սերմերի դիմաց պարտքերի հավաքագրման խնդրին:
Խոսելով 2012-2016 թվականների ընթացքում ձևավորված պարտքի մասին՝ վարչապետը հիշեցրեց, որ դեռևս մայիսին տրվել էր հանձնարարական, որ կազմեն ցանկն այն գյուղացիների, ովքեր դեռևս պարտքեր ունեն: Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հայտնեց, որ դիմել են Տարածքային կառավարման նախարարություն ու մարզպետարաններ, որպեսզի հասցեատերերի ցուցակները ներկայացնեն:

«Դեռևս հստակ չկան ցուցակները, քանի որ մարզպետարանները տրամադրում են դրանք, հետո պարզվում է, որ թերի են լինում, նորից հետ ենք տալիս, նորից լրացումներ կատարում: Մինչև չլինեն անվանական ցուցակները, չենք կարող ամփոփել ու ներկայացնել կառավարություն՝ զիջելու կամ այլ կարգադրություն տալու համար»,-ասաց գյուղատնտեսության նախարարը:

Վարչապետի դիտարկմամբ՝ 2017թ.-ին այս առումով պարտք չի եղել և նշեց, որ այս տարի սուբսիդավորման մեխանիզմների տրամադրման ժամանակ ֆինանսական կարգապահությունը 100 տոկոսով է եղել:

«Մենք որոշել ենք, որ այն պարտքերը, որոնք կուտակվել են գյուղացիների մոտ, զիջել համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում և մաքուր էջից սկսել, քանի որ պրակտիկան թույլ է տալիս առանց պարտքերի կարգավորել այդ խնդիրը»,-հայտնեց նա:

Վարչապետը հանձնարարեց մարզպետներին մեկ ամսվա մեջ կազմել պարտապանների վերջնական անվանական ցանկերը ու ներկայացնել, որն էլ նախարարությունն էլ մեկ ամսում պետք է ամփոփի:

Բացի այդ, Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության նախարարին հանձնարարեց պարտքի ցանկը ստանալուն պես համապատասխան առաջարկություն ներկայացնել պարտքերի զիջման մեխանիզմների կիրառմամբ:

«Այսուհետ շատ կոշտ կարգագրությամբ գնում ենք, բոլոր միջնորդ կազմակերպություններին հանում ենք, աշխատում ենք ուղիղ հասցեատիրոջ հետ, մի անգամ պայմանավորվում ենք խաղի կանոնների մասին ու գնում ենք առաջ»,-ասաց նա:

Խնդրի շրջանակներում վարչապետը տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանին էլ հանձնարարեց մաքսիմալ ուշադիր լինել այդ ցուցակների նկատմամբ, քանի որ նախկին պրակտիկայի մեջ դեպքեր են եղել, որ «ֆիկտիվ հասցեատերեր են եղել»:

Արձագանքելով ասվածին՝ Դավիթ Լոքյանը նշեց, որ պարզապես կան գյուղապետեր, ովքեր չեն բաշխել գյուղատնտեսական այդ սերմերը, պարարտանյութերը և այլն, և նրանցից ոմանք օրինակ ՀՀ-ում չեն, և խնդիրը հենց սա է:

«12 տոկոսով է պակաս ամբողջ գումարից, 12 տոկոսը այն գյուղապետերն են, ովքեր ստացել են, չեն բաշխել կամ այլ խնդիր է եղել»,-ասաց նա:

Ի պատասխան ասվածին վարչապետը հարցրեց, թե այսինքն՝ 12 տոկոսը հասցե չունի՞, իսկ նախարարը դրական պատասխանեց:

«Գյուղապետերի մեծ մասը կա՞ն»,-շարունակեց հարցադրումները վարչապետը և Դավիթ Լոքյանը կրկին դրական պատասխան տվեց, որից հետո վարչապետն ասաց. «Դե ֆսյո գյուղապետերից ստացեք, գյուղացուց մի ստացեք, գյուղապետերից ստացեք, եթե հասցեատիրոջը չի հասել, ինչո՞ւմն է խնդիրը։ Նայեք, որ նկարչություն չլինի»:

ԹԵՐԹ.am
 
Նմանատիպ նորություններ
Բազմաթիվ ընդերքօգտագործողներ շրջակա միջավայրի պահպանության վճարումները չեն իրականացրել կամ իրականացրել են մասամբ. Վիգեն Ավետիսյան
19 Հունվարի 2018 - 09:27
Բազմաթիվ ընդերքօգտագործողներ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին կատարվող վճարումները չեն իրականացրել կամ իրականացրել են մասամբ, այս մասին HayNews.am-ին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության պետը:
Գյուղացուն գյուղում պահողը հողն է ու բնությունը, ոչ թե լքված քարհանքը. լեռնապատցիներ (Լուսանկարներ)
18 Հունվարի 2018 - 10:07
HayNews.am-ին են դիմել Լոռու մարզի Լեռնապատ գյուղի մի խումբ բնակիչներ, մտահոգություն հայտնելով, որ ժամանակին շահագործված քարի վերամշակման արտադրամասը զգալի վնասներ է հասցել համայնքապատական հողերին: Նամակն ամբողջությամբ ստորև.
Դիզվառելիքի թանկացումը կհանգեցնի գյուղմթերքի մինչև 5 %-ի թանկացման
17 Հունվարի 2018 - 14:29
Ամանորին ընդառաջ կարծես նվեր եղավ հայ հասարակությանը՝ մասշտաբային թանկացումների առումով:
Տնտեսական պատասխանատուն` համայնքի տնտեսական ծրագրերի ինֆորմացիայի առաջնային օղակ. Դավիթ Լոքյան
16 Հունվարի 2018 - 16:21
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր հանդիպել է ՀՀ մարզերի խոշորացված ու խոշոր համայնքների տնտեսական զարգացման հարցերով պատասխանատուների հետ:
Հայտնաբերվել է ապօրինի հատված մեծածավալ փայտ
15 Հունվարի 2018 - 11:37
HayNews.am-ի տեղեկություններով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հսկողության բաժինն ու Ոստիկանության ծառայողները համատեղ շրջայց են իրականացրել Տավուշի մարզի անտառներում:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է ներկայացնել բակերի բարեկարգման 2018թ. ծրագիրը՝ ըստ վարչական շրջանների
09 Հունվարի 2018 - 17:44
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ըստ վարչական շրջանների ներկայացնել մայրաքաղաքի բակերի բարեկարգման 2018թ. ծրագիրը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Ոստիկաններն անզո՞ր, թե անկարո՞ղ են. Շատինում կոտրել են գյուղապետարանի ապակիները (Տեսանյութ, լուսանկարներ)
06 Հունվարի 2018 - 20:36
Հերթական ահազանգը Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրից: Չնայած տոնական օրերին, այնուամենայնիվ Շատինում հետընտրական բորբոքված կրքերը նույնիսկ ժամանակավոր չհանդարտվեցին:
Հաստաբուն ծառերը ներկայացվում է իբրև թափուկ. Ոստիկանության Տավուշի մարզային վարչության անհեթեթ պատասխանը (Լուսանկարներ)
29 Դեկտեմբերի 2017 - 14:40
Հոկտեմբեր ամսին, մեր թղթակիցը ահազանգի հետքով այցելել էր Տավուշի մարզ, տեղում ծանոթանալու Սևքար անտառտնտեսությունում տիրող վիճակին: Ինչպես և տեղի մեր աբյուրները տեղեկացրել էին, Ազատամուտ բնակավայրից քիչ հեռու մեծաքանակ փայտ կար ամբարած, փայտածուխ էին պատրաստում:
Հայաստանում չնախատեսված տեղերում աղբ թափելու համար կսահմանվեն պատժամիջոցներ
28 Դեկտեմբերի 2017 - 21:42
Կառավարությունը հավանություն տվեց «Թափոնների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17
 
Լրահոս`