Facebook   Twitter
 
Երթեւեկության փոփոխություն Արշակունյաց-Բագրատունյաց պողոտաների խաչմերուկում

Երթեւեկության փոփոխություն Արշակունյաց-Բագրատունյաց պողոտաների խաչմերուկում

14 Սեպտեմբերի 2017 - 13:05
Երեւան քաղաքի Արշակունյաց-Բագրատունյաց պողոտաների լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձեւ երթեւեկության խաչմերուկում տրանսպորտային միջոցների կուտակումներից եւ հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017թ. սեպտեմբերի 15-ից նշված խաչմերուկի մուտքի եւ ելքի հատվածներում լուսացույցների եռագույն աշխատանքային ռեժիմները փորձնական կարգով կփոխարինվեն միայն դեղին թարթող ռեժիմներով:
«Ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով՝ տրանսպորտային միջոցների վարորդներին խնդրում եւ հորդորում ենք լինել ուշադիր եւ զիջել փողոցը հատող հետիոտներին:

Միաժամանակ հիշեցնում ենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 10-ից Երեւան քաղաքի Արշակունյաց-Բագրատունյաց պողոտաների լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձեւ երթեւեկության խաչմերուկում կատարվել է երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

Համապատասխան ճանապարհային նշաններով եւ գծանշումներով երթեւեկությունը կկազմակերպվի այնպես, որ լուսացույցով չկարգավորվելու դեպքում երթեւեկության առավելություն կունենան շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձեւ երթեւեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Վլադիմիր Շահինսկիի մարմինը տեղափոխող ինքնաթիռը Լոս Անջելեսից ուղեւորվել է Մոսկվա
20 Հունվարի 2018 - 12:23
Վլադիմիր Շահինսկիի մարմինը տեղափոխող «Աէրոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը հունվարի 19-ին օդ է բարձրացել (Քալիֆոռնիա) եւ սպասվում է, որ հունվարի 20-ի ցերեկը վայրէջք կկատարի Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում:
Արմինկան ցուցադրել է իր թանկարժեք պայուսակը Dior-ից (Լուսանկար)
20 Հունվարի 2018 - 12:21
Արմինկան ցույց է տվել Dior-ից իր պայուսակը: ԱՄՆ տեղափոխված երգչուհին Բևեռլի Հիլզում այցելել է հայտնի ապրանքանիշի բուտիկ, ինչի մասին հայտնել է Isntagram-ի story բաժնում:
Դեղատնից կատարված գողությունը բացահայտվել է
20 Հունվարի 2018 - 12:19
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են հոկտեմբերին Երևանի կենտրոնում գործող դեղատներից մեկում կատարված գողության հանգամանքները. պատճառված վնասը վերականգնվել է, քրեական գործի վարույթը՝ կարճվել:
Էս ու՞ր ես սենց շտապում
20 Հունվարի 2018 - 12:16
Երբ ամենախառը պահիդ կողքից լսում ես.......
Բաքվում է հրատարակվել է գիրք Ղարաբաղի մասին
20 Հունվարի 2018 - 11:52
Ինչպես հաղորդում է «Թրենդ»-ը, Բաքվում կայացել է «Ղարաբաղ-ժամանակի քրոնիկոն» գրքի շնորհանդեսը, որը նվիրված է ղարաբաղյան հակամարտության 28-ամյակին:
Ահա, թե ով է եղել Մկրտիչ Արզումանյանի` Մկոյի առաջին ընկերուհին (Լուսանկար)
20 Հունվարի 2018 - 11:22
Դերասան Մկրտիչ Արզումանյանը մանկության տարիների լուսանկար է հրապարակել։
Արծվիկ Մինասյանը ձախողել է. սիգի պաշարները կարող են հասնել կրիտիկական կետի
20 Հունվարի 2018 - 11:16
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և նախարարության ենթակայության տակ գտնվող Սևան ազգային պարկի ղեկավարությունն ամբողջովին ձախողել են Սևանում ձկնորսության արգելքի ապահովումը, ինչը հարուցել է բարձրագույն ղեկավարության դժգոհությունը, և չի բացառվում, որ ազգային պարկում կլինեն լուրջ կադրային տեղաշարժեր։
«Մեքենայով հետեւել ենք, ուզում էինք մոտենալ՝ մեզ վրա սկսեց կրակել». պատմում է Շամիրամում սպանդի ականատեսը (ֆոտո)
20 Հունվարի 2018 - 11:13
Մամե Օզմանյանը 2017թ. ամռանը եզդիաբնակ Շամիրամ գյուղում տեղի ունեցած սպանդի ականատեսներից է: Օգոստոսի 1-ին Շամիրամ գյուղի գերեզմանատանը համագյուղացիների եւ ազգականների հետ նա մասնակցում էր եզդիների՝ «Խեր» ազգային ծիսակատարությանը, երբ Թելման Քալաշյանը ներս է մտել եւ սկսել կրակել այնտեղ հավաքվածների վրա. սպանվել է Մամե Օզմանյանի հարազատ եղբայրը, հորեղբայրը, հորեղբոր տղան ու հարեւանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9372
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
Էս ու՞ր ես սենց շտապում
Հասարակություն
 
 
 
 
 
 
 
Բաքվում բազմաբնակարան շենք է այրվում
Միջազգային, Հասարակություն