Facebook   Twitter
 
ՀՀ կառավարությունը սպառազինություն ձեռք բերելու համար ՌԴ-ից 100 մլն դոլար վարկ կստանա

ՀՀ կառավարությունը սպառազինություն ձեռք բերելու համար ՌԴ-ից 100 մլն դոլար վարկ կստանա

12 Հոկտեմբերի 2017 - 16:42
Այսօր կառավարության նիստի չզեկուցվող հարցերի թվում էր «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնություն կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին որոշման նախագիծը: Զեկուցողն էր ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Ըստ համաձայնագրի` Ռուսաստանի կառավարությունը Հայաստանին մինչև 100 մլն դոլարի չափով պետական վարկ է տալու։ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված համաձայնագիրը կոչվում է պետական արտահանման վարկ և տրամադրվում է ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար:

Նախագիծը նախատեսում է, որ հայկական կողմը հիմնական պարտքը կմարի 15 տարվա ընթացքում, յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին, առաջին վճարումը կկատարվի 2023թ. մայիսի 15-ին: Վարկը տրվում է տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով:

Ըստ Կառավարության եզրակացության` «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև Հայաստանի Հանրապետության Կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

ԹԵՐԹ.am
 
Նմանատիպ նորություններ
Հմայիչ Սոֆի Մխեյանի ոճային լուքը
18 Սեպտեմբերի 2018 - 21:10
Երգչուհի Սոֆի Մխեյանը բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում: Տարբեր ոճերում հանդես եկող երգչուհին հաճախ է հմայիչ, ընկերների հետ լուսանկարներ հրապարակում, ներկայացնում իր հագեցած առօրյան ու հրապուրիչ լուսանկարները:
Ըմբշամարտիկ Մ.Ամոյանը հաղթեց մրցակցին և դուրս եկավ ԱԱ եզրափակիչ
18 Սեպտեմբերի 2018 - 21:02
Սլովակիայի Տրնավա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնության շրջանակում մինչև 67 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մալխաս Ամոյանը դուրս է եկել եզրափակիչ:
Վրաերթի են ենթարկել 5-ամյա խուլ-համր երեխային. Վարորդն ինքնակամ ներկայացել է
18 Սեպտեմբերի 2018 - 20:56
Սեպտեմբերի 17-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի կին եւ հայտնել, որ Երեւանի «Խուլ-համրերի» դպրոցի մոտ՝ հետիոտնային անցումի վրա, վրաերթի են ենթարկել իր 5-ամյա խուլ-համր երեխային:
Դադարեցնե՛լ վարկաբեկիչ նյութերի տարածումը. Արտակ Զեյնալյանը կոչով դիմեց համակիրներին
18 Սեպտեմբերի 2018 - 20:26
Երեւանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն իր համակիրներին կոչ է անում հակաքարոզչություն չիրականացնել մրցակից ուժերի նկատմամբ։
«Վարչապետը նախ թող ներողություն խնդրի երկրորդ և երրորդ նախագահներից, ապա նրանց հրավիրի անկախության տոնը միասին նշելու»․ Շարմազանով. factor.am
18 Սեպտեմբերի 2018 - 20:22
«Նոր իշխանությունները և մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնանում են իրենց հակասական գործունեությամբ»,- Factor.am-ի հետ զրույցում արձագանքելով վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հայտարարությանը, որ Հայաստանի երեք նախագահներն էլ կհրավիրվեն անկախության տոնին՝ կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Մենք պատրաստ ենք նաեւ պատերազմի. Նիկոլ Փաշինյան
18 Սեպտեմբերի 2018 - 20:20
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Արցախ:
«Ուզում եմ ձեզ մի գաղտնիք ասել». Նիկոլ Փաշինյան
18 Սեպտեմբերի 2018 - 20:17
Րոպեներ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ դիմելով ընտրողներին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ուզում եմ ձեզ մի գաղտնիք ասել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13302
 
Լրահոս`