Facebook   Twitter
 
Ինչպե՞ս նորաձև լինել այս աշնանը. ոճաբանի խորհուրդները (Լուսանկար)

Ինչպե՞ս նորաձև լինել այս աշնանը. ոճաբանի խորհուրդները (Լուսանկար)

12 Հոկտեմբերի 2017 - 16:50
Ամեն եղանակի համար նորաձևության աշխարհն իր պահանջներն ու առաջարկն է անում: Ձեզ միշտ գեղեցիկ տեսնելու ցանկությամբ, HayNews.am-ը զրուցել է կյանքի ոճաբան, բլոգեր ARGATA-ի հետ, պարզելու, թե որո՞նք են այս աշնան նորաձևության տենդենցները:
«Նախ փորձենք հասկանալ ի՞նչ բան է նորաձևությունը։ Այսօր այն կրում է բացառապես կոմերցիոն և ստեղծագործական իմաստ։ Եթե տարիներ առաջ նորաձևությունը ոճ էր թելադրում և շատ դեպքերում օգնում գրագետ հագնվել, այսօր դրան հետևելը առօրյայում գրեթե հնարավոր չէ, հետևաբար ինքս երբեք չեմ առաջնորդվում նորաձևության տենդենցներով և նույնը խորհուրդ եմ տալիս այն կանանց և աղջիկներին, ովքեր դիմում են ինձ»,-ասաց ոճաբանն ու հորդորեց չմոռանանլ այն մասին, որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ բնակչության հիմնական մասը մտածում է պրակտիկ և հարմարավետ հագուստի մասին, և ոչ նորաձևության տենդենցների։

Այնուամենայնիվ, ըստ ARGATA-ի նորաձևությունն իր ողջ հմայքով գոյություն ունի և դիզայներները շարունակում են առաջարկել, թելադրել, ցուցադրել իրենց մտքի թռիչքը, ինչին շատ հետաքրքիր է հետևել։

«2017-2018 աշուն ձմեռ նորաձևությունն ընդգրկում է կանացիություն և էքստրավագանտություն։ Դիզայներները կրկին վերադարձել են 70-80-ականների ոճին՝ լայն ուսերով պիջակներ, վանդակավոր պրինտ, ռետրո մորթյա բաճկոններ»,-մանրամասնեց մասնագետը, տեղեկացնելով, որ գործվածքներից այս տարի ակտուալ են թավիշը և վելվետը։

«Ցուցադրություններում իրենց ուրույն տեղն ունեն կարմիր թավշե զգեստները։ Կարմիրն այս աշնանը կարևորագույն շեշտադրում ունի և նույնիսկ ձմռան մռայլ եղանակին այն իր ակտուալությունը չի կորցնի»-ասաց ոճաբանը։

Շարունակելով խոսել պահանջված գույներից, ARGATA-ին ընդգծեց, որ կարևոր է, թե գրագիտության առումով ո՞ր գույներն է ճիշտ կրել աշնանը։

«Աշունը շատ բազմագույն եղանակ է, և բնությունն ինքն էլ օգնում է ճիշտ գույներ ընտրել։ Աշնանն ակտուալ են ավելի տաք գույներ, օրինակ մուգ վարդագույնը, ավելի հստակ գինու գույնը, որը հոյակապ համադրվում է ոսկեգույնի հետ։ Պետք է խուսափել շատ բաց երագներից»,-ասաց ոճաբանը։

Աշնան ամենագեղեցիկ հագուստը, ըստ բլոգերի, կարդիգանն է, այն շատ պրակտիկ է ու հարմարավետ, և հաղորդում է տեսքին հատուկ կանացիություն։

«Նորաձևությունն այսօր (ի ուրախություն ինձ) վերադարձրել է բազմազան գլխարկները՝ տարբեր գործվածքների և ձևի, որոնք շատ տեղին ու գեղեցիկ համալրում են կերպարը։ Չմոռանանք նաև շարֆերի մասին, որոնք նույնպես իսկական աշնանային աքսեսուարներ են և այնքան բազմազան են, որ հնարավոր է ցանկացած կերպարին համապատասխան գտնել»,-մանրամասնեց ARGATA-ն:

Վերջինիս խոսքով՝ այսօր շատ նորաձև են լայն, հաստ գործվածքով շարֆերը, որոնք երբեմն կրում են, որպես կարդիգան։

«Մնացած բոլոր աքսեսուարները եղանակային սահմանափակում չունեն՝ կարևորը գրագետ համադրություն ստանալն է»,-նկատեց փորձագետը:

HayNews.am-ի այն հարցին, թե որո՞նք են այն պարտադիր երեք սկզբունքները, նորաձև և գեղեցիկ լինելու համար, ARGATA-ն վստահեցրեց. «Նախ և առաջ՝ պետք չէ լինել նորաձև։ Իմ խորհուրդը իմ շատ սիրելի կանանց։ Մոռացե՛ք այդ բառը։ Փնտրեք ձեզ համապատասխան ոճ ու կերպար։ Հագնվեք այնպես, ինպես հարմար է Ձեզ, ինչպես Դուք Ձեզ դուր եք գալիս։ Մեր նորաձևությունը մենք ենք ստեղծում։ Այն ամբողջապես անհատական գաղափար է»։

Նորաձևության փոխարեն, ոճաբանն առաջարկեց խոսել կնոջ գեղեցկության սկզբունքի մասին։

«Նախ յուրաքանչյուր կին պարտավոր է լինել կանացի: Գեղեցկության հաջորդ սկբունքը կայանում է էլեգանտ լինելու մեջ։ Իրականում այս գաղափարը իր մեջ ներառում է գեղեցկության բոլոր մասնիկները՝ ներաշխարհ, արտաքին տեսք, խոսելաձև, շարժուձև, ժպիտ և այլն»,-ընդգծեց զրուցակիցս ու հավելեց, որ երրորդ սկզբունքը սեքսուալությունն է։ Շատերն, ըստ բլոգերի, հաճախ շփոթում են սեքուսալությունը վուլգարության հետ։

«Լինել սեքսուալ չի նշանակում մերկ դուրս գալ փողոց՝ ի ցույց դնելով բոլոր բարեմասնությունները։ Սեքսուալությունը գաղտնիության մեջ է, այն կարող է լինել թեկուզ մեկ ժպիտի, հայացքի և ձեռքի շարժման մեջ։ Լինել կին նշանակում է լինել կանացի, էլեգանտ և սեքսուալ»,-վստահ է ARGATA-ն։

Տաթև Առաքելյան
 
Նմանատիպ նորություններ
Արթիկի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
21 Փետրվարի 2018 - 21:10
ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Փետրվարի 21-ը Միսաք Մանուշյանի գնդակահարության օրն է. Փարիզում հարգանքի տուրք են մատուցել
21 Փետրվարի 2018 - 21:02
Փարիզի 14-րդ թաղամասի Պլեսանս 11 հասցեում գտնվող բնակարանի մոտ փետրվարի 21-ին հարգանքի տուրք են մատուցել Ֆրանսիայի ազգային հերոս հայազգի Միսաք Մանուշյանին: Ինչպես հաղորդում է Nouvelles d’Armenie-ն, միջոցառմանը ներկա են եղել Փարիզի 14-րդ թաղամասի նախագահ Կարին Պետին, Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության, «Գաղութացումից ելք» ասոցիացիայի և Ֆրանսիայի հայ վետերանների միության ներկայացուցիչներ:
Կարմիր բանակի 100-ամյա տարեդարձին նվիրված տոնակատարություններին մասնակցի ՀՀ ՊՆ պատվիրակությունը
21 Փետրվարի 2018 - 20:59
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 22-ին կմեկնի Մոսկվա:
Վթար Մ-5 ավտոճանապարհին
21 Փետրվարի 2018 - 20:50
Փետրվարի 21-ին, ժամը 12:43-ին ահազանգ է ստացվել, որ Մ-5 ավտոճանապարհի Էջմիածին-Արմավիր հատվածի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դդմի կորիզների բուժական նպատակներով կիրառությունը և առանձնահատկությունները (Տեսանյութ)
21 Փետրվարի 2018 - 20:27
Դդմի կորիզների բուժական նպատակներով կիրառությունը տարածված է շատ ազգերի մոտ, ինչպես, օրինակ, Չինաստանում, որոնց հնագույն բժշկությունը համարվում է ամենաիմաստունն ու արդյունավետը:
ՔԿ նախագահը կոլեգիայի անդամներին է ներկայացրել վարչության նորանշանակ պետին (Լուսանկարներ)
21 Փետրվարի 2018 - 20:09
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի՝ 2018 թվականի փետրվարի 21-ի թիվ 103-Ա հրամանով՝ ՀՀ ՔԿ քրեական գործերի քննության աջակցության վարչության պետ է նշանակվել արդարադատության փոխգնդապետ Ռոբերտ Ադիլխանյանը։ Մինչ նոր նշանակումը վերջինս զբաղեցնում էր ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնը:
Ձերբակալված թմրամոլների ու թմրավաճառների խմբում է եղել «Բառիգ» մականվամբ Գնդի Վաչոյի եղբոր որդին
21 Փետրվարի 2018 - 20:08
Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, 5 անձ ձերբակալվել է:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 10210
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Վթար Մ-5 ավտոճանապարհին
Հասարակություն