Facebook   Twitter
 
ԵՄ դեսպանները պայմանավորվել են Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագրի շուրջ

ԵՄ դեսպանները պայմանավորվել են Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագրի շուրջ

12 Հոկտեմբերի 2017 - 17:40
ԵՄ դեսպանները պայմանավորվել են հռչակագրի շուրջ, որը կընդունվի Բրյուսելում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի արդյունքում։
Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով հոկտեմբերի 11-ին Բրյուսելում կայացած նիստից հետո իր թղթակցի տեսած հռչակագրի նախագիծը։

Փաստաթղթում մասնավորապես ասվում է, որ ԵՄ–ն ճանաչում է Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի ձգտումներն ու եվրոպական ընտրությունը։

Հռչակագրի նախագծի տեքստը կուղարկվի «Արեւելյան գործընկերության» ծրագրի բոլոր 6 անդամներին՝ Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային եւ Ուկրաինային։

Նախագծի տեքստը պետք է որ լուրջ փոփոխությունների չենթարկվի նոյեմբերի 24-ին Բրյուսելում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի նախաշեմին, քանի որ ԵՄ 28 անդամները դժվար թե նորից հավաքվեն տեքստը քննարկելու համար։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ամերիկացիները զանգվածաբար ոչնչացնում են իրենց զենքերը Ֆլորիդայի հրաձգությունից հետո
21 Փետրվարի 2018 - 20:12
ԱՄՆ բնակիչները ոստիկանությանն են հանձնում իրենց զենքը կամ ոչնչացնում այն Ֆլորիդայի դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից հետո, որի զոհն է դարձել 17 մարդ։
Չինաստանում որոշել են արգելել մերկապարը հուղարկավորության ժամանակ
21 Փետրվարի 2018 - 19:45
Չինաստանի իշխանությունները պայքար են սկսել հուղարկավորությունների ժամանակ ավանդական էրոտիկ պարերի և այլ բուռն զվարճությունների դեմ։
Դեռահասը վերջին 2 տարում 18 ձու է ածել
21 Փետրվարի 2018 - 18:32
Ինդոնեզիացի դեռահասը հավաստիացնում է‚ որ կարողանում է ձվեր «ածել»‚ ինչպես հավերը: Փետրվարի 20-ին Քաբուպատեն Գովա նահանգում տեղի ունեցած դեպքը ԶԼՄ-ների ուշադրությունն է գրավել:
ԱՄՆ-ում գրիպի համաճարակ է սկսվել
21 Փետրվարի 2018 - 18:21
Գրիպի համաճարակ է հայտարարվել ԱՄՆ-ի բոլոր նահանգների տարածքում, բացառությամբ մայրաքաղաքի տարածաշրջանի եւ Հավայիի նահանգի: Այդ մասին փետրվարի 21-ին հայտնել է Ռոստուրիզմը:
Ավստրալիայում հայտնաբերվել է մոլորակի ամենատգեղ ձուկը (Տեսանյութ)
21 Փետրվարի 2018 - 18:19
Ավստրալիայում իրակացված գիտական արշավի ընթացքում ավելի քան հարյուր հազվագյուտ ձկնատեսակներ են հայտնաբերվել: Հետազոտությունների վերաբերյալ համապատասխան հոդվածը հրապարակվել է Ավստրալիայի Գիտական և կիրառական հետազոտությունների պետական ասոցիացիայի կայքում, փոխանցում է Gazeta.ru-ն:
Սառնամանիքի պատճառով Մոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարված
21 Փետրվարի 2018 - 18:02
Վերահաս անոմալ սառնամանիքի կապակցությամբ Ռուսաստանի մայրաքաղաքի տարածաշրջանում, որտեղ օրական միջին ջերաստիճանը 7-10 աստիճանով ցածր կլինի կլիմայական նորմայից, փետրվարի 22-ից հայտարարված է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ:
Եմենում դիֆթերիայից 62 մարդ է մահացել
21 Փետրվարի 2018 - 18:00
6 ամիս առաջ դիֆթերիայի բռնկումից ի վեր Եմենում 933 վարակման եւ 62 մահվան դեպք է գրանցվել: Այս մասին հաղորդում է երկրի առողջապահության նախարարությունը:
Ճապոնացիներն ստեղծել են բանան, որը կարելի է ամբողջությամբ ուտել
21 Փետրվարի 2018 - 17:56
Ճապոնական ընկերություններից մեկը ստեղծել է բանանի ինքնատիպ տեսակ, որը կարելի է ամբողջությամբ ուտել՝ կեղևն էլ հետը, գրում է Тhe Guardian-ը՝ մանրամասնելով, որ նորույթի կեղևը շատ փափուկ է և բարակ:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով Բրյուսելում է
21 Փետրվարի 2018 - 17:49
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով Բրյուսելում է։ Նա ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լիագումար նիստին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3321
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Վթար Մ-5 ավտոճանապարհին
Հասարակություն