Facebook   Twitter
 
Վարչական վարույթ է իրականացվում` Մասիս քաղաքի եւ հարակից տարածքներում

Վարչական վարույթ է իրականացվում` Մասիս քաղաքի եւ հարակից տարածքներում

12 Հոկտեմբերի 2017 - 18:04
ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի եւ հարակից տարածքների շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառները պարզելու համար ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակներում Տեսչական մարմինը միջոցներ է ձեռնարկում պարզելու, թե տվյալ տարածքում գործող որ ձեռնարկությունների արտադրական արգասիքներում են գերազանցում քիմիական նյութերի թույլատրելի չափաքանակը, որոնք թափվում են կոյուղաջրերի հեռացման համակարգ եւ դառնում մթնոլորտի աղտոտվածության պատճառ:
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը նշել է, որ տարածքային ստորաբաժանումների տեսուչների կողմից բացահայտվել է նաեւ այն հանգամանքը, որ տեղացիները կոտրել են կոյուղաջրերի հեռացման համակարգի խողովակները, ավազի պարկերով ծածկել դիմացը, որպեսզի ջուրը նստվածքներից առանձնանա, բարձրանա, եւ այդ ջրով իրականացրել գյուղատնտեսական դաշտերի եւ այգիների ոռոգում, ինչը կրկնակի է ազդել մթնոլորտի եւ շրջակա միջավայրի աղտոտվածության վրա:

Աղտոտվածության աղբյուրները բացահայտելու նպատակով պարբերաբար տարածքի տարբեր վայրերից կատարվում են ջրի եւ օդային ավազանի նմուշների լաբորատոր փորձաքննություններ:

Տեսչական մարմնի լաբորատորիայի աշխատակիցները ս.թ. սեպտեմբերի 27-ին տարածքում գտնվող 10 դիտահորերից կատարել է նմուշառում` պարզելու քիմիական, որ նյութերի թույլատրելի չափաքանակի գերազանցումը որտեղ է հասնում առավելագույնի։ Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Մասիս-Այնթափ ճանապարհի 13 կմ-ի վրա գտնվող դիտահորում քիմիական նյութերի թույլատրելի չափաքանակի գերազանցումն ամենաբարձրն է։

Տեսչական մարմնի լաբորատորիայի պետ Գայանե Շահբազյանը տեղեկացրել է, որ, հոկտեմբերի 3-ին նույն դիտահորից կատարված նմուշառման անալիտիկ հետազոտության արդյունքները վկայում են, որ առկա է աղտոտող նյութերի չափաքանակի նվազում. համաձայն սեպտեմբերի 27-ին կատարած նմուշառումների լաբորատոր փորձաքննությունների արդյունքի ծծմբաջրածնի քանակն եղել է 0.824 մգ/լիտր, իսկ հոկտեմբերի 3-ի դրությամբ՝ 0.011 մգ/լիտր, ամոնիակինը սեպտեմբերի 27-ի դրությամբ՝ 4.5 մգ/լիտր է, իսկ հոկտեմբերի 3-ին` 0.8 մգ/լիտր։ Ս.թ. հոկտեմբերի 10-ին նույն դիտահորից կատարվել է եւս մեկ նմուշառում, ինչը լաբորատոր փորձաքննության ընթացքում է։

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանի մոտ հոկտեմբերի 12-ին տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցել են Տեսչական մարմնի կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, ՀՀ արտակարգ իրավիճակների, առողջապահության նախարարությունների, «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերության համապատասխան աշխատակիցները, որի ընթացքում համադրվել են դիտահորերից կատարված նմուշառման անալիտիկ հետազոտության արդյունքներն, ուսումնասիրվել կոյուղատար համակարգի ողջ ցանցը, քննարկվել կոյուղատար համակարգին ապօրինի միացումների հարցը, ինչը եւս խոչընդոտում է բացահայտման աշխատանքներին։

Խորհրդակցության ժամանակ որոշվել է կոյուղատարի ողջ երկարությամբ իրականացնել նմուշառման աշխատանքներ։

Մասիս քաղաքում տարածված գարշահոտության վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Միայնությունը մեծացնում է վաղաժամ մահվան վտանգը
20 Հունիսի 2018 - 00:10
Միայնությունը մեծացնում է վաղաժամ մահվան եւ սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը: Այս մտքին են հանգել Քիլի (Մեծ Բրիտանիա) համալսարանի գիտնականները, փոխանցում է MedicalXpress-ը:
Նիքի Մինաժը ամառային «թեժ» լուսանկարներ է հրապարակել (Տեսանյութ, լուսանկարներ)
20 Հունիսի 2018 - 00:07
Ռեփեր, դերասանուհի ու պարզապես սկանդալային ամերիկուհի Նիքի Մինաժը ներկայացել է ամառային թեժ ու կրքոտ ֆոտոշարքում: Նա լուսանկարները հրապարակել է իր Instagram-ի միկրոբլոգում:
Լուսինե Թովմասյանը ցույց է տվել իր մայրիկին (Լուսանկար)
19 Հունիսի 2018 - 23:41
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը վերջին շրջանում աչքի է ընկնում ընտանեկան ջերմ լուսանկարներով:
Պաշտոնական․ Գերմանացի դարպասապահը տեղափոխվում է «Արսենալ»
19 Հունիսի 2018 - 23:21
Գերմանական «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոն կարիերան կշարունակի Լոնդոնի «Արսենալում», հայտնում է լևերկուզենյան ակումբի պաշտոնական կայքը։
Իտալացիներն ալկոհոլային պաղպաղակ են ստեղծել
19 Հունիսի 2018 - 22:58
Իտալական ընկերությունն ալկոհոլ պարունակող պաղպաղակ է ստեղծել, որը ոչ միայն թույլ է տալիս զգալ ոգելից խմիչքի համը պաղպաղակ վայելելիս, այլև փոքր-ինչ հարբել:
Մանվել Գրիգորյանը Դեղ արտադրողների միությունից 60 մլն դրամի դեղ է ստացել 2016թ. մայիսին
19 Հունիսի 2018 - 22:55
Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միություն գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել, որ 2016 թվականին Երկրապահ կամավորականների միության նախագահ գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանը դիմել է իրենց դեղորայք և բժշկական նշանակության ապրանքներ տրամադրելու խնդրանքով.
Քիմ Քարդաշյանի՝ մինչև գոտկատեղը լանջաբացվածքը գրավել է բոլորի ուշադրությունը
19 Հունիսի 2018 - 22:25
MTV Movie & TV Awards 2018-ի կարմիր գորգի վրա իր համեստ հանդերձանքով զարմացնելով բոլորին՝ Քիմ Քարդաշյանը բաց թողածը լրացրել է Լոս Անջելեսում տեղի ունեցած հատուկ fashion-գագաթաժողովի ժամանակ:
Ճիշտ պահն է, որ իրավապահները նաև հետաքրքրվեն, թե ուր է «Հոկտեմբերի 27»-ի ամբողջական տեսանյութը. Անահիտ Բախշյան
19 Հունիսի 2018 - 22:23
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, 1999 թ-ի հոկտեմբերի 27-ին զոհված Յուրա Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը, Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ գտնում է, որ հոկտեմբերի 27-ի գործը պետք է վերաբացվի:
ՊԵԿ նախկին նախագահ Հ. Հովսեփյանի թիկնազորի մեքենաներում ոստիկանությունը զենք է հայտնաբերել. օրինականությունը ստուգվում է
19 Հունիսի 2018 - 22:21
Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի և նրա թիկնազորի մեքենաները տեղափոխվել են ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Այս մասին «Ֆեյսբուքում» գրառում է արել ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11984
 
Լրահոս`