Facebook   Twitter
 
Հոլանդացիները հաղթել են արեւային մարտկոցներով մեքենաների համաշխարհային մրցույթում

Հոլանդացիները հաղթել են արեւային մարտկոցներով մեքենաների համաշխարհային մրցույթում

12 Հոկտեմբերի 2017 - 18:20
Nuon Solar հոլանդական ընկերությունը դարձել է արեւային մարտկոցներով մեքենաների համաշխարհային մրցույթի հաղթողը, հաղորդում է abc.net.au-ն։
Կազմակերպությունը, որն արդեն հաղթել էր մրցույթում 2013 եւ 2015 թվականներին, հաղթանակ է տարել 40 հակառակորդների նկատմամբ 3 հազար կիլոմետրանոց երթուղում՝ Դարվինի եւ Ադելաիդայի միջեւ։

Վերջին օրը Nuon Solar մեքենան մեկնարկել է Ադելաիդայից 500 կիլոմետր հեռավորությունից եւ շարունակել շարժումը միջին 110 կիլոմետր/ժամ արագությամբ՝ իր մրցակիցներից առնվազն 2 ժամ առաջ գտնվելով։

Երկրորդը եզրագծին հասել է ամերիկյան Michigan խումբը։ Մրցաշարի մյուս մասնակիցները չեն կարողացել շարունակել մրցավազքը վրա հասած գիշերվա պատճառով եւ այն կշարունակեն ուրբաթ։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԱՄՆ-ում կալանավորել են սկյուռիկին ահաբեկած աղջկա
18 Հոկտեմբերի 2017 - 14:37
Ամերիկյան ոստիկանությունը կալանավորել է Կոլորադո նահանգի բնակիչ 31-ամյա Քայլի Մորիսոնին, ով քաղաքային այգիներից մեկում փորձել է ատրճանակից «կրակել» սկյուռիկի վրա։

Ավստրալիայում 79-ամյա կնոջ մնացորդները հայտնաբերվել են կոկորդիլոսի ստամոքսում
18 Հոկտեմբերի 2017 - 14:31
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում կոկորդիլոսի մարմնում հայտնաբերել են 79-ամյա Էնն Քեմերոնի մնացուկները։ Դա մեկուկես տարում կոկորդիլոսի հարձակման երկրորդ դեպքն է։
Մադագասկարում ժանտախտը 74 մարդու կյանք է խլել
18 Հոկտեմբերի 2017 - 14:25
Մադագասկարում ժանտախտը 74 մարդու կյանք է խլել, հայտնում է AFP–ն՝ վկայակոչելով տեղական իշխանությունների հրապարակած տվյալները։ Օգոստոսից երկրում գրանցվել է ժանտախտով վարակվելու 805 դեպք։

Հավայիի դատարանը մասամբ արգելափակել է Թրամփի նոր միգրացիոն հրամանագիրը
18 Հոկտեմբերի 2017 - 13:23
Հավայի նահանգի դաշնային դատավոր Դերիկ Ուոթսոնը երեքշաբթի՝ հոկտեմբերի 17-ին, հրահանգել է մասամբ արգելափակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր միգրացիոն հրամանագիրը՝ դրա ուժի մեջ մտնելուց ժամեր առաջ:
Շվեդիայի Հելսինգբորգ քաղաքում պայթեցվել է ոստիկանության շենքի դուռը
18 Հոկտեմբերի 2017 - 12:59
Հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը Շվեդիայի հարավային մասում գտնվող Հելսինգբորգ քաղաքում անհայտ անձինք պայթեցրել են ոստիկանության մուտքի դուռը: Այս մասին հայտնում է РИА Новости–ն՝ հղում անելով քաղաքի ոստիկանության կայքին:
Իրկուտսկում տարեցների ապաստարանում հրդեհի հետևանքով տուժել է 14 մարդ
18 Հոկտեմբերի 2017 - 12:47
Իրկուտսկի երկհարկանի առանձնատանը հրդեհ է բռնկվել. շինությունն օգտագործվել է որպես սահմանափակ կարողություններով տարեց մարդկանց համար ժամանակավոր ապաստարան:
Պորտուգալիայում եւ Իսպանիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 45-ի
18 Հոկտեմբերի 2017 - 12:34
Պորտուգալիայի կենտրոնական եւ հյուսիսային մասերում ու Իսպանիայի Հյուսիս–արեւմուտքում մոլեգնած անտառային հրդեհներից զոհվել է առնվազն 45 մարդ։ Այս մասին հայտնում է TSF պորտուգալական ռադիոկայանը։
Ռուսաստանը նոր հրթիռ է փորձարկում «Իսկանդեր» համալիրի համար
18 Հոկտեմբերի 2017 - 10:40
«Կապուստին Յար» հրաձգարանում ավարտվել են «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրի համար նոր հրթիռի փորձարկումները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով հրաձգարանի պետ, գեներալ-մայոր Օլեգ Կիսլովին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2800
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
Լևոն Հայրապաետյանը՝ Արցախում (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական