Facebook   Twitter
 
«Խոսրովի անտառ»-ում հրդեհի գործով մեղադրանք է առաջադրվել արգելոցի աշխատակցին

«Խոսրովի անտառ»-ում հրդեհի գործով մեղադրանք է առաջադրվել արգելոցի աշխատակցին

12 Հոկտեմբերի 2017 - 18:54
«Խոսրովի անտառ» արգելոցում օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի դեպքով հարուցված քրեական գործով արդեն կա մեղադրյալ:
NEWS.am-ին Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ արգելոցի մի աշխատակցի մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասով (գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի կամ առավել մեծ վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերվելու հետևանքով կամ առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել) և 297-րդ հոդվածի 1-ին մասով (անտառներ, ինչպես նաև անտառային ֆոնդի մեջ չմտնող տնկարկներ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի, պայթուցիկ նյութերի կամ առավել վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերմունքի արդյունքում, և եթե այդ գործողությունները խոշոր վնաս են պատճառել): Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, ակտիվ քննչական գործողությունները շարունակվում են:
Նշենք, որ օրեր առաջ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը «Խոսրովի» անտառում բռնկված հրդեհի պատճառների մասին մասնավորապես ասել էր. «Խոսրովի արգելոցի հրդեհը ծագել է միաժամանակ երեք տարբեր օջախներից, որոնք գտնվել են միմյանցից բավական մեծ հեռավորության վրա, ինչը հիմք է տալիս եզրակացնել, որ հրդեհը չէր կարող լինել բնածին»։

NEWS.am
 
Նմանատիպ նորություններ
Հայ-ռուսական համագործակցություն՝ անտառային հրդեհների դեմ պայքարում
21 Փետրվարի 2018 - 17:48
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրերի Հայաստանի գրասենյակը և Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի «Կրասնոյարսկի գիտական կենտրոն» դաշնային հետազոտական կենտրոնի անտառի ինստիտուտը կհամագործակցեն անտառային հրդեհների քարտեզագրման, մոդելավորման կառավարման ոլորտում գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Հերթական ծառահատման դեպքեր են բացահայտվել
21 Փետրվարի 2018 - 15:08
Փետրվարի 9-ին հաղորդվել էր անհայտ անձանց կողմից 2017թ. հոկտեմբերի 30-ին և նոյեմբերի 3-ին «Արցախանտառ» ՊՈԱԿ Մարտակերտի մասնաճյուղի Չլդրանի անտառպետության առաջին պահաբաժնի թիվ 41 և 15 հատատեղերում տարբեր տեսակի 25 հատ ծառ ապօրինի հատելու մասին:
Ապօրինի ձկնորսություն` Ողջի գետում. Կիրառել են էլեկտրական վերարտադրիչ սարք
20 Փետրվարի 2018 - 16:59
Ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի Միջնավանի բաժանմունքի քրեական հետախուզության ծառայողները փետրվարի 18-ին, օպերատիվ տեղեկությունների ստուգմամբ պարզել են, որ նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ` 42-ամյա Ա.Ա-ն, 38-ամյա Տ.Ա-ն և 44-ամյա Ա.Ս-ն վերջինիս պատկանող «ՎԱԶ 2107» ավտոմեքենայով ներկայացել են Քաշաթաղի շրջանի Կերեն գյուղի մոտակա հոսող Ողջի գետ և էլեկտրական վերարտադրիչ սարքի միջոցով ապօրինի արդյունահանել 6 հատ Կողակ տեսակի ձուկ:
«Ախթալա ԼՀԿ» պոչանքը լցվում է Ախթալա գետը. դա ուղղակի հանցագործություն է. փորձագետ
19 Փետրվարի 2018 - 18:23
«Civil Voice» ՀԿ փորձագետները ահազանգում են բնապահպանական լուրջ խնդրի վերաբերյալ. «Ախթալա լեռնահարստացման կոմբինատի» պոչանքը լցվում է Ախթալա գետը:
Ահազանգ. կրկին նկարահանվել է՝ ինչպես է «Ախթալա ԼՀԿ» պոչանքը բաց թողնվում Ախթալա գետը (Տեսանյութ)
17 Փետրվարի 2018 - 17:58
ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի ռեգիոնալ երկրաբանության, պետրոլոգիա եւ օգտակար հանածոների ամբիոնի վարիչ, դոցենտ Շահեն Խաչատրյանն այսօր՝ փետրվարի 17-ին, ահազանգել է Ախթալա գետ լցվող «Ախթալա ԼՀԿ»-ի պոչանքի մասին, հաղորդում է Econews.am-ը:
Արծվիկ Մինասյանը որսորդական ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է կանոնների խախտմամբ որսի կանխարգելման ուղիները
17 Փետրվարի 2018 - 15:57
Արծվիկ Մինասյանը որսորդական ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է կանոնների խախտմամբ որսի կանխարգելման ուղիները
ՀՀ թափոնների քանակը տարեկան 55.8 մլն տոննա է, բայց հանքատերերը ավելի շատ հանքաքար են վերամշակում, քան ցույց են տալիս. Հ. Սանասարյան
17 Փետրվարի 2018 - 15:40
Օրենսդրության առումով ամենաանկառավարելի վիճակը թափոնների ոլորտում է, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը:
«Սևան» ազգային պարկում ապօրինի զավթած հողատարածքները քանդվելու են
17 Փետրվարի 2018 - 11:42
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Սևան» ազգային պարկում առկա ինքնակամ շենք-շինությունները, ապօրինի զավթած հողատարածքները քանդվելու են: Ապամոնտաժվելու են նաև ջրի տակ մնացած շենք-շինությունները:
Ախթալայի հանքի պոչանքը լցվում է Դեբեդ գետը (Տեսանյութ)
15 Փետրվարի 2018 - 17:10
Դեռևս երկու շաբաթ առաջ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Գևորգ Գորգիսյանն ու Լենա Նազարյանը այցելել են Լոռու մարզ, որտեղ հայտնաբարել էին Ախթալայի հանքավայրի պոչամբարի արտահոսքը Դեբեդ գետ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 59
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Վթար Մ-5 ավտոճանապարհին
Հասարակություն