Facebook   Twitter
 
Սերժ Սարգսյանին ներկայացվել է Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգը

Սերժ Սարգսյանին ներկայացվել է Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգը

12 Հոկտեմբերի 2017 - 20:43
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր ներկայացվել է Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգը:
Կրթության ոլորտի պատասխանատուների և շահագրգիռ այլ անձանց մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը Հանրապետության Նախագահի խորհրդական Տեր Մեսրոպ քահանա Արամյանը և կրթության և գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանը իրենց զեկույցներում անդրադարձել են տեխնոլոգիական բուհի ստեղծման մոտեցումներին ու սկզբունքներին:

Նրանք նշել են, որ անցած մեկ տարվա ընթացքում իրականացված ծավալուն աշխատանքը, ըստ էության, շարունակությունն է 2016թ. Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտ Հանրապետության Նախագահի այցի, որից հետո փորձ է արվել մշակել ծրագիր՝ միտված Հայաստանում միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիական համալսարանի հիմնմանը՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի և նման այլ հեղինակավոր բուհերի հետ գործընկերության ձևավորման ու համագործակցության արդյունքում:

Համալսարանի հիմնական թիրախն է լինելու բարձր տեխնոլոգիաների բեկումնային ուղղությունների զարգացումը: Հայաստանի և արտերկրի բուհերի ու գիտահետազոտական ինստիտուտների հետ համագործակցության շնորհիվ համալսարանի շրջանավարտները, ըստ զեկուցողների, հնարավորություն կունենան ստանալ երկու դիպլոմ՝ տեխնոլոգիական համալսարանի և գործընկեր բուհի կողմից:

Հայեցակարգը մշակողները Հայաստանում նման բուհի ստեղծման անհրաժեշտությունն այսօրվա տեխնոլոգիական դարաշրջանի հրամայականն են համարել: Աշխատանքն իրականացնելիս, ըստ հեղինակների, ուսումնասիրվել են բարձր տեխնոլոգիաների համաշխարհային զարգացման միտումները, Հայաստանի բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների, ինչպես նաև սփյուռքի գիտական ու տեխնոլոգիական ներուժը:

Նախագահը հանձնարարել է լրամշակել հայեցակարգը և փաստաթուղթը վերջնական տեսքով ներկայացնել կառավարություն:

HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
Մեծ Բրիտանիայի ՊՆ-ի խնդրանքով Twitter-ը փակել է «նախարարների» ֆեյք էջերը
17 Դեկտեմբերի 2017 - 21:28
Ամերիկյան Twitter ընկերությունը Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի բողոքից հետո երեք ֆեյք էջեր է փակել։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։
Կիևի կենտրոնում Սաակաշվիլիի կողմնակիցները գրոհով վերցրել են Հոկտեմբերյան պալատը
17 Դեկտեմբերի 2017 - 18:39
Ուկրաինայի Օդեսա մարզի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները գրոհով վերցրել են Կիևի կենտրոնում գտնվող Հոկտեմբերյան պալատը:
Արամ Ա-ն մասնակցել է քրիստոնյա եւ իսլամ առաջնորդների համագումարին. Կոշտ հայտարարություն են ընդունել
17 Դեկտեմբերի 2017 - 16:54
Լիբանանում օրերս տեղի է ունեցել քրիստոնյա եւ իսլամ հոգեւոր առաջնորդների համագումարը, որին մասնակցել է նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։
Պուչդեմոնը կվերադառնա, եթե իշխանությունները հարգանք ցուցաբերեն ընտրությունների նկատմամբ
17 Դեկտեմբերի 2017 - 16:53
Կատալոնիայի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնն հայտարարել է, որ կվերադառնա Իսպանիա, եթե իշխանությունները հարգանք ցուցաբերեն ինքնավար համայնքի ընտրությունների արդյունքների նկատմամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Գերմանիայի ներքին գործերի նախարարը առաջարկել է հակասեմիտիզմի դեմ պայքարի հարցով լիազոր պաշտոն ստեղծել
17 Դեկտեմբերի 2017 - 12:46
Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզերը (Thomas de Maizière) հանդես է եկել երկրի նոր կառավարությունում հակասեմիտիզմի դեմ պայքարի հարցով լիազորի պաշտոն ստեղծելու օգտին։ Այս մասին հայտնում է DW-ն։
Մակրոնը թագավորական ոճով իր 40-ամյակը նշում է Շամբոր ամրոցում
16 Դեկտեմբերի 2017 - 21:48
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ծննդյան օրը շաբաթ նշում է թագավոր Ֆրանցիսկ I-ի նշանավոր ամրոցում, եւ այս ընտրությունը կարող է միայն ուժեղացնել իր՝ որպես «հարուստների նախագահի» ընկալումը:
Սկանդալ Գյումրիում` Սամվել Բալասանյանի մասնակցությամբ
16 Դեկտեմբերի 2017 - 19:22
Գյումրիի ավագանու չորս մշտական գործող հանձնաժողովի հերթական համատեղ նիստի ժամանակ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդհարվել է ընդդիմադիր ԳԱԼԱ-ի հետ. բոլորի աչքի առաջ իսկական սկանդալ է ծավալվել, որի պատճառը, պարզվում է, Գյումրիի մանկապարտեզներն են, իսկ ավելի ճիշտ` դրանց վճարների հարցը:
Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան
16 Դեկտեմբերի 2017 - 18:13
ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանի և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունները դեկտեմբերի 16-ին այցելել են մի շարք ուսումնական հաստատություններ և արտադրական ձեռնարկություններ:
Արցախի պետնախարարն ու Հայաստանի վարչապետը քննարկել են համագործակցության որոշ ծրագրեր
16 Դեկտեմբերի 2017 - 16:51
ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանի և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ՝ դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել երկու հանրապետությունների կառավարությունների մի շարք անդամների համատեղ խորհրդակցություն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3573
 
Լրահոս`