Facebook   Twitter
 
Իվանկա Թրամփը կարող է դառնալ ԱՄՆ-ի առաջին կին և հրեա նախագահը

Իվանկա Թրամփը կարող է դառնալ ԱՄՆ-ի առաջին կին և հրեա նախագահը

12 Հոկտեմբերի 2017 - 21:30
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին կինը՝ Իվանա Թրամփը լրատվամիջոցներում նոր լուրերի տարածման առիթ է տվել՝ ասելով, որ իրենց դուստրը և նախագահի վստահելի խորհրդական Իվանկան նույնպես կարող է մի օր ԱՄՆ-ի նախագաը դառնալ:
Ինչպես հաղորդում է The Independent-ը, այս մասին Թրամփի նախկին կինը հայտնել է Time -ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ վստահ չէ, որ դուստրը կշարունակի շարունակել քաղաքական կարիերան:

«Կարծում եմ՝ Իվանկան մեծ դեր է խաղացել Դոնալդի հաղթանակի գործում: Ընտրողները նայում էին նրան և մտածում, որ վստահում են իրեն: Ով գիտի, գուցե մի օր նա կարող է դառնալ առաջին կին և հրեա նախագահը», - հրապարակել է Time հանդեսը:

Սա առաջին անգամը չէ, երբ Իվանա Թրամփի անունը շրջանառվում է քաղաքական ասպարեզում: Օրեր առաջ ԶԼՄ-ներին տված հարցազրույցում վերջինս հայտնել էր, որ մերժել է իր հայրենի Չեխիայում ԱՄՆ-ի դեսպանը դառնալու առաջարկը, քանի որ չի ցանկանում հրաժարվել իր «կատարյալ կյանքից»:

HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
Մադագասկարում ժանտախտի բռնկման հետեւանքով 107 մարդ է մահացել
22 Հոկտեմբերի 2017 - 12:14
Մադագասկարում ժանտախտի բռնկման հետեւանքով 107 մարդ է մահացել, հնարավոր է՝ ավելի քան 1150-ն էլ վարակակիր է, փոխանցում է DW-ն: Լաբորատոր թեստերի տվյալներով վարակման 300 դեպք պաշտոնապես հաստատվել է:
Չինացի գիտնականները գծել են Ծիր Կաթինի նոր սահմանները
22 Հոկտեմբերի 2017 - 09:53
Չինացի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ Ծիր Կաթինի սահմանները 26 տոկոսով ավելի լայն են ընդունված նշագծումներից։
Եվրախորհրդարանը չի պաշտպանի Կատալոնիայի անկախությունը
22 Հոկտեմբերի 2017 - 09:50
Եվրոպական պետությունները չեն պաշտպանի Կատալոնիայի անկախությունը` հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիին, կատալոնական ճգնաժամը «Պիրենեյան թագավորության ներքին գործ» որակելով:
Մալթայում 1․18 մլն դոլար են խոստացել հայտնի լրագրողի սպանողի մասին տեղեկության համար
22 Հոկտեմբերի 2017 - 09:33
Մալթայի կառավարությունը 1․18 մլն դոլար պարգեւ է խոստացել լրագրող Դաֆնա Կարունու Գալիցիային սպանողի մասին տեղեկություն տրամադրելու համար։
Մոսկվան պատրաստ է միջնորդ դառնալ Վաշինգտոնի և Փհենյանի միջև. ՌԴ ԱԳՆ
21 Հոկտեմբերի 2017 - 22:53
Մոսկվան մշտապես պատրաստ է օգնել Վաշինգտոնին և Փհենյանին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների հարցով դեսպան Օլեգ Բուրմիստրովը:

Կատալոնիայի ղեկավարին 3 օր վերջնաժամկետ են տվել․ լրատվամիջոց
21 Հոկտեմբերի 2017 - 21:45
Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնին 3 օր են տվել Իսպանիայի կառավարության կողմից կիրառվելիք մեթոդների շուրջ փաստարկներ ներկայացնելու համար։
Վրաստանի ՏԻՄ ընտրություններն ավարտվել են
21 Հոկտեմբերի 2017 - 21:04
Վրաստանի ՏԻՄ ընտրություններն ավարտվել են։ Երկրի քաղաքացիներն ընտրել են 64 քաղաքապետերի եւ 64 համայնքային օրենսդիր մարմինների պատգամավորների։
Կիեւում առեւանգված երեխային գտել են. նրան կին էր գողացել
21 Հոկտեմբերի 2017 - 19:24
Ուկրաինայի իրավապահները հայտնաբերել են մանկապարտեզից գողացված նորածնին: Հանցանքի մեջ կասկածվող կինը ձերբակալվել է, հաղորդում է «Ուկրաինական պրավդա»-ն:
Շվեյցարիայում բացվել է աշխարհի ամենախոշոր քաղցրահամ ջրով ակվարիումը
21 Հոկտեմբերի 2017 - 19:15
Շվեյցարիայի Լոզան քաղաքում բացվել է աշխարհի ամենախոշոր «Ակվատիս» ակվարիումը՝ քաղցրահամ ջրով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2811
 
Լրահոս`