Facebook   Twitter
 
ԱՄՆ գեներալը՝ հայ զինվորների բարձր որակների մասին

ԱՄՆ գեներալը՝ հայ զինվորների բարձր որակների մասին

12 Հոկտեմբերի 2017 - 22:39
ԱՄՆ-ի Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Տաֆանելլին ասել է, որ Հայ զինվորները անձնվեր են և վարժված: Այս մասին գրում է PanArmenian.am-ը:
«Հայաստանի զինվորները վարժված են, նրանք շատ անձնվեր են, միշտ պատրաստ յուրացնելու նոր գիտելիքներ և կիսվել սեփական գիտելիքներով մյուսների հետ», ասել է նա «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում:
Գեներալի խոսքով, արդեն երկու տարի շարունակ Հայաստանից Կանզաս զինվորականների մեկ ջոկատ է ժամանում, հայ զինվորները ապրում ու վարժանքներ են անցնում ամերիկացի զինվորականների կողքին. «Մենք ցանկանում ենք օգնել Հայաստանին հզորացնել պաշտպանությունը մի շարք ոլորտներում, այդ թվում և արտակարգ իրավիճակների կառավարման բնագավառում»։
Գեներալ Տաֆանելլիի խոսքով, Միացյալ Նահանգներն օգնում է հայ զինվորներին համապատասխանել ՆԱՏՕ-ի զորքերի բարձր չափանիշներին.«ԱՄՆ-ի նպատակն է ամրապնդել տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը, ինչպես նաև ժողովրդավարության և ազատ շուկայական հարաբերությունների հաստատում»:
Ամերիկացի գեներալը նշել է, որ ՀայաստանիանդամակցությունըՀԱՊԿ-ինորևէ կերպ չի խանգարում համագործակցություն զարգացնել Հայաստանի հետ.«Այդ փաստը երբեք չի խոչընդոտել համագործակցության մեր ծրագրերին, իսկ մենք աշխատում ենք Հայաստանի պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների հետ»:
Հայաստանի հետ համագործակցության գործում Կանզասի Ազգային գվարդիան որևէ կերպ կաշկանդված չէ նաև Հայաստանի տարածքում ռուսական զորքերի ներկայությամբ, նշում է Լի Տաֆանելլին.«Կանզասի Ազգային գվարդիայի համար Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայությունը որևէ կերպ խոչընդոտ չի հանդիսացել Հայաստանի հետ մեր գործընկերության համար»:
Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատարի խոսքով, առաջիկայում Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու է զարգանալ.«Իրոք շատ հետաքրքիր է հետևել այս գործնական և անձնական սերտ հարաբերությունների կայացմանն ու ամրապնդմանը և կարծում եմ, համագործակցության ծրագրերի հաջողության գաղտնիքը հենց այստեղ է: Հենց դա է ամենակարևոր ապագայի ներդրումը»:
 
Նմանատիպ նորություններ
Դավիթ Տոնոյանը ՌԴ պաշտոնյաներից պահանջել է մանրամասն տեղեկատվություն ներկայացնել Փանիկ գյուղում տեղի ունեցածի կապակցությամբ
18 Հուլիսի 2018 - 19:44
Ս.թ. հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Իվանովին, ՀՀ-ում ՌԴ ռազմական և ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևին և ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովին:
Դավիթ Տոնոյանը 102-րդ ռազմաբազայի հրամանատարի եւ ՌԴ դեսպանատան ռազմական կցորդի հետ կքննարկի Փանիկի դեպքերը. խոսնակ
18 Հուլիսի 2018 - 17:03
Նախապատրաստվում է հանդիպում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարի, ՌԴ դեսպանատան ռազմական գծով կցորդի միջեւ՝ Շիրակի մարզի Փանիկ գյուղում կատարավածը քննարկելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Վանաձորի քաղաքապետի որդին մեկնեց ծառայության. մասնակցում է վիճակահանությանը
18 Հուլիսի 2018 - 15:59
Երեկ՝ հուլիսի 17-ին, վանաձորցիները Հայոց բանակ ճանապարհեցին ամառային զորակոչի նորակոչիկների հերթական խմբին, որոնց մեջ էր նաևՎանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ավագ որդին՝ Լևոն Ասլանյանը:
Անբարո հաշվարկ եք կատարել. ՊՆ խոսնակը՝ Փաշինյանի և Տոնոյանի որդիների՝ տուն վարձելու մասին
18 Հուլիսի 2018 - 15:48
Hayeli.am-ն այսօր գրել է, թե Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիների համար վարձով տուն են ման գալիս՝ նրանց ապահով զինծառայության համար:
Պաշտոնանկ է արվել ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետը
18 Հուլիսի 2018 - 10:49
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս պաշտոնանկ է արվել ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանը, նրա փոխարեն նշանակվել է տեղակալ Մհեր Խալաթյանը: Այս օրերին տեղի է ունենում հանձնում-ընդունում:
Դավիթ Տոնոյանն ու Չինաստանի դեսպանը քննարկել են համագործակցությունը պաշտպանական ոլորտում
17 Հուլիսի 2018 - 18:02
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:

Զորակոչիկները չպետք է վճարեն բուժօգնության համար. Արսեն Թորոսյան
17 Հուլիսի 2018 - 14:59
Կենտրոնական հավաքակայանում այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ասաց, որ զորակոչիկները չպետք է վճարեն բուժօգնության համար ոչ ամբողջությամբ, ոչ էլ նույնիսկ մասամբ։
Ապրիլյան պատերազմի մասնակիցներին բավարարել է Կառավարության պատասխանը
17 Հուլիսի 2018 - 13:27
«Զինգրքույկների հետ կապված բոլոր խնդիրները ներկայացրեցինք վարչապետի օգնականներին, կառավարության աշխատակազմի ներկայացուցիչներին. հետաքննություն պետք է անցկացվի՝ պարզելու համար ինչո՞ւ և ինչպե՞ս է դա տեղի ունեցել, որ մի մասի զինգրքույկներում նշվել է՝ մասնակցել է մարտական գործողություններին, մյուսներինը՝ ոչ»,- դուրս գալով կառավարության շենքից՝ ասացին ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցները:
Ամառային զորակոչին իրականացվում է պիլոտային ծրագիր՝ կապված զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի հետ
17 Հուլիսի 2018 - 12:00
Հայաստանում ամառային զորակոչին իրականացվում է պիլոտային ծրագիր՝ կապված զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի հետ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 161
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
Ադրբեջանում և՞ս կդիտվի հեղափոխություն
Հասարակություն, Քաղաքական