Facebook   Twitter
 
Տոմսերը շատ արագ են սպառվում. Հայկ Մարության

Տոմսերը շատ արագ են սպառվում. Հայկ Մարության

12 Հոկտեմբերի 2017 - 22:41
Հոկտեմբերի 5-ից երկար սպասված «Սուպեր մամա 2»-ը մեծ էկրաններին է: Առաջին արձագանքների մասին Life.panorama.am-ը զրուցել է «Սուպեր մամայի» գլխավոր հերոս Հայկ Մարությանի հետ:
«Ֆիլմը սպասված էր, իսկ դա փաստում է այն, որ կինոթատրոններում արդեն հինգ օր է, ինչ դժվարությամբ են տոմսեր գտնվում: Այս օրերին հետաքրքիր աժիոտաժ է սկսվել թե համացանցում, թե իմ շրջապատում, բոլորն ասում են, որ տոմսեր չկան, դա նշանակում է, որ շատ արագ են դրանք սպառվում: Այս ամենը խոսում է ֆիլմի սպասվածության և գովազդային ճիշտ մարտավարության մասին: Սակայն այս ամենից ոչ պակաս կարևոր է, որ ֆիլմը դիտելուց հետո մարդիկ միևնույն ոգևորությունն ունենան: Հիմա մենք հույս ունենք, որ մեր ֆիլմի լավ արձագանքները կշարունակվեն մինչև վերջ, համենայն դեպս՝ դեռևս ինձ հասած բոլոր կարծիքները դրական են, իսկ դա շատ ոգևորող է»,- նշեց Հայկ Մարությանը:
Դիտարկմանը, որ անգամ համաշխարհային օրինակով, որևէ ֆիլմի երկրորդ մասը մեծամասամբ զիջում է առաջինին, և հարցին, թե այս իմաստով ի՞նչ սպասելիքներ ունեն ֆիլմի կազմակերպիչները, Հայկն ուրախությամբ ընդգծեց.
«Մինչ այս լսածս կարծիքներում ինձ ամենաշատն ուրախացնում է հենց այդ փաստը, որ մարդիկ նշում են, թե սա առաջինից լավն էր, և դա այն դեպքում, երբ առաջինը անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ ռեկորդային տոմսերի վաճառք ունեցավ: «Սուպեր մամա 2»-ի ստեղծման ընթացքում էլ, երբ նման հարցեր էին ծագում, ես ասում էի, որ ինչքան էլ համաշխարհային կինոասպարեզում կա այդ միտումը, բայց, միևնույն է, դրանց կողքին կան նաև բացառություններ: Ի վերջո, յուրաքանչյուր ֆիլմ նկարահանելիս փորձում ես մինչ այդ կատարածդ աշխատանքներից ավելի լավն անել, չէ որ դու այդ ընթացքում ավելի շատ ես փորձ ձեռք բերել, առավել շատ ես հմտացել և այլն: Մենք թե ռեժիսուրայի, թե դերասանական, թե տեխնիկական իմաստով փորձել ենք մեր նախորդ աշխատանքներից մեկ քայլ առաջ գնալ և փառք Աստծո, դա մեզ հաջողվեց»:
Այս թեման շարունակելով՝ Հ. Մարությանը նշեց նաև, որ որևէ բան ստեղծելիս՝ փորձում են անել ամեն հնարավորը, որպեսզի նկարահանման ընթացքը թիմին հաճելի և հարմարավետ լինի.
«Մեզ համար սկզբունքի հարց է, որ մեր կատարած գործը լինի գերպրոֆեսիոնալ, որպեսզի այն համապատասխան լինի միջազգային չափանիշներին: Եթե ես ինձ իրավունք եմ վերապահում ինչ-որ մեկի արածը քննարկել, ապա իմ աշխատանքում ես պետք է շատ հաջողեմ, որպեսզի հաջորդ անգամ էլ տեղ ունենամ խոսելու: Մեր թիմիում հավաքված են մարդիկ, ովքեր արդեն 20 տարի է նվիրված են այս գործին, մենք կարող ենք կիսատ քնել, ընտանիքի հետ քիչ ժամանակ անցկացնել, բայց ժողովրդի համար լավ գործեր ստեղծել, իսկ սա ես համարում եմ հայրենասիրություն: Մենք անձնվեր աշխատանքով ենք պատկերացնում երկրի կառուցումը, որը պետք է սկսվի բոլոր ոլորտներից»,- շեշտեց դերասանը:
Life.panorama.am-ի զրուցակիցը նկատեց, որ Հայաստանում ֆիլմարտադրությունն առհասարակ զարգացած չէ և դժվար է ստեղծել մի բան, որը կշարժի մարդկանց հետաքրքրությունը.
 
Նմանատիպ նորություններ
Մինաս Ավետիսյանի որմնանկարները վտանգված են
18 Հուլիսի 2018 - 20:59
«Միանաս Ավետիսյան» հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Ավետիսյանը, հիմնադրամի տնօրեն Ազատ Թովմասյանը, որմնանկարների վերականգնող մասնագիտացված խմբի անդամներ Արեգ Պետրոսյանը և Վահագ Ջիվանյանn այսօր լրագրողների հետ յանդիպման ընթացքում բարձրաձայնեցին՝ Մինաս Ավետիսյանի աշխատանքները վտանգված են։
Հրանտ Թոխատյանը գիտի՝ ինչ հարցով է դիմելու Երեւանի նոր քաղաքապետին
18 Հուլիսի 2018 - 20:41
«Կանազ» մշակույթի պալատի շենքում «Արվեստի այբբենարան» հիմնադրամը երեք ծավալուն ճյուղով է աշխատելու: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին ասել է «Արվեստի այբբենարան» հիմնադրամի տնօրեն Հրանտ Թոխատյանը՝ լրագրողներին ներկայացնելով հետագա անելիքներն ու ծանոթացնելով շենքի վիճակին:
Մկրտիչ Արզումանյանի «դժգոհ» լուսանկարը
18 Հուլիսի 2018 - 20:04
Հումորիստ, դերասան Մկրտիչ Արզումանյանը (Մկոն) գրեթե միշտ հումորով ու ժպիտներով է համեմում իր հետեւորդների օրը: Հենց այդ պատճառով էլ դերասանի նոր հրապարակումները բավականին սպասված են Instagram--ում:
Կրքոտ Քիմ Քարդաշյանը՝ արեւային լոգանք ընդունելիս (Լուսանկար)
18 Հուլիսի 2018 - 19:17
Քիմ Քարդաշյանը չի դադարում թեժացնել մեր առանց այն էլ շոգ օրը: 37-ամյա աստղը շարունակում է պարծենալ իր կառուցվածքով Instagram-ում՝ հրապարակելով նոր լուսանկարներ:
«Ես երջանիկ եմ, որ կաս ու կաս հենց իմ կյանքում». Սոֆի Մխեյանը՝ Նազենի Հովհաննիսյանին
18 Հուլիսի 2018 - 14:37
Սոֆի Մխեյանը Facebook-ի իր էջում Նազենիի հետ լուսանկար է տեղադրել եւ շնորհավորել ընկերուհուն.
Ինչպիսի՞ տեսք ունի ամենահայտնի գիրուկ մոդելն առանց ֆոտոշոփի (Լուսանկարներ)
18 Հուլիսի 2018 - 10:13
30-ամյա Էշլի Գրեմը Միկոնոս կղզում հանգստանալու ժամանակ պապարացիների թիրախում է հայտնվել։ Պարզվել է, որ առանց համակարգչային մշակման մոդելի կազմվածքը հեռու է կատարյալ լինելուց։ Լուսանկարներում երևում են ցելյուլիտը և մարմնի վրայի «ալիքները»։
Գայթակղիչ դիրքով Քայլի Ջենները, նրա ոտքի սպին ու սիրեցյալը՝ GQ-ի շապիկին (Լուսանկարներ)
17 Հուլիսի 2018 - 21:05
20-ամյա Քայլի Ջենները ու նրա սիրեցյալ Թրեւիս Սքոթը փետրվարին դուստր են ունեցել, որին անվանակոչել են Սթորմի:
«Արվեստը թրաշ է պահանջում». Մկրտիչ Արզումանյան
17 Հուլիսի 2018 - 20:48
Հումորիստ, դերասան Մկրտիչ Արզումանյանի (Մկո) նոր հրապարակումները բավականին սպասված են օգտատերերի կողմից: Պատճառն այն է, որ Մկոն գրեթե միշտ հումորով ու ժպիտներով է համեմում իր հետեւորդների օրը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 632
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
Ադրբեջանում և՞ս կդիտվի հեղափոխություն
Հասարակություն, Քաղաքական