Facebook   Twitter
 
Ողբերգական դեպք Վանաձորում. մահացել է 3-ամյա տղան

Ողբերգական դեպք Վանաձորում. մահացել է 3-ամյա տղան

12 Հոկտեմբերի 2017 - 22:58
Դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի 25 տանը հրդեհ է բռնկվել:
Հրդեհի հետևանքով տանը, ըստ նախնական տեղեկությունների, միայնակ մնացող 3-ամյա Էմիլ Խաչատրյանը մահացել է: Այս պահին նրա մորը՝ 41-ամյա Նաիրա Խաչատրյանին տեղում հոգեբանական ու բժշկական օգնություն են ցուցաբերում բժիշկներն ու փրկարարները:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզ կլինի քննության ընթացքում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, որպեսզի պարզ լինի երեխան ծխախեղդ լինելուց է մահացել, թե այրվածքներից:
Դեպքի վայրում հավաքված հարևանները ասում էին, որ Ն. Խաչատրյանը սոցիալապես անապահով ընտանիքից է, զբաղվում է մուրացկանությամբ ու հաճախակի է երեխային թողել տանը միայնակ ու ինքը դուրս է եկել տանից ՝ գումար վաստակելու համար, որպեզի կարողանան ընտանիքի գոյությունը պահպանել:
 
Նմանատիպ նորություններ
Իսպանիայում տղամարդկանց կարգելեն սեքսով զբաղվել առանց միանշանակ համաձայնություն ստանալու
18 Հուլիսի 2018 - 21:52
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ կառավարությունը նոր օրինագիծ է քննարկելու, որպեսզի բացառի սեռական բռնությանը վերաբերող յուրաքանչյուր թյուրըմբռնում: Այդ մասին տեղեկացնում է BBC-ն:
Գիտնականները կսկսեն արհեստական միս արտադրել
18 Հուլիսի 2018 - 21:47
Հոլանդական Mosa Meat ստարտափի շրջանակներում գիտնականները կարողացել են իսկական հրաշք իրագործել, որին այդքան երկար սպասել են սնունդ արտադրողները:
ԱՄՆ-ում հայտարարել են Grammy 61-րդ մրցանակաբաշխության անցկացման ամսաթիվը
18 Հուլիսի 2018 - 21:41
ԱՄՆ-ի Արվեստների և ձայնագրման տեխնիկայի ազգային ակադեմիան հայտարարել է Grammy 61-րդ երաժշտական մրցանակաբաշխության անցկացման ամսաթիվը:
Գերմանիան Վրաստանին կճանաչի անվտանգ երկիր
18 Հուլիսի 2018 - 21:26
Վրաստանը, Թունիսը, Մարոկոն եւ Ալժիրը մոտ ժամանակներս Գերմանիայի կողմից կարող են ճանաչվել անվտանգ երկրներ, ինչը կարագացնի այդ երկրների քաղաքացիներից ապաստանի տրամադրման միջնորդությունների մշակման գործընթացը։
Մեծ կրծքեր ունեցող աղջիկները բաց մեջքով հագուստ հագնելու եղանակ են գտել (Լուսանկարներ)
18 Հուլիսի 2018 - 21:23
Bravissiomo ներքնազգեստի բրենդ-արտադրողը ներկայացրել է Maidenform կրծկալի ժապավենային կարգավորիչը, որը թույլ է տալիս մեծ կրծքեր ունեցող աղջիկներին բաց մեջքով հագուստ հագնել: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Ադրբեջանում և՞ս կդիտվի հեղափոխություն
18 Հուլիսի 2018 - 21:01
Ինչպես հայտնի է, Ադրբեջանի թվով ամենախոշոր քաղաքում՝ Գյանջայում տեղի ունեցած դեպքերը վեր հանեցին այն խնդիրները, կոր կան Ադրբեջանում, բայց որոնք այդքան ջանասիրաբար թաքցվում էին: Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի խոսքով սա ևս եկ ապացույց այն բանի, որ ոչ ամեն ինչ է վերահսկվում իշխող ընտանիքի կողմից:
Հնդիկ վիրաբույժները գլխի չափ հազվագյուտ ուռուցք են հեռացրել (Լուսանկար)
18 Հուլիսի 2018 - 21:00
55-ամյա Սոմայ անունով հնդիկը 20 տարի շարունակ անտեսել է իր պարանոցի վրա աճող ուռուցքը: Երկար ժամանակ նա մտածել է, որ դա ընդամենը բորբոքված վահանաձեւ գեղձն է, եւ անտեսել է խնդիրը:
Մինաս Ավետիսյանի որմնանկարները վտանգված են
18 Հուլիսի 2018 - 20:59
«Միանաս Ավետիսյան» հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Ավետիսյանը, հիմնադրամի տնօրեն Ազատ Թովմասյանը, որմնանկարների վերականգնող մասնագիտացված խմբի անդամներ Արեգ Պետրոսյանը և Վահագ Ջիվանյանn այսօր լրագրողների հետ յանդիպման ընթացքում բարձրաձայնեցին՝ Մինաս Ավետիսյանի աշխատանքները վտանգված են։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12434
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
Ադրբեջանում և՞ս կդիտվի հեղափոխություն
Հասարակություն, Քաղաքական