Facebook   Twitter
 
Ինչ ուզեմ՝ տալու ես, ինչ ասեմ՝ անելու ես. իջևանցի երիտասարդը դաժանաբար ծեծել, ապա սպառնացել է մորթել 70-ամյա կնոջը

Ինչ ուզեմ՝ տալու ես, ինչ ասեմ՝ անելու ես. իջևանցի երիտասարդը դաժանաբար ծեծել, ապա սպառնացել է մորթել 70-ամյա կնոջը

13 Հոկտեմբերի 2017 - 14:34
1in.am-ը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Կարեն Բաղմանյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործն արդեն երկրորդ պտույտն է կատարում դատական ատյաններում:
Այն արդեն երկու անգամ քննվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, սկզբում կայացվել է արդարացման, ապա՝ մեղադրական դատավճիռ:
34-ամյա Կարեն Բաղմանյանը նախկինում 3 անգամ դատապարտված է եղել, հիմնականում՝ գողությունների համար, դատվածությունը մարված չէ:
Այս անգամ նրան մեղադրանք էր առաջադրվել զենքի գործադրմամբ ավազակային հարձակման, ինչպես նաև չորս դրվագով՝ ուրիշի բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու փորձի համար:

Բոլոր դրվագներով տուժողը նույնն է՝ Լաուրա Մ.-ն:
Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի հուլիսի 7-ին, գիշերվա ժամը 2-ն անց 30-ի սահմաններում Կարեն Բաղմանյանը մտել է Իջևանի բնակչուհի Լաուրա Մ.-ի առանձնատուն, բռունցքներով հարվածել է 70-ամյա կնոջ դեմքին, դանակով սպառնացել է, թե կհարվածի, կմորթի, և գումար է պահանջել:
Տանտիրուհին խորամանկել է, ասել է, թե սոված է, Կարենին համոզել է, որ նա գնա ուտելիք բերի: Կարենը դուրս է եկել տանից, Լաուրան էլ է դուրս եկել, զանգել է որդուն ու գնացել է որդու տուն:

Բացի այս հարձակումից, ըստ մեղադրանքի՝ 2015թվականի հուլիսին, օգոստոսին ու սեպտեմբերին Կարեն Բաղմանյանը չորս անգամ փորձել է խախտել նույն տուժողի՝ Լաուրա Մ.-ի բնակարանի անձեռնմխելիությունը, բայց ամեն անգամ տանտիրուհին նրան վախեցրել է, ու նա դիմել է փախուստի:
Դատարանում Կարեն Բաղմանյանն իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունքներ տալուց, բայց հարցերին պատասխանելով՝ հայտնել է, թե տուժող Լաուրային չի ճանաչում, երբեք չի տեսել, որևէ հանցավոր արարք չի կատարել:

Լաուրայի որդին իրեն հանդիպել է պատահական՝ ավտոտնակների արանքում, դիտողություն է արել հեռախոսով «լուսարձակելու համար»: Ինքն ասել է, թե լույս չի արձակում, միայն խոսում է հեռախոսով, բացի այդ՝ սա իրենց քաղաքն է՝ իրենց Իջևանը, որտեղով կուզի՝ կքայլի: Ինքն այդ ժամանակ գնում էր իր մոր տուն: Բայց ոստիկանության աշխատողները իրեն բռնել ու տարել են բաժին:
Գործով տուժող Լաուրա Մ.-ն հայտնել է, թե ամբաստանյալ Կարենին ճանաչել է դեպքից հետո:

Ինքը սովորաբար երեկոները պառկում ու հեռուստացույց է դիտում: Դեպքի օրը՝ 2015 թվականի հուլիսի 7-ի գիշերը, հեռուստացույց դիտելիս «աչքը կպել է»: Ինչ-որ ձայնից արթնացել ու տեսել է, որ բարձրահասակ մի տղա է կանգնած իր գլխավերևում, գլխին՝ թասի պես տարօրինակ գլխարկ:
Այդ տղան անսպասելի ընկել է իր գլխին ու փոքրիկ դանակը ձեռքին՝ իր «վզից պինդ բռնած՝ ճնշել է իրեն»:

Ինքը սկզբում շփոթվել է, բայց հետո հավաքել է իրեն ու հարցրել է՝ նա իրեն ճանաչո՞ւմ է, ինչո՞ւ է եկել:
 
Նմանատիպ նորություններ
Սոցցանցում արտաքին տեսքի համար ծաղրել են Քիմ և Քլոե Քարդաշյաններին
22 Հուլիսի 2018 - 00:06
Պապարացիները լուսանկարել են Քարդաշյան քույրերին Լոս Անջելեսում Արևմտյան Հոլիվուդում գտնվող Saved By The Max, ռեստորանից դուրս գալիս՝ գրում է newsyou.info-ն:
Հուլիսի 25-ից շոգը կվերադառնա. Երևանում օդի ջերմաստիճանը + 40-ի կհասնի
22 Հուլիսի 2018 - 00:05
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հուլիսի 25-ից օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա:
Թոշակառուն «հաղթել» է երկու կողոպտիչներին բիլիարդի կիի օգնությամբ
22 Հուլիսի 2018 - 00:01
Բրիտանացի թոշակառու Մայքլ Ռինգը (Michael Ring) կարողացել է ետ մղել երկու կողոպտիչներին բիլիարդի կիի օգնությամբ, հայտնում է Daily Mail-ը։
Քաղցկեղի բուժման համար ոչ ավանդական բժշկությունն ընտրած պացիենտները երկու անգամ ավելի հաճախ են մահանում․ հետազոտություն
21 Հուլիսի 2018 - 23:55
Օնկոլոգիական հիվանդություններով տառապող պացիենտները, որոնք որոշում են բուժվել միայն ոչ ավանադական (այլընտրանքային) բժշկության միջոցով, երկու անգամ ավելի հաճախ են մահանում, քան նրանք, ովքեր դիմում են սովորական բժիշկների օգնությանը։ Այս մասին ասված է JAMA Oncology ամսագրում հրապարակված նոր հետազոտությունում։
Պենտագոնը հավանություն է տվել Պուտինին ԱՄՆ հրավիրելու Թրամփի որոշմանը
21 Հուլիսի 2018 - 23:52
ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Ջոն Ռուդը լավ գաղափար է համարում այս աշնանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Սպիտակ տուն՝ տեղեկացնում է CNN-ը:
Ինդոնեզիայում գյուղացիները փրկել են մեքենայի տակ ընկած 10 մետրանոց պիթոնին
21 Հուլիսի 2018 - 23:45
Ինդոնեզիայի հարավում գտնվող գյուղերից մեկի բնակիչները փրկել են ճանապարհը փակած 10 մետրանոց պիթոնին, որի վրայով մեքենա էր անցել:
Հայտնի է ծխախոտի ծխի նոր մահացու վտանգը
21 Հուլիսի 2018 - 23:43
Յորքի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները պարզել են, որ պասիվ ծխելը զգալիորեն մեծացնում է հղի կանանց մոտ վիժումների և արատներով զարգացող պտղի հավանականությունը։ Այս մասին հաղորդում է MedicalXpress–ը։
Հրապարակվել է Նիկոլ Քիդմանի և Ռասել Քրոուի մասնակցությամբ նոր ֆիլմի թրեյլերը
21 Հուլիսի 2018 - 23:34
Ամերիկյան Focus Features ընկերության յութուբյան էջում հրապարակվել է ռեժիսոր Ջոել Էդգերթոնի «Անհետացած տղան» ֆիլմի թրեյլերը:
Կոֆեինը չի կարող նիհարելուն օգնել. հետազոտություն
21 Հուլիսի 2018 - 23:31
Նախաճաշից առաջ ոչ մեծ քանակությամբ կոֆեինը նախաճաշի կերած չափաբաժինը 10 տոկոսով նվազեցնում է: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Journal of the Academy of Nutrition and Dietetics-ում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12479
 
Լրահոս`