Facebook   Twitter
 
Մինչ հիմա ունեցել ենք 2 կամ 3 կոռուպցիոն դուռ, որով մարդիկ խուսափում էին բանակում ծառայությունից. Թևան Պողոսյան

Մինչ հիմա ունեցել ենք 2 կամ 3 կոռուպցիոն դուռ, որով մարդիկ խուսափում էին բանակում ծառայությունից. Թևան Պողոսյան

13 Հոկտեմբերի 2017 - 14:45
Եթե նույնիսկ չենք ստացել մեր երազած 100 տոկոսանոց փաստաթուղթը, բայց, ամեն դեպքում, ստացել ենք ավելի դրականը, պետք է անել ամեն ինչ, որ այս տեքստը կյանքի կոչվի:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանն այսպիսի միտք է հնչեցրել «Շանթ» հեռուստաընկերության եթերում՝ անդրադառնալով բանակում նախատեսվող բարեփոխումների ծրագրին:

«Պետք է գտնենք մեխանիզմներ, թե ինչպես անենք, որ այդ բարեփոխումները միայն թղթի վրա չմնան: Մինչև հիմա ունեցել ենք 2 կամ 3 կոռուպցիոն դուռ, որով մարդիկ խուսափում էին ծառայությունից կամ, եթե ծառայում էին, ձևական էին «ծառայում»»,-ասել է Թևան Պողոսյանը:

Ըստ նրա՝ կոռուպցիոն դռներից մեկը կրթական համակարգն էր: 18 տարին լրացած տղան ստանում էր տարկետում, հետո կախված նրանից, թե ինչ ունակություններ ուներ, սովորում էր բակալավրիատում, մագիստրատուրայում, ասպիրանտուրայում, հետո հիմնականում ձևական ձևակերպվում էր գիտությունների թեկնածու և այլևս չէր ծառայում:

«Կոռուպցիոն մյուս դուռը առողջապահական համակարգն է: Հիմա, եթե մենք մի դուռը փակում ենք, այս դռնով անհնարին է դառնում անցնել՝ ուզում ես հարուստի տղա եղիր, ուզում ես աղքատի տղա եղիր՝ միևնույն է: Հիմա պետք է նաև ուշադրություն դարձնենք առողջապահական դռանը, դրանից հետո այլ փոքր խնդիրներին, ի վերջո այս համակարգը կկարգավորվի»,-վստահեցրել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահը:

Ըստ առաջարկվող բարեփոխման տարբերակներից մեկի՝ տարկետում կստանա այն ուսանողը, ով պայմանագիր կկնքի, որ բուհն ավարտելուց հետո որպես սպա 3 տարով կծառայի:

«Ձևավորվում է մի իրավիճակ, որ մարդիկ կարող են նախընտրել կա՛մ որպես սպա ծառայել, կա՛մ որպես զինվոր, կա՛մ ուղղակի իր երկու տարին նախկին պայմաններով ծառայել: Սա նոր մոտեցում է, այլընտրանքային հնարավորություն՝ պարտադիրը երբեք չհանելով: Բոլորը պետք է գնան ծառայելու»,-նշել է Թևան Պողոսյանը:

Նա հիշեցրել է, որ համաձայն ՀՀ Սահմանադրության՝ 18 տարին լրացած արական սեռի ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է իրենց սահմանադրական պարտքը կատարեն՝ ծառայեն:

Անդրադառնալով այն հարցադրմանը, թե արդյո՞ք տարկետման իրավունքի վերացումը չի նպաստի նրան, որ ծնողներն ավելի հաճախ «փախցնեն» իրենց տղաներին Հայաստանից, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահը պատասխանել է. «Իսկ գաղափարը ո՞րը կլինի, հետո ի՞նչ է դառնալու այդ տղան: Հանցագո՞րծ: Տղաներին հանցագործ դարձնենք, սպասենք մինչև նրանց 27 տարին լրանա, հետո գումար վճարենք, որ կարողանան տո՞ւն գալ: Ինձ թվում է՝ դա սխալ մոտեցում է: Մինչև 18 տարեկանը մենք քաղաքացի ենք դաստիարակում, մեր տղաներին ասում ենք՝ սա է ձեր երկիրը, և դուք ձեր սահմանադրական պարտքը պետք է կատարեք: Մենք այլևս չե՞նք ուզում երկիր ունենալ, եկեք վաղվանից բոլորս ասենք՝ ՀՀ-ն ապագա չունի և գնանք: Ես դրան չեմ հավատում»:

Թևան Պողոսյանի կարծիքով՝ մենք պետք է մեր նույն կրթական համակարգերում, մեր իրավական համակարգերում հասնենք նրան, որ բոլոր այն բացերը, խնդիրները, որ ունենք բանակում, լուծենք: «Ի վերջո, չմոռանանք, որ ցանկացած տղամարդու մեջ կա բանակում ծառայելու ցանկություն, և դա շատ լավ դպրոց է: Այդ դպրոցը պետք է վերափոխել»,-եզրափակեց նա:

ԹԵՐԹ.am
 
Նմանատիպ նորություններ
«Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի գրասենյակի» շրջանակներում «Շահարտ» ՍՊԸ–ն ավելի քան 43 միլիոն դրամ է յուրացրել (տեսանյութ)
21 Հուլիսի 2018 - 14:40
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի գրասենյակի» պատվերով 2016-17 թթ. ընթացքում «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության» ծրագրի իրականացման շրջանակներում թույլ են տրվել չարաշահումներ:
Փորձագետները կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում գնահատել են որպես անցումային արդարադատությանը բնորոշ քաղաքականություն
18 Հուլիսի 2018 - 20:09
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) և Բաց հասարակության հիմնադրամների արդարադատության նախաձեռնության փորձագետներին:
Ոստիկանությունը տեղեկություններ ունի, որ Վարդենիսի «Նյարդաբանական տուն-ինտերնատ»-ում յուրացումներ են կատարվել
18 Հուլիսի 2018 - 14:49
Ոստիկանությունն օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Վարդենիսի «Նյարդաբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում յուրացումներ են կատարվել:
«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն պետական բյուջե արդեն իսկ վճարել է 721.4 մլն. դրամ. ՊԵԿ
17 Հուլիսի 2018 - 19:53
«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության կողմից ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա
Կոռուպցիոն բացահայտում Վարդենիսի ԲՈւՀ-ում
17 Հուլիսի 2018 - 15:57
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցներն օրերս օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ «Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտ» ՍՊ ընկերությունում ԲՈՒՀ-ի ռեկտոր Նիկողոս Գասպարյանն օրենքի խախտումներ է թույլ տվել։
Մալիշկայի գյուղապետին ընտրակաշառք բաժանելու համար 13 մլն դրամը տվողը եղել է Աշոտ Արսենյանը
16 Հուլիսի 2018 - 18:28
Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2017 թվականի ապրիլին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններին Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը, որը Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է, պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանից առձեռն ստացել է 13.000.000 դրամ՝ ընտրակաշառք բաժանելու և Արսենյանի օգտին 1300 ձայն ապահովելու նպատակով։
Ընտրակաշառք բաժանելու մեջ մեղադրվող Մալիշկայի գյուղապետը չկալանավորվեց. Պաշտպան
15 Հուլիսի 2018 - 15:14
Ընտրակաշառք բաժանելու մեջ մեղադրվող Մալիշկայի գյուղապետ Մհեր Մովսիսյանը չկալանավորվեց: Նրա նկատմամբ առաջին ատյանի դատարանը խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին՝ մերժելով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդությունը գյուղապետին կալանավորելու մասին:
Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավարին ԱԺ ընտրություններին ընտրակաշառք բաժանելու մեղադրանք է առաջադրվել
14 Հուլիսի 2018 - 19:41
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում 14.07.2018թ.-ին Մ. Մովսիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-1542-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավարի պաշտոնը, օժանդակել է 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններին ռեյտինգային ընտրացուցակներով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածուին` նրա օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու հանցագործության կատարմանը:
Տրանսպորտային միջոցների տեխզննություն իրականացնող ընկերությունները պետբյուջեից 2 միլիարդ դրամից ավելի գումար են հափշտակել (Տեսանյութ)
14 Հուլիսի 2018 - 16:00
Տրանսպորտային միջոցների տեխզննություն իրականացնող ընկերությունների կողմից 2015-2018 թթ.-ի ընթացքում պետական բյուջեից հափշտակվել է 2 միլիարդ դրամից ավելի գումար:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12
 
Լրահոս`