Facebook   Twitter
 
ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցությունը բխում է մեր անվտանգային խնդիրներից ու շահերից. Վիգեն Սարգսյան

ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցությունը բխում է մեր անվտանգային խնդիրներից ու շահերից. Վիգեն Սարգսյան

13 Հոկտեմբերի 2017 - 15:20
ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցությունը ուղղակիորեն բխում է ոչ միայն մեր միջազգային պարտավորություններից, այլև՝ մեր անվտանգային խնդիրներից ու շահերից, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը՝ ամփոփելով Հայաստանի տարածքում անցկացված ՀԱՊԿ հավաքական ուժերի ու հայ-ռուսական միացյալ զորախմբի մասնակցությամբ «Փոխգործակցություն-2017» զորավարժությունները:
«Շարունակելու ենք ՀԱՊԿ շրջանակում մեր փոխգործակցությունը: Այն Հայաստանի անվտանգության համակարգի կարևորագույն բաղադրիչներից է, և մենք միշտ հանդես ենք եկել որպես այդ փոխգործակցությունն առաջ մղող և դրա մեջ լրացուցիչ բովանդակություն ներբերող պետություն», - ասաց Վիգեն Սարգսյանը:

Անդրադառնալով զորավարժությունների արդյունքներին՝ ՀՀ պաշտպանության նախարարը դրանք բարձր գնահատեց.

«Շատ գոհ ենք այն արդյունքներից, որոնք ունենք այս զորավարժությունների անցկացման պայմաններում: Դրանք կարևոր էին և առանձնահատուկ էին նրանով, որ ՀԱՊԿ շրջանակում անցկացվող բոլոր զորավարժությունները փոխկապակցված էին»:

Նա ընդգծեց, որ զորավարժություններին ներգրավված էր ավելի քան 2500 մարտանձնակազմ և բոլոր զորատեսակները, ինչպես նաև՝ ներքին գործերի, ոստիկանության և ԱԻՆ ստորաբաժանումներ:

Վիգեն Սարգսյանը կարևորեց նաև զորավարժությունների ընթացքում անձնակազմի միջև եղած շփումները, ինպես նաև այն, որ երկրների նեկայացուցիչները հնարավորություն ունեցան ճանաչել Հայաստանի մշակույթը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հայաստանում տոնել են զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու կազմավորման 25-րդ տարեդարձը (Լուսանկարներ)
21 Հոկտեմբերի 2017 - 16:35
Հոկտեմբերի 21-ին հրետանային ուսումնական ստորաբաժանումներից մեկում հանդիսավորությամբ նշվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու վարչության կազմավորման 25-րդ տարեդարձը, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Արցախում մահացած Հրաչը եղբոր հետ էր ծառայում. առողջական խնդիրների պատճառով նրան պիտի տեղափոխեին Երեւան
21 Հոկտեմբերի 2017 - 14:41
Արցախում հոկտեմբերի 20-ին, նախնական տվյալների համաձայն, զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով մահացու հրազենային վիրավորում ստացած 18-ամյա Հրաչ Ավետիսյանը Երեւանի բնակիչ էր:
Շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2300 կրակոց. ԱՀ ՊՆ
21 Հոկտեմբերի 2017 - 14:09
Հոկտեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց:
Արցախում ժամկետային 2 զինծառայողներ են զոհվել
21 Հոկտեմբերի 2017 - 12:25
Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, նախնական տվյալների համաձայն զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, մահացու հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1998թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանը և 1997թ. ծնված Հրաչ Արարատի Ավետիսյանը:
ՊՆ-ն մտել է ուրիշի բոստանը. Ուսանողները բողոքում են տարկետման իրավունքի վերացման դեմ
20 Հոկտեմբերի 2017 - 20:24
Երեւանի մի քանի բուհերի ուսանողներ հավաքվել են Կրթության եւ գիտության նախարարության դիմաց եւ պահանջում են հանդիպում ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ:
ՊԲ-ում ամփոփվել են հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքները
20 Հոկտեմբերի 2017 - 19:45
Հոկտեմբերի 20-ին պաշտպանության բանակի շտաբի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հոկտեմբերի 17-20-ը անցկացված բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, տեղեկացնում են ՊԲ լրատվական ծառայությունից:
Արցախի զինված ուժերը գտնվում են պատրաստության բարձր մակարդակի վրա
20 Հոկտեմբերի 2017 - 18:22
Հոկտեմբերի 20-ին պաշտպանության բանակի շտաբի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հոկտեմբերի 17-20-ը անցկացված բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն:
Վիգեն Սարգսյանը Հայաստանում ԿԽՄԽ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է անհետ կորածների խնդիրը
20 Հոկտեմբերի 2017 - 14:33
Հոկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին:
Առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկը պիտանի է ճանաչվել ծառայության համար և 1 տարուց ավելի ծառայել
20 Հոկտեմբերի 2017 - 14:17
Բժշկի անփույթ վերաբերմունքի հետևանքով առողջական խնդիրներ ունեցող երիտասարդը ծառայության համար պիտանի է ճանաչվել և մեկ տարուց ավելի ծառայել է բանակում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 69
 
Լրահոս`