Facebook   Twitter
 
Շատինցիները որևէ ողջամիտ պահանջ չեն ներկայացնում. Աղվան Հարությունյան

Շատինցիները որևէ ողջամիտ պահանջ չեն ներկայացնում. Աղվան Հարությունյան

15 Նոյեմբերի 2017 - 09:14
Նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյուքում ընտրված խոշորացված համայնքների ղեկավարները նոյեմբերի 13-ին ստանձնել են իրենց պարտականությունները՝ համաձայն ՏԻՄ օրենքի:
Նոյեմբերի 13-ին Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանին մարզպետարանի ներկայացուցիչները ներկայացրեցին Ստեփանյանի աշխատասենյակում, այն է Քարագլուխ համայնքապետարանում, այն ինչ՝ այդ գործընթացը պետք է իրականացվեր Շատին համայնքում, այն պարզ պատճառով, որ Եղեգիս խոշորացված համայնքի կենտրոնը Շատինն է:

Վայոց ձորի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Աղվան Հարությունյանը ի պատասխան HayNews.am-ի հարցին, թե ինչո՞ւ են համայնքի ղեկավարին ներկայացրել Քարագլուխ համայնքում, այլ ոչ Շատինում և այս պահին ինչ իրավիճակ է տեղում պատասխանեց. «Շատինում լարվածությունը չի թուլացել, այդ իսկ պատճառով մարզպետ Հ. Սարգսյանի հանձնարարությամբ Եղեգիս համայնքի ղեկավարին ներկայացրեցինք Քարագլխում: Արթուր Ստեփանյանը ժամանակավոր կկառավարի իր նախկին աշխատավայրից»:

Մեր տեղեկություններով հանդիպմանը ներկա են եղել խոշորացված համայնքի բոլոր ղեկավարները, բացի Տիգան Խուդոյանից:

Խնդիրը գտնվում է նաև ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանի ուշադրության կենտրոնում: «Մենք հաճախակի ենք կապվում նախարարության համապատասխան բաժնի հետ, ներկայացնում այդ պահի իրավիճակը: Մեզ համար շատ կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու բարօրությունը և ամեն ինչ անում ենք հնարավոր բախումներից խուսափելու համար»,- նշեց Վայոց ձորի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետը:

Աղվան Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ Եղեգիս համայնքի ավագանին առաջին նիստը կանցկացվի Արտաբույնք համայքի վերանորոգված դահլիճում:

Որն է շատինցիների ընդվզման պատճառը, որ հավաքվել են գյուղապետանի մոտ և արգելում են, նորընտիր համայնքի ղեկավարին մտնել շենք:

«Որևէ ողջամիտ պահանջ չեն ներկայացնում»,- հավաստիացրեց Աղվան Հարությունյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հանրահավաք Արմավիրում. պահանջում են քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականը (ուղիղ)
18 Հունիսի 2018 - 20:55
Արմավիր քաղաքում այսօր՝ հունիսի 18-ին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականի պահանջով հանրահավաք է անցկացվել:
Մանվել Գրիգորյանի ամառանոցում նաեւ քարայծեր են պահվում (Տեսանյութ)
18 Հունիսի 2018 - 20:52
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող ամառանոցում նաեւ քարայծներ են պահվում։ Նրանց ֆիքսել է Econews.am-ի տեսախցիկը։ Ամառանոցում նաեւ այլ կենդանիներ կան։
Ժիրայր Պողոսյանը նշանակվել է ՊՆ առաջին բանակային կորպուսի հրամանատար
18 Հունիսի 2018 - 20:47
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արարատ Մելքումյանն ազատվել է պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:
Նախարարն ընդունել է նոր գլխավոր արյունաբանին. քննարկվել է մանկական ուռուցքաբանության դեղերի հարցը
18 Հունիսի 2018 - 20:44
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ԱՆ նոր գլխավոր արյունաբան Սամվել Դանիելյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա անելիքները, շեշտվել է արյունաբանության ոլորտի օպտիմալացման անհրաժեշտությունը:
Իոսիֆ Կոբզոնը հոսպիտալացվել է
18 Հունիսի 2018 - 20:41
Իոսիֆ Կոբզոնի ներկայացուցիչը «Հինգերորդ ալիքին» հաղորդել է, որ երգիչը հոսպիտալացվել է: Այս պահին արտիստը գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում:
14-ամյա երեխային դեռ չեն գտել. սպանության հոդվածով քրգործ է հարուցվել
18 Հունիսի 2018 - 20:32
Հունիսի 8-ից անհետ կորած համարվող 14-ամյա Հայկ Հարությունյանը չի հայտնաբերվել: Քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածով:
«Մանվելը գրուզավիկներով պատերազմի դաշտից եղած-չեղածը տարել լցրել է Արա Լեռում իր դաչան». կինն ահազանգում է (Տեսանյութ)
18 Հունիսի 2018 - 20:20
Օգտատարերից մեկն ահազանգային տեսանյութ է հրապարակել, որում նշում է, որ Մանվել Գրիգորյանը պատերազմի դաշտից բեռնատարերով իրեր է տարել ցրել Արա լեռում գտնվող իր ամառանոցը:
Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենա է այրվում (Տեսանյութ)
18 Հունիսի 2018 - 20:15
Երևանի կենդանաբանական այգու ճանապարհին՝ Մյասնիկյան պողոտայում «Opel» ավտոմեքենա է այրվել։ Դեպքի վայր մեկնած հրշեջները հաշված րոպեների ընթացքում մարել են հրդեհը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13443
 
Լրահոս`
 
 
 
 
 
Իոսիֆ Կոբզոնը հոսպիտալացվել է
Մշակույթ, Հասարակություն
 
 
 
 
 
 

 
 
Դոլարն ու եվրոն աննշան թուլացել են
Տնտեսություն, Հասարակություն