Facebook   Twitter
 
Զիմբաբվեի զինորականները հերքել են պետական հեղաշրջման մասին տեղեկությունները

Զիմբաբվեի զինորականները հերքել են պետական հեղաշրջման մասին տեղեկությունները

15 Նոյեմբերի 2017 - 09:45
Զիմբաբվեի զինվորականները հայտարարել են, որ երկրի մայրաքաղաք Հարարեում իրենց գործողությունները «կառավարության ռազմական գրավում» չեն, դրանք ուղղված են «հանցագործների» դեմ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Զիմբաբվեի բանակի ներկայացուցիչն ուղերձում նշել է, որ զինվորականների գործողություններն ուղղված են «հանցագործություններ կատարած մարդկանց դեմ, որոնք երկրում սոցիալական եւ տնտեսական ճգնաժամ են առաջացնում»:

«Հենց մեր առաքելությունն ավարտենք, ակնկալում ենք, որ իրավիճակը նորմալ հուն կվերադառնա»,- նշված է զինվորականների հայտարարության մեջ: Հեռուստաուղերձում բանակի ներկայացուցիչը նաեւ նշել է, որ երկրի նախագահ Ռոբերտ Մուհաբեն եւ նրա ընտանիքը անվտանգության մեջ են:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Զիմբաբվեի զորամասերից Հարարե է շարժվում զրահատեխնիկայի շարասյուն: Չհաստատված տեղեկություններով՝ զինվորականները գրավել էին հեռուստակենտրոնը եւ մայրաքաղաքում պայթյուններ էին որոտացել:

Նոյեմբերի սկզբին երկրի նախագահ 93-ամյա Ռոբերտ Մուհաբեն հեռացրել էր իր տեղակալ Էմերսոն Մնանհագվային, որը նախագահի պաշտոնի հավանական ժառանգորդն էր համարվում եւ վայելում էր զինվորականների աջակցությունը:

Երկուշաբթի բանակի գլխավոր շտաբի ղեկավար Կոնստանտին Չիվենգան նախագահին կոչ էր արել դադարեցնել իշխող կուսակցության շարքերի զտումները, որից Մնանգավային հեռացրել էին:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ադրբեջանը շահագրգռված է ԼՂ հարցի շուտափույթ կարգավորմամբ. Ալիևը՝ Լավրովի հետ հանդիպմանը
19 Նոյեմբերի 2017 - 21:43
Ադրբեջանը շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման հարցում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Չիլիում ցուցարարների խումբը ներխուժել է Չիլիի նախկին նախագահ Սեբաստիան Պինյերայի ընտրական շտաբ
19 Նոյեմբերի 2017 - 20:56
Չիլիում ցուցարարների խումբը ներխուժել է Չիլիի նախկին նախագահ Սեբաստիան Պինյերայի ընտրական շտաբ: Պինյերան նոյեմբերի 19-ին հանրապետությունում նախագահական ընտրություններին որպես թեկնածու է հանդես գալիս, հաղորդում է Cooperativa ռադիոկայանը:

Զիմբաբվեի գահընկեց նախագահ Մուգաբեն հացադուլ է հայտարարել
19 Նոյեմբերի 2017 - 20:47
Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն հացադուլ է հայտարարել՝ գտնվելով տնային կալանքի տակ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով իր աղբյուրներին:

Տղամարդը վիճակախաղով 32 մլն է շահել
19 Նոյեմբերի 2017 - 13:13
Երջանիկ հաջողակը կարողացել է ճիշտ գուշակել բոլոր 6 թվերը: Այս մասին գրում է Ura.ru-ն:
Փարիզի հյուսիսում ոստիկանը սպանել է երեք մարդու
19 Նոյեմբերի 2017 - 12:20
Փարիզի հյուսիսում գտնվող Սարսել քաղաքում ոստիկանը կրակել է երեք մարդու վրա եւ վիրավորել եւս երեքի: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ- ը՝ վկայակոչելով France Info ռադիոկայանին:
Համացանցում ցուցադրվել է «թռչող ռադար»-ի առաջին թռիչքը (Տեսանյութ)
19 Նոյեմբերի 2017 - 12:14
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ ցուցադրվել է «թռչող ռադար» Ա-100-ի առաջին թռիչքը: Տեսագրությունը հրապարակել է ռուսական Звезда հեռուստաալիքը:
Հնդկաստանը Ճապոնիայի հետ քննարկում է Լուսնի համատեղ հետազոտության ծրագիրը
19 Նոյեմբերի 2017 - 11:17
Հնդկաստանը Ճապոնիայի հետ քննարկում է Լուսնի համատեղ հետազոտության ծրագիրը։ Այս մասին ուրբաթ հայտնել է Տիեզերական հետազոտությունների հնդկական կազմակերպության նախագահ Կիրան Կումարը ՝ Տիեզերական գործակալությունների ասիական ֆորումի ժամանակ, փոխանցում է «Սինհուան»։
Թրամփի հարսանիքի 12 տարվա խմորեղենը աճուրդով վաճառվել է 2200 դոլարով
19 Նոյեմբերի 2017 - 09:46
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Մելանյա Թրամփի՝ 12 տարի առաջ տեղի ունեցած պսակադրության հարսանեկան տորթից մեկ կտորը աճուրդի ժամանակ վաճառվել է 2200 դոլարով:
Հրաձգություն «Մոսկվա-սիթի» համալիրում. 4 կասկածյալ ձերբակալվել է
18 Նոյեմբերի 2017 - 20:08
Մոսկովյան «Մոսկվա-սիթի» գործարար համալիրի երկնաքերերից մեկում տեղի ունեցած հրաձգության և պահակների սպանության փորձի գործով 4 կասկածյալ է ձերբակալվել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2903
 
Լրահոս`