Facebook   Twitter
 
Արմեն Ջիգարխանյանի կորած անձնագիրը հայտնաբերվել է նրա կնոջ տան խուզարկության ժամանակ

Արմեն Ջիգարխանյանի կորած անձնագիրը հայտնաբերվել է նրա կնոջ տան խուզարկության ժամանակ

15 Նոյեմբերի 2017 - 10:03
Ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել ԽՍՀՄ ժողվորդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի տանը, ւինչը հաստատել է կնոջ ներկայացուցիչ Իրինա Մազուրը, գրում է РИА Новости գործակալությունը:
Իրականցված գործողությունների արդյունքում Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի տանն է հայտնաբերվել Ջիգարխանյանի՝ ավելի վաղ կորած անձնագիրը, ինչպես նաև դերասանի բժշկական թղթերը:

«Խուզարկման ժամանակ իրավապահները նաև առգրավել են Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի՝ ինձ տրամադրված լիազորագիրը, ինչը զրկում է նրան պաշտպանության իրավունքից»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ջիգարխանյանի կնոջ վստահված անձը:

Բացի այդ, իրավապահները Մազուրից առգրավել են Ջիգարխանյանի կտակը, որը Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան Վրաստան մեկնելուց առաջ պահ էր տվել իր վստահված անձին:

Իրավապահ մարմինները դեռևս պաշտոնապես չեն մեկնաբանել տեղի ունեցածը:

Հիշեցնենք, որ Ջիգարխանյանի ու նրա կնոջ շուրջ ընտանեկան սկանդալը ծագել էր հոկտեմբերի կեսին: Հայտնի է, որ դերասանը հոսպիտալացվել էր Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ խոշոր վեճի ժամանակ ինքնազգացողության վատացման պատճառով: Այնուհետև Ջիգարխանյանը կնոջը «գող», «սրիկա» էր անվանել՝ նրան մեղադրելով իր ունեցվածքը՝ այդ թվում նաև 3 բնակարանը յուրացնելու համար:

Բացի այդ, Ջիգարխանյանը կնոջը հեռացրել է իր իսկ հիմնած դրամատիկական թատրոնի գլխավոր տնօրենի պաշտոնից: Դրանից հետո Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հեռացել է Ռուսաստանից՝ խոստանալով կրքերը հանդարտվելուն պես վերադառնալ:

Այնուհետև Ջիգարխանյանը կնոջից ամուսնալուծվելու հայց է ներկայացրել: Հայտնի է, որ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան տվել է իր համաձայնությունն ամուսնալուծության համար և ամուսնալուծության գործընթացը մեկնարկելու է նոյեմբերի 27-ին:

Ավելի վաղ իրավապահ մարմինները ներկայացնող աղբյուրը պատմել է, որ Ջիգարխանյանի հիմնած ու նրա անունը կրող դրամատիկական թատրոնը 2 տարի ղեկավարելու ընթացքում Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան թատրոնից օֆշորներ է տեղափոխել մոտ 80 մլն ռուբլի:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Պասիվ ծխելը կարող է վիժումների ու պտղի մոտ արատների առաջացման հանգեցնել ․ հետազոտություն
21 Հուլիսի 2018 - 17:01
Հղիության ժամանակ ծխախոտի ծուխ շնչելը շատ վտանգավոր է ու կարող է հանգեցնել վիժումների, ինչպես նաև դառնալ պտղի մոտ արատների առաջացման պատճառ, այս մասին հայտնում են University of York համալսարանի գիտնականները։
Հրդեհ Գյումրիի «Վանատուր» ռեստորանում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
21 Հուլիսի 2018 - 16:49
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 21-ին, ժամը 13:26-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 70 հասցեում գտնվող «Վանատուր» ռեստորանային համալիրի տանիքում:
«Գանձասար-Կապանը» ևս պաշտոպանում է Արթուր Վանեցյանի թեկնածությունը
21 Հուլիսի 2018 - 16:44
«Գանձասար-Կապանի» մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարություն է արել: Հայտարարության մեջ նշվում է.
Երեւանում 29-ամյա երիտասարդն իր հարսանիքի նախորդ օրը Chrysler-ով բախվել է Volkswagen Golf-ին. կան վիրավորները (Լուսանկարներ)
21 Հուլիսի 2018 - 16:38
Երեւանում, այսօր՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի եւ Օգանովի փողոցների խաչմերուկում ճակատ-ճակատի բախվել են 29-ամյա Ռազմիկ Հ.-ի վարած Chrysler մակնիշի 16 ԼՍ 947 համարանիշի եւ 63-ամյա Հարություն Հ.-ի վարած Volkswagen Golf մակնիշի 33 OP 640 համարանիշի ավտոմեքենաները։
Բաքուն կրկին հոսանքազրկվել է
21 Հուլիսի 2018 - 16:32
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կրկին էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել:
Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ հարավ-արեւամտյան սահմանագոտի. քննարկել է առաջնագծի վերազինման հարցը (Լուսանկարներ)
21 Հուլիսի 2018 - 16:25
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ հուլիսի 21-ին, այցելել է հանրապետության հարավ-արեվմտյան սահմանագոտի, հետեւել մարտական հերթապահությանը, զրուցել զինծառայողների հետ:
Գրիզմանն աշխարհի գավաթը ցուցադրել է իր քաղաքում (Լուսանկարներ)
21 Հուլիսի 2018 - 16:22
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանն աշխարհի գավաթը ցուցադրել է Մակոն քաղաքում, որտեղ անցել է ֆուտբոլիստի մանկությունը։
ԶԼՄ-ները համեմատել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջուկային զենքերը
21 Հուլիսի 2018 - 16:14
ԿՀՎ նախկին աշխատակիցները և ԱՄՆ հատուկ գործողությունների ուժերը հանգել են եզրակացության, որ Ռուսաստանի միջուկային զենքն ամերիկյանից մի քանի անգամ ավելի հզոր է։ Այս մասին ասվում է SofRep պորտալում։
Ով չի հավատում ներառական կրթական համակարգին, թող չլինի մանկավարժության մեջ. Աշոտյան
21 Հուլիսի 2018 - 16:06
Հայաստանում ներդրված ներառական կրթության համակարգը հարյուրավոր երեխաների է արդեն տվել ավելի լավ ապագայի հույս եւ հիմք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԿԳ նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12735
 
Լրահոս`