Facebook   Twitter
 
2017թ. 10 ամիսներին ՀՀ-ում ՃՏՊ–ների հետևանքով զոհվել է 229 մարդ. ցուցանիշի համեմատություն աշխարհի մյուս երկրների հետ

2017թ. 10 ամիսներին ՀՀ-ում ՃՏՊ–ների հետևանքով զոհվել է 229 մարդ. ցուցանիշի համեմատություն աշխարհի մյուս երկրների հետ

07 Դեկտեմբերի 2017 - 23:06
2017թ. առաջին 10 ամիսներին Հայաստանում գրանցվել է 2938 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 229, վիրավորվել՝ 4353 մարդ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը՝ ներկայացնելով Հայաստանում հաշվառված զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների ոստիկանությունից ստացած վիճակագրությունը:

Վերջին 10 տարիներին ՃՏՊ-ի հետևանքով ՀՀ-ում ամենից շատ զոհեր գրանցվել է 2008 թ.-ին՝ 407, իսկ ամենաքիչը՝ 2016 թ.-ին՝ 267 զոհ:

2007թ.-ին գրանցվել է 1943 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 371, վիրավորվել՝ 2720 մարդ, 2008թ.-ին` 2202 ՃՏՊ, զոհվել է 407, վիրավորվել՝ 3125-ը, 2009թ.-ին` 2002 ՃՏՊ, զոհվել է 325, վիրավորվել՝ 2753-ը, 2010թ.-ին` 1974 ՃՏՊ, զոհվել է 294, վիրավորվել՝ 2670-ը, 2011թ.-ին` 2319 ՃՏՊ, զոհվել է 327, վիրավորվել՝ 3354-ը, 2012թ.-ին` 2602 ՃՏՊ, զոհվել է 311, վիրավորվել՝ 3739-ը, 2013թ.-ին` 2824 ՃՏՊ, զոհվել է 316, վիրավորվել՝ 3994-ը, 2014թ.-ին՝ 3156 ՃՏՊ, զոհվել է 297, վիրավորվել՝ 4479-ը, 2015թ.-ին՝ 3399 ՃՏՊ, զոհվել է 346, վիրավորվել՝ 4738-ը, 2016թ.-ին՝ 3203 ՃՏՊ, զոհվել է 267, վիրավորվել՝ 4451-ը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)-ի տվյալներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարներից աշխարհում տարեկան մահանում է շուրջ 1.25 միլիոն մարդ: Ցավոք սրտի, վատատեսական կանխատեսումներ կան, որ 2030 թ.-ին զոհերի թիվը կարող է հասնել 3.6 մլն-ի:

ԱՀԿ-ի «Երթևեկության արագության կառավարումը» 2017 թ. զեկույցի տվյալները փաստում են, որ յուրաքանչյուր երեք մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարներից մեկն առաջանում է տրանսպորտային միջոցի արագությունը գերազանցելու կամ տվյալ ճանապարհահատվածի համար անթույլատրելի արագության զարգացնելու արդյունքում:

Ուսումնասիրությունների համաձայն, որպես կանոն, վարորդների 40-50% գերազանցում է երթևեկության սահմանված արագությունը: Տղամարդ վարորդները՝ հատկապես երիտասարդ և ալկոհոլի ազդեցության տակ, ավելի հաճախ են կատարում արագության գերազանցման արդյունքում վրաերթ: Վերջինս կայուն կերպով պահպանում է առաջատար դիրք 15-29 տարեկանների շրջանում մահվան պատճառների կառուցվածքում:

Նույն Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2013 թ. ցուցանիշերով աշխարհում ՃՏՊ-ների հետևանքով ամենից շատ զոհեր գրանցվում են աֆրիկյան և ասիական երկրներում: Համեմատաբար ավելի քիչ են զոհերը զարգացած երկրներում՝ հատկապես՝ Սկանդինավիայում:

2013թ.-ին Հայաստանում ճանապարհատրանսպորտահին պատահարների հետևանքով գրանցված 316 զոհերը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկի՝ 100 հազար բնակչի կտրվածքով ստացվում է 18.3 զոհ:

Հարևան Վրաստանում ԱՀԿ նույն հաշվարկով 100 հազար բնակչի դեպքում լինում է 11.8 զոհ (ընդհանուր 2013 թ. ընթացքում 514 զոհ), իսկ Ադրբեջանում 100 հազարին՝ 10 զոհ (1168 զոհ): Թուրքիայում պատկերն ավելի բարվոք է՝ 100 հազարից՝ 8.9 մարդ է զոհվել (3685 զոհ), բայց Իրանում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը առավել քան 3 անգամ ավելի է 32.1 զոհ (տարվա կտրվածքով 17 994 զոհ):

Ռուսաստանում ՃՏՊ հետևանքով զոհերի թիվը մոտ 5 անգամ ավելի է Եվրամիության երկրներից և մոտ 2 անգամ ավելի ԱՄՆ-ից: ՌԴ-ում 100 հազար մարդու դեպքում լինում է 18.9 զոհ, իսկ ընդհանուր 2013 թ. ընթացքում՝ 27025 զոհ: ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում 100 հազար մարդու հաշվարկով հետևյալ ցուցանիշն է՝ Ղազախստան 24.2, Բելառուս 13.7, Ղրղզստան 22 զոհ:

ԱՄՆ-ում ՃՏՊ-ների թիվը նվազեցնելու ամենաուժեղ պայքարն է ընթանում: Ոչ սթափ վիճակում գտնվող վարորդների համար աշխարհում ամենախիստ պատիժներից մեկը նախատեսված հենց ԱՄՆ-ում: Այս պայքարի արդյունքում ՃՏՊ հետևանքով զոհերի թիվը 1970-ականների ստաբիլ նվազել է, բայց 100 հազար մարդու դեպքում 10.6 զոհը կրկին բավականին բարձր ցուցանիշ է:

ՃՏՊ հետևանքով զոհերի ամենացածր ցուցանիշն ունեն եվրոպական երկրները: Օրինակ՝ Ֆրանսիայում 100 հազար մարդու դեպքում լինում է 5.1 զոհ, իսկ Գերմանիայում՝ 4.3: Բայց աշխարհում ամենացածր ցուցանիշը Շվեդիայինն է 100 հազար մարդու դեպքում՝ 2.8 զոհ: 2010 թ. այստեղ եղել է ընդամենը 266 զոհ, որը ամենացածր ցուցանիշն է աշխարհում, իսկ Շվեդիայի բնակչությունը մոտ 10 միլիոն է:

Զարգացած երկրներում ՃՏՊ հետևանքով զոհերը հավասարվել են այպիսի հիվանդությունների հետևանքով զոհերի թվին, ինչպիսիք են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, մալարիան, տուբերկուլյոզը և այլն:

Իսկ ամենաշատ բնակչություն ունեցող երկրներում պատկերը հետևյալն է՝ Չինաստան 18.8 զոհ, Հնդկաստան 16.6: Ավելի պատկերավոր ասած 2013 թ. Չինաստանում ՃՏՊ հետևանքով գրանցվել է 261 367, իսկ Հնդկաստանում 207 551 զոհ:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի՝ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքների վերացմանն ուղղվում է երկրի ՀՆԱ-ի 3-5%, իսկ բազմաթիվ ընտանիքներ հայտնվում են աղքատության շեմին: Այդուամենայնիվ, զեկույցում նշվում է, որ աշխարհի միայն 47 երկրներում է ներդրված արագության կառավարման լավագույն միջոցներից մեկը՝ քաղաքային բնակավայրերում առավելագույնը 50 կմ/ժ կամ ավելի ցածր երթևեկության արագության սահմանումը:

Հակոբ Ասլանյան
Աղբյուր՝ Tert.am
 
Նմանատիպ նորություններ
«Զորամասում հիգիենայի պարագաները բաժանում են հետո, գումար պահանջում»․ զինվորի մայր
17 Հուլիսի 2018 - 00:02
Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո զինծառայողների ծնողներին հորդորեց այլևս հագուստ, կոշիկ ու հիգիենիկ պարագաներ չուղարկել ժամկետային ծառայություն անցնող որդիներին։
Մադինա գյուղի 62-ամյա բնակիչը կորել է
16 Հուլիսի 2018 - 23:58
Գեղարքունիքի մարզում 62-ամյա քաղաքացի է կորել: Այսօր՝ հուլիսի 16-ին ժամը 19:06-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի բնակիչը՝ Կ.Ս.-ն (ծնված 1956 թ.), առավոտյան տանից դուրս է եկել եւ չի վերադարձել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Քիմ Քարդաշյանը Թաթա Սիմոնյանի երգի ներքո հայկական սուրճ է վայելում (Տեսանյութ)
16 Հուլիսի 2018 - 23:56
Այսօր Թաթա Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում կիսվել է մի տեսանյութով, որը հրապարակել էր Քիմ Քարդաշյանը, Ինստագրամի իր էջի՝ «Story» բաժնում։
Մարգարիտա Գրիգորյանի օրերը Հ1-ում հաշված են,իսկ ինքը փոփոխություններ է անում
16 Հուլիսի 2018 - 23:53
Րոպեներ առաջ Հ1-ում աշխատող լրագրողներից մեկի հաղորդմամբ, փոխվել է հանրայինի ծրագրերի տնօրենը( ով Մարգարիտա Գրիգորյանի ընկերուհին է ) և գլխավոր պրոդյուսերը ( նշանակվել է Դավիթ Միրոյանը՝ նախկին ծրագրերի տնօրենը):
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով
16 Հուլիսի 2018 - 23:52
Հանրապետության տարածքում`

Հուլիսի 16-ի ցերեկը, 17-ին շրջանների զգալի մասում, հուլիսի 18-20-ը հյուսիսային առանձին շրջաններում, հուլիսի 21-ին առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Ֆրանսիայի հավաքականի երկու երկրպագու զոհվել են
16 Հուլիսի 2018 - 23:50
Ֆրանսիայի ազգային հավաքականի երկու երկրպագուներ զոհվել են՝ նշելով իրենց թիմի հաղթանակը: Աշխարհի գավաթի խաղարկությունում: Այս մասին հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Ռոբերտ Աբաջյանը 3 անգամ գիտակցաբար հրաժարվել է փրկվելուց. Արշակ Զաքարյան
16 Հուլիսի 2018 - 23:45
Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ռոբերտ Աբաջյանի և մնացած հերոս տղաների մասին.
Գլխավոր դատախազությունը ընթացք է տվել «Աշտարակ կաթի» մասին հրապարակումներին
16 Հուլիսի 2018 - 23:42
Գլխավոր դատախազությունը «Աշտարակ կաթ» ընկերության վերաբերյալ տեղեկությունները ուղարկել է ոստիկանություն՝ հիմքերը ստուգելու համար, տեղեկացնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Ամենատգեղ քույրերը՝ ոմանց կարծիքով». Արմինկայի սելֆին՝ քրոջ հետ
16 Հուլիսի 2018 - 23:38
Լոսանջելեսում բնակություն հաստատած երգչուհի Արմինկան Instagram-ի իր էջի story բաժնում նոր լուսանկար է հրապարակել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12403
 
Լրահոս`