Facebook   Twitter
 
Եթե քո սերը անփոխադարձ է, պետք է լսես ՍԱ (Տեսանյութ)

Եթե քո սերը անփոխադարձ է, պետք է լսես ՍԱ (Տեսանյութ)

07 Դեկտեմբերի 2017 - 23:27
Անփոխադարձ սիրո տառապանքն ամենածանր հոգեվիճակներից է, որ կարող է համակել մարդուն:
Յուրահատուկ հետաքրքրություն է ներկայացնում այն փաստը, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սերը դասել է լուրջ հիվանդությունների պաշտոնական ցանկում: Հիվանդության միջազգային համարն է F 63.9: ԱՀԿ-ն սերը խաղամոլությունից, մոլագարությունից, գինեմոլությունից հետո վերագրել է հոգեկան շեղումների «Սովորույթների ու հակումների խանգարում» կետին:

Ըստ մասնագետների` սիրային հիվանդության ընդհանուր ախտանիշներն են տրամադրության կտրուկ փոփոխությունները, սևեռուն մտքերը զուգընկերոջ մասին, ինքնախղճահարությունը, սեփական արժանապատվության չափազանց խոր զգացումը, չմտածված հանկարծակի արարքները, անքնությունը, ընդմիջվող քունը, կպչուն մտքերի համախտանիշը («Ես գիտեմ, որ նա սիրում է, բայց լռում է») և այլն:

Ինչպե՞ս հաղթահարել անփոխադարձ սերը

Սիրո պահանջմունքը առավել բնութագրական է պատանեկան տարիքին: Սակայն, այդ տարիքում օրինաչափ և անխուսափելի կրքի պոռթկման պատճառը միշտ չէ, որ հենց սերն է, և բավականին հաճախ այդ գեղեցիկ զգացմունքի փոխարեն թյուրիմացաբար ընդունվում է սիրահարվածությունը, որն, ի տարբերություն սիրո, որքան բուռն ի հայտ է գալիս, այքան արագ էլ մարում է: Արդյունքում` կիսատ մնացած սիրավեպեր, անքուն ու տառապալից գիշերներ, ինքնամեկուսացում և հոռետեսություն:

Կյանքի այդ դժվարին փուլից դուրս գալու և հոգեկան առողջությունը վերականգնելու համար օգտակար կլինեն այս տարբերակները.

Վերլուծիր սա…

Վերցրու' սովորական թուղթ ու գրիչ և գրիր այն ամենը, ինչ գիտես քո ներշնչանքի աղբյուրի մասին: Փորձիր կազմել դրական հատկանիշների ու բնավորության գրավիչ գծերի այն ցանկը, որոնց շնորհիվ դու կորցրել ես գլուխդ և անդառնալի սիրահարվել նրան: Աշխատիր շրջանցել արտաքինին վերաբերող արժանիքների թվարկումը. խորը զգացմունքի դեպքում չեն կենտրոնանում միայն դրա վրա: Եթե քո ցուցակը դժվարությամբ է կազմվում, իսկ դրական հատկանիշները չեն անցնում 3-4-ից, ապա դժվար թե կարելի է քո զգացմունքը սեր անվանել… այլ, թերևս, հրապուրանք: Հնարավոր է, որ «տանջանքներդ» ավելի շատ քո երևակայության արդյունք են: Այդ դեպքում ամեն ինչ շատ պարզ է` դու ինքդ ես հորինել նրան քեզ համար, իսկ եթե կարողացել ես անել այդ, ուրեմն` կարող ես և մտքիցդ հանել նրան:

Ինչպե՞ս հաղթահարել անփոխադարձ սերը

Ջնջիր նրան քո կյանքից

Հիշի՛ր, որ չարժե մռայլվել և դեպրեսիայի մեջ ընկնել: Փորձիր ընդհանրապես բաժանիչ սահման գծել քո և Նրա միջև. մի շփվիր, մի նայիր նրան, մի լսիր, մի փորձիր որևէ բան իմանալ նրա մասին, և, ամենակարևորը, մի քննարկիր նրան մտերիմներիդ ու հարազատներիդ հետ: Սերը պետք է ուրախություն ու երջանկություն պարգևի, իսկ եթե դու անընդմեջ արցունքոտ աչքերով ես ու մշտական ապրումների մեջ, անքնությունն էլ հավատարիմ ընկերդ է դարձել, ապա դա ոչ թե սերը է, այլ ինքնակործանում: Միթե դա պետք է քեզ…

Նա կատարյալ չէ

Քո հիացմունքի առարկային նայիր քննադատական հայացքով: Եթե մի կողմ թողնես կիրքդ ու զգացմունքներդ և փորձես ներթափանցել նրա էության մեջ քննողական հայացքով, հավանաբար կգտնես ոչ քիչ արատներ ու թերություններ: Մենք բոլորս էլ կատարյալ չենք, այդ թվում և նա: Երբ դու գիտակցես, որ նա սովորական մարդ է իր թուլություններով ու բացասական գծերով հանդերձ, քեզ համար ավելի հեշտ կլինի ազատվել քեզ կամազուրկ դարձնող այդ զգացմունքի ձգողությունից:

Շեղիր ուշադրությունդ այլ ուղղությամբ

Լավագույն միջոցը փրկվելու անկումային տրամադրությունից ինքդ քեզ ստիպելն է` չմտածել այդ «միակի ու անկրկնելիի» մասին: Քանի որ դժվար է միանգամից դադարել մտածել նրա մասին, կարող ես ինքդ ջանքեր թափել շեղելու ուշադրությունդայլ ուղղությամբ. օրինակ` գրքերի, ֆիլմերի, հեռուստահաղորդումների… Կարելի է որևէ սպորտով զբաղվել, օտար լեզու սովորել /կատարելագործել/…

Ճիշտ սնվիր

Դեպրեսիան ոչ միայն զգացմունք է, այլև քիմիական գործընթացների արդյունք: Ինքնակեղեքման ծանր օրերին քեզ պարզապես չի բավարարում սերոտոնինը` ուրախության հորմոնը: Սերոտոնին բավականին շատ է պարունակում, օրինակ, դառնավուն շոկոլադը կակաոյի մեծ պարունակությամբ /60% -ից ոչ քիչ/: Շոկոլադը պարունակում է նաև մագնիում, որը կհանգստացնի անգամ մինչև ականջները սիրահարված մարդու նյարդային համակարգը: Այնպես որ, եթե չես կարողանում վերահսկել տրամադրությունդ, թող քեզ օգնեն համապատասխան ուտելիքները: Կարևորը չափը չանցնելն է:

Նոր որևէ բան սովորիր

Զբաղեցրու քեզ աշխատանքով. Չէ որ միշտ էլ կգտնվեն գործեր, նախագծեր, մտահղացումներ, որոնք պետք է իրականացնել: Կարող ես սկսել այցելել, ասենք, կարատեի, լողի, թենիսի, պարի, դիզայներական կամ խոհարարական դասընթացների: Ամենակարևորն այն է, որ ուղեղդ ծանրաբեռնված լինի հետաքրքիր և միևնույն ժամանակ նոր ու բարդ ինչ-որ բանով, իսկ դու միայնակ չմնաս մտքերիդ հետ:

Օգնիր ինչ-որ մեկին, ով ավելի ծանր ապրումների մեջ է, քան դու

Ինչու… Որովհետև ամեն ինչ բացահայտվում է համեմատության մեջ: Մանկատուն, հիվանդանոց, ծերանոց… ահա թե որտեղ դու կտեսնես` որն է իսկական վիշտը: Հավատա, կարճ ժամանակ անց դու կհամոզվես, որ սխալվում էիր կյանքդ չստացված, իսկքեզ` անհաջողակ համարելով: Դու բարի գործ կկատարես /թեկուզև մեկ անգամ/` օգնելով նրան, ով իսկապես ուներ այդ օգնության կարիքը: Եվ փոխարենը կստանաս այն մարդկանց ուժը, երախտիքն ու սերը, որոնց օգնել ես: Բացի այդ` դու կհպարտանաս ինքդ քեզնով, ընդ որում` արժանիորեն:

Ինչպե՞ս հաղթահարել անփոխադարձ սերը

Մի կողմ թող սիրո մասին ֆիլմերը և սրտառուչ սիրավեպերի ընթերցումը

Տվյալ ժամանակաշրջանում դադարեցրու երջանիկ ավարտով նմանատիպ ֆիլմերի ու սերիալների դիտումը, իսկ համապատասխան թեմատիկայով գրքերը տեղափոխիր սենյակի ամենաչերևացող անկյուն: Սկսիր կարդալ պատմական գրքերկամ մեկ անգամ ևս դիտիր «Աստղային պատերազմներ»-ի ու «Հարրի Պոտեր»-ի բոլոր մասերը:

Որքան քիչ սիրերգություն, սիրային զեղումներ լինեն քո շուրջը, այնքան հեշտ կլինի հաղթահարել անփոխադարձ սերը:

Սերը ենթադրում է ընտրյալի եզակիություն և, համապատասխանաբար, երեք ցանկությունների՝ հոգու, մտքի և մարմնիներդաշնակ միաձուլում: Իսկ սիրահարվածության պարագայում նման բան չկա, հուզական կապվածության հիմքում միայն մեկ զգացմունք է՝ հարգանք, բարեկամություն կամ ցանկություն:

Հետգրություն

Կողմնորոշվելու համար, թե ինչ զգացում եք ապրում նրա հանդեպ հենց հիմա, առաջարկում ենք նաև սիրո ժամանակակիցտիպաբանությունը, որն ընդունել են մի շարք հետազոտողներ:

ֆիզիկական տիրապետման ձգտող կրքոտ, հավատարիմ, բացառիկ սեր-հրապուրանք («Ես և իմ սիրելին ստեղծված ենքմիմյանց համար»):
Խաղ-սեր, որն աչքի չի ընկնում զգացմունքների խորությամբ, ուստի, առկա է և դավաճանության հնարավորությունը: («Ես սիրում եմ բոլորի հետ սեր խաղալ»):

Հանգիստ, ջերմ և հուսալի սեր-բարեկամություն («Իմ սիրելին իմ լավագույն ընկերն»):

Պրագմատիկ սեր. հեշտությամբ է վերահսկվում, հաշվարկով սեր է («Ես ուզում եմ գտնել նրան, ով կերաշխավորիերջանիկ և բարեկեցիկ կյանք»):
Մանիա. անիրական սեր է, որին բնորոշ են կրքոտությունը, խանդը, անվստահությունը («Ես խելագարվում եմ, երբսիրելիս ինձ վրա ուշադրություն չի դարձնում»):

Ագապե՝ անշահախնդիր, այլտրուիստական (այլասիրական) սեր, որի դեպքում սիրելիի պահանջմունքներն առավելկարևոր են, քան սեփականը («Ավելի լավ է՝ ես տառապեմ, քան տեսնեմ, թե ինչպես է տառապում իմ սիրելին»):

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ինչու չի կարելի առանց նախաճաշելու սրճել. բժիշկ-դիետոլոգ (Տեսանյութ)
17 Դեկտեմբերի 2017 - 22:08
«Առողջ, երջանիկ, մտավոր բարձր կարողություններ ունենալու համար պետք է առողջ սնվել: Առողջ ուտելիքը ենթադրում է իր մեջ ընտանիքում, սիրելի մարդկանց հետ, հաճելի միջավայրում, սիրելի մարդկանց կողմից պատրաստված սննդամթերքի ընդունում»,- Panorama.am-ի փոխանցմամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը:
Նոր լուսանկարներ՝ Քիմ Քարդաշյանի բաց ֆոտոշարքից
17 Դեկտեմբերի 2017 - 22:03
Համացանցում նոր կադրեր են հայտնվել Քիմ Քարդաշյանի բաց ֆոտոսեսիայից։
Հետծննդաբերական սթրես կամ ի՞նչ է փոխվում կնոջ կյանքում մայրանալուց հետո
17 Դեկտեմբերի 2017 - 22:03
Մայրությունն ամենագեղեցիկ ու ամենազգայական երևույթն է, որ կարող է բնությունը պարգևել կնոջը:
Աղջիկները պետք է լսեն սա՝ նախքան ամուսնության օրը (Տեսանյութ)
17 Դեկտեմբերի 2017 - 21:55
Առաջին սեքսուալ փորձը կարող է տեղի ունենալ տարբեր տարիքներում: Որպես կանոն, այն ձեռք է բերվում ոչ միայն գայթակղությամբ ու խորը զգացմունքներով: Երբեմն մեծ դեր են խաղում նաև հոգեբանական և սոցիալական գործոնները:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթանակ տոնեց (Լուսանկարներ)
17 Դեկտեմբերի 2017 - 21:53
Անգլիայի առաջնության 18-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը արտագնա խաղում հանդիպեց «Վեսթ Բրոմվիչ»-ին:
Բժշկությունն անվճար լինել չի կարող, մասնագետ
17 Դեկտեմբերի 2017 - 21:42
Բժշկի չդիմելու ամենատարածված պատճառը վճարունակության բացակայությունն է:
Ահա թե ինչու է հարկավոր ամեն առավոտ դատարկ ստամոքսին խմել տաք ջուր (Տեսանյութ)
17 Դեկտեմբերի 2017 - 21:39
Մեզանից շատերը իրենց առավոտը սկսում են 1 բաժակ բուրումնավետ սուրճով: Սակայն, եթե դուք փոխեք ձեր սովորություներն ու սկսեք ամեն առավոտ խմել մեկ բաժակ տաք ջուր, ապա ձեր օրգանիզմը միանշանակ առողջ կլինի: Կարող եք այնտեղ նաև ավելացնել մի փոքր կիտրոնահյութ: Նման ջուրը նպաստում է մարսողության կարգավորման ու նյութափոխանակության մնացորդների հեռացմանը:
Խորամանկություններ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր աղջիկ (Տեսանյութ)
17 Դեկտեմբերի 2017 - 21:36
Facte.ru կայքը ներկայացրել է 14 խորամանկություն՝ իրերը կարգի բերելու համար:
Կական ավարտեց կարիերան
17 Դեկտեմբերի 2017 - 21:34
Ամերիկյան «Օռլանդո Սիթիի» բրազիլացի կիսապաշտպան Կական պաշտոնապես հայտարարել է կարիերան ավարտելու մասին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8918
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Կական ավարտեց կարիերան
Միջազգային, Սպորտ, Հասարակություն