Facebook   Twitter
 
Ալեքսիս Սանչեսի նորմալ գինը 80-90 միլիոն ֆունտ է. Կոնտե

Ալեքսիս Սանչեսի նորմալ գինը 80-90 միլիոն ֆունտ է. Կոնտե

13 Հունվարի 2018 - 13:26
Լոնդոնի «Չելսիի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Լոնդոնի «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին այս ամիս ձեռք բերելը համարում է լավ ներդրում:
29-ամյա ֆուտբոլիստին այս ամիս չվաճառելու դեպքում, «Արսենալը» նրան բաց կթողնի անվճար ամռանը: Ավարտվում է Սանչեսի պայմանագիրը: Նրան ձեռք բերելու ցանկություն ունի «Մանչեսթեր Սիթին», որն առաջարկում է 25 միլիոն ֆունտ ստերլինգ: Սանչեսին ձեռք բերելու փորձեր է ձեռնարկում նաեւ «Մանչեսթեր Յունայթեդը»:

«Մենք խոսում ենք համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստի մասին: Նրան հիմա հնարավոր է գնել մոտ 20 միլիոն ֆունտ ստերլինգով, իսկ Սանչեսի նորմալ գինը 80-90 միլիոն ֆունտ է: Նա գերազանց խաղացող է: Դեռ «Յուվենտուսում» իմ առաջին մրցաշրջանի ժամանակ ցանկանում էինք նրան գնել «Ուդինեզեից», սակայն Սանչեսը ընտրեց «Բարսելոնան»: Ինձ հիացնում է նրա խաղը»,- Կոնտեի խոսքը մեջբերում է Telegraph-ը:

Այս մրցաշրջանում Սանչեսը մասնակցել է 22 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հայտնի է «Բարսելոնայի» մրցակիցը Գամպերի գավաթի խաղում
17 Հուլիսի 2018 - 23:45
«Բարսելոնան» այս տարի ևս անցկացնելու է ակումբի հիմնադիր Ժոան Գամպերի անվան գավաթի խաղը:
Հայաստանի հավաքականը պարտվել է Նիդերլանդներին
17 Հուլիսի 2018 - 23:37
Մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի հավաքականը 36-85 հաշվով պարտվել է Նիդերլանդներին, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:
Ազարը համաձայնել է տեղափոխվել «Ռեալ»
17 Հուլիսի 2018 - 23:16
Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը որոշել է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», հայտնում է RMC-ն։
Դանիելե Դե Ռոսի․ Ռոնալդուի ներկայությունը «Յուվենտուսին» տիտղոսներ չի երաշխավորում
17 Հուլիսի 2018 - 22:50
Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսին խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի մասին։ Իտալացին կարծում է, որ պորտուգալացու տեղափոխությունը դրական է ազդելու առաջնության վրա։
Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը հյուրընկալել է Հայաստանի Կիոկուշին կարատեի Ֆեդերացիայի նախագահին
17 Հուլիսի 2018 - 22:01
Այսօր Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան հյուրընկալեց Հայաստանի Կիոկուշին կարատեի Ֆեդերացիայի նախագահ պրն. Անդրանիկ Հակոբյանին և փոխնախագահ պրն. Հայկ Միսակյանին:
Մորիենտեսը՝ Ռոնալդուի տրանսֆերի մասին
17 Հուլիսի 2018 - 20:52
Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ֆերնանդո Մորիենտեսը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի մասին։ 33-ամյա պորտուգալացին կարիերան կշարունակի Թուրինի «Յուվենտուսում»։
Զիդանը պաշտոն կստանա «Յուվենտուսում»
17 Հուլիսի 2018 - 18:14
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խորհրդականի պաշտոն կստանա Թուրինի «Յուվենտուսում», հաղորդում է Libertad Digital–ը՝ հղում անելով իտալական ակումբի սեփականատեր Անյելիների ընտանիքին մոտ աղբյուրի։
ՀՖՖ–ի վերակազմակերպումը կուղեկցվի ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրությամբ
17 Հուլիսի 2018 - 17:31
Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում հուլիսի 17–ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործկոմի հերթական նիստը, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Մարադոնա. Ֆրանսիան աշխարհի չեմպիոն դարձավ հորինած 11 մետրանոցի շնորհիվ
17 Հուլիսի 2018 - 16:45
Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի նախկին խաղացող եւ գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան քննադատել է աշխարհի առաջնության եզրափակիչում մրցավարների գործողությունները։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1967
 
Լրահոս`