Facebook   Twitter
 
Արցախում բենզինի և դիզելային վառելիքի գները թանկացել են

Արցախում բենզինի և դիզելային վառելիքի գները թանկացել են

13 Հունվարի 2018 - 13:34
Տարեսկզբից Արցախում թանկացել են բենզինն ու դիզելային վառելիքը:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետ Սերգեյ Գրիգորյանը՝ մանրամասնելով, որ մասնավորապես «Պրեմիում» տեսակի բենզինը 450 դրամից դարձել է 470 դրամ, «Ռեգուլար» տեսակինը՝ 430-450, իսկ դիզվառելիքի գինը 400 դրամից հասել է 460 դրամի:

Ս. Գրիգորյանի հաղորդմամբ՝ նշված թանկացումները պայմանավորված են ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությամբ:

«Համաձայն Հանձնաժողովի նախագահի հանձնարարականի՝ մենք ամենօրյա շարունակական ուսումնասիրություններ ենք անցկացնում. մեր ուսումնասիրությունների արդյունքում մյուս ապրանքատեսակների մասով չենք արձանագրել գնային էական փոփոխություններ: Շուկաններում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը` մասնավորապես գնային քաղաքականությունը մշտապես մեր դիտակետում է: Ուսումնասիրության ներկայիս արդյունքերով այստեղ չարաշահումներ չկան»,-ավելացրել է Ս. Գրիգորյանը:

Խոսելով առաջիկայում սպասվող թանկացումների մասին՝ պատասխանատուն նշել է, որ թանկացումներ հնարավոր են միայն այն ապրանքատեսակների մասով, որոնք ներկրվում են 3-րդ երկրից, որն էլ ԵԱՏՄ կազմում չէ:

«Այդուհանդերձ, այդ դեպքում ևս մաքսատուրքերի փոփոխությունները, որոնք կարող են ազդել որոշ ապրանքատեսակների իրացման գների վրա ոչ էական են՝ 1-4 տոկոս: Մենք շարունակելու ենք հետևել, որպեսզի այն ապրանքային շուկայում, որտեղ առկա են գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ, տնտեսական պայմանների փոփոխություններին համահունչ գնային քաղաքականություն վարվի: Եթե պարզենք, որ որևէ տնտեսվարող սուբյեկտ շուկայում անհիմն գներ է բարձրացրել, Հանձնաժողովը օրենքի ամբողջ խստությամբ ենթարկելու է պատասխանատվության»,-պարզաբանել է Ս. Գրիգորյանը:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Երեւանյան բնակարաններից մեկում հայտնաբերել են անգիտակից վիճակում գտնվող 27-ամյա բնակչին
22 Հունվարի 2018 - 10:22
Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 21-ին, ժամը 15:21-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Բագրատունյաց պողոտայի թիվ 6 շենքի 16-րդ բնակարանի դուռը փակ է, բանալին մնացել է ներսում (գազօջախին կերակուր կա դրված), ինչի հետեւանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հիանալի է եզակի լինել. երեխայի հասակ ունեցող բրիտանուհին խոսել էիր կյանքի մասին
22 Հունվարի 2018 - 10:20
Մեծ Բրիտանիայի ամենափոքրամարմին կինը պայքարում է մշտական ցավերի դեմ, սակայն չի դադարում ժպտալուց: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Լրագրողը սկսել է ցատկոտել Ռիկի Մարտինի հետ հարցազրույցից հետո
22 Հունվարի 2018 - 10:12
Ամերիկյան WGN հեռուստաալիքի թղթակից Անա Բելավալը չափազանց զգացմունքային է արձագանքել հայտնի պուերտոռիկացի երաժիշտ Ռիկի Մարտինի հետ հարցազրույցին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Անօդաչուներով դիվերսիաներ». Ադրբեջանի նոր մարտավարությունն Արցախում
22 Հունվարի 2018 - 10:10
Ոտնահարելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահների միջնորդությամբ Կրակովում կայացած հանդիպման ընթացքում ստանձնած պարտավորությունները, որով կողմերին կոչ էր արվել իրականացնել վստահության ամրապնդման միջոցառումներ՝ հակառակորդը հունվարի 20-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում դիմել է հերթական սադրանքի՝ անօդաչու թռչող սարքից հայ դիրքապահների ուղղությամբ կիրառելով ականանետի արկ:
Պապարացիները Ռիհաննային բռնացրել են արաբ տղամարդու կողքին
22 Հունվարի 2018 - 10:03
Հայտնի երգչուհի Ռիհաննան ժամանակ է անցկացնում արաբ տղամարդու ուղեկցությամբ։ Վերջինս հանդիսանում է սաուդցի գործարար Հասան Ջամիլը։
Օրվա խորհուրդը
22 Հունվարի 2018 - 09:50
«Որդյակ, պատվիր Տիրոջը և զորացիր, և բացի Նրանից ուրիշ ոչ ոքից մի երկնչիր» (Առակ. 7:1):
Պատվաստումներն ընթանում են բնականոն հունով
22 Հունվարի 2018 - 09:37
2017 թվականի դեկտեմբերի 11-ից մեկնարկած պապիլոմավիրուսային վարակի դեմ (ՄՊՎ) պատվաստումներն ընթանում են բնականոն հունով: Մինչ օրս պատվաստվել է 176 աղջիկ, որոնց մոտ չի դիտվել հետպատվաստումային որևէ ռեակցիա, նույնիսկ ներարկման տեղի ցավ:
Աստղագուշակ՝ հունվարի 22-ի համար
22 Հունվարի 2018 - 09:33
Խոյ. Եթե չկա խիստ անհրաժեշտություն, նոր նախագծեր մի սկսեք: Առանց այն էլ եղած պարտականությունները բավարար են օրվա հագեցվածությունն ապահովելու համար:
Լարսը բաց է միայն մարդատար մեքենաների համար. ռուսական կողմում կուտակված է 280 բեռնատար
22 Հունվարի 2018 - 09:30
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9399
 
Լրահոս`
 
 
 
Լրագրողը սկսել է ցատկոտել Ռիկի Մարտինի հետ հարցազրույցից հետո
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր
 
 
 
Օրվա խորհուրդը
Հասարակություն