Facebook   Twitter
 
Ռոհանին հայտարարել է միջուկային գործարքը տապալելու Թրամփի ջանքերի ձախողման մասին

Ռոհանին հայտարարել է միջուկային գործարքը տապալելու Թրամփի ջանքերի ձախողման մասին

14 Հունվարի 2018 - 12:27
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամեն ջանք գործադրել է Իրանի հետ միջուկային համաձայնագրի տապալման համար, սակայն նրա փորձերը ձախողվել են: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Պարոն Թրամփը տարվա ընթացքում դեռ մինչեւ իր ընտրվելը բոլոր ջանքերը գործադրեց Իրանի հետ միջուկային գործարքը տապալելու համար: Սակայն դա նրան չհաջողվեց»,-ասել է Ռոհանին: Նախագահի ելույթը հեռարձակվել է Press TV հեռուստաալիքով:

Իրանի նախագահը հավելել է, որ Թրամփի՝ գործարքի տապալման փորձերի ձախողումը ապացուցում է «միջազգային պայմանավորվածությունների հաջողությունը»: «Սա նշանակում է, որ միջազգային պայմանավորվածությունները հաջողված էին: Սա նշանակում է, որ իրավունքը գերակայում է բռնապետությանը: Ամերիկացիներիը չկարողացան իրենց կամքը պարտադրել․․․անտեսել հասարակական կարծիքը»,-եզրափակել է Ռոհանին:

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Թեհրանը միջոցներ կձեռնարկի եւ «պատշաճ կերպով կարձագանքի Միացյալ Նահանգների թշնամական գործողություններին»:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Չեխիան Իսրայելի միջոցով ապօրինի զենք է վաճառում Ադրբեջանին
25 Ապրիլի 2018 - 00:41
Երբ ադրբեջանական բանակը գովազդային տեսահոլովակով ցուցադրում էր 2017 թ. սեպտեմբերի 18-22-ը անցկացված զորավարժությունների ժամանակ իր կիրառած զինատեսակները, դիտորդները նկատեցին չեխական արտադրության ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 18 կմ հեռահարություն ունեցող «Դանա» ինքնագնաց հաուբիցներ եւ 20 կմ հեռահարություն ունեցող Rm-70 հրթիռային կայանքներ:
Մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին. Դոնալդ Թրամփի ուղերձը Ցեղասպանության տարելիցին
25 Ապրիլի 2018 - 00:25
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփըը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ՝ կատարվածը կրկին անվանելով Մեծ Եղեռն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնական կայքը, ուղերձում ասվում է.
Գտնված բժշկական փաստաթղթերը հաստատում են, որ Հիտլերն ունեցել է մեկ ամորձի. Telegraph
24 Ապրիլի 2018 - 23:57
Գերմանացի պատմաբանը հայտարարել է, որ ինքն անժխտելի ապացույց ունի այն մասին, որ Ադոլֆ Հիտլերը ունեցել է մեկ ամորձի, գրում է The Telegraph-ը: Այդ մասին վկայում են բժշկական փաստաթղթերը, որոնք 2010 թվականին վաճառվել են աճուրդում:
Բաշար Ասադը հյուրընկալել է սիրիահայ համայնքի ներկայացուցիչներին
24 Ապրիլի 2018 - 21:00
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը և իր կինը Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ հյուրընկալել են սիրիահայ համայնքի ներկայացուցիչներին:
Թբիլիսիում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի միջոցառմանը վրացերեն գրքույկ է ներկայացվել
24 Ապրիլի 2018 - 20:07
Վրաստանում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ ապրիլի 23-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որի շրջանակներում տեղի է ունեցել Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից հրատարակած «Փաստեր Հայոց ցեղասպանության մասին» վրացերեն գրքույկի շնորհանդեսը։
Լուկաշենկոն խոստացել է թույլ չտալ բելառուսական «մայդան»
24 Ապրիլի 2018 - 20:04
Բելառուսի նախագահ Աեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ քանի դեռ ինքը ղեկավարում է երկիրը, այնտեղ «մայդանի» հիմք չի առաջանա՝ գրում է ria.ru-ն:
Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչները Ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ երթեր են իրականացրել
24 Ապրիլի 2018 - 19:58
Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչները Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 23-ին և 24-ին երթ են իրականացրել:
Քադիրովը խոստանում է Թրամփին եւ Մերկելին բանտ նստեցնել, եթե «նրանք գան Չեչնիա»
24 Ապրիլի 2018 - 19:53
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ վաղուց արդեն պատասխան պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Գեկրմանիայի անցլեր Անգելա Մերկելի եւ այլ արեւմտյան պաշտոնյաների նկատմամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Էմմա Ուոթսոնին փորձել են սեռական ստրկության մեջ ներքաշել
24 Ապրիլի 2018 - 19:36
Բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը եղել է այն կանանց թվում, որոնց «Սմոլվիլի գաղտնիքները» սերիալի աստղ Էլիսոն Մեքը փորձել է ներքաշել սեռական ստրկության մեջ՝ գրում է Buisness Insider-ը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3508
 
Լրահոս`
Չեխիան Իսրայելի միջոցով ապօրինի զենք է վաճառում Ադրբեջանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական