Facebook   Twitter
 
Դոնալդ Թրամփի տաքացրած օձը

Դոնալդ Թրամփի տաքացրած օձը

14 Հունվարի 2018 - 13:11
«Հրդեհ և կատաղություն. Թրամփի Սպիտակ տան ներսում» գրքի հրատարակումը նոր տարվա գլխավոր իրադարձությունը դարձավ: Գրքի հեղինակին մեղադրում են կեղծիքի մեջ, նրա որոշ գործընկերներ հրաժեշտ են տվել իրենց կարիերային: Դոնալդ Թրամփը կատաղած է. նրա հակառակորդներն անհանգստացած են:
Միակ մարդը, որ անկասկակած շահել է գրքի հրատարակումից, հեղինակն է՝ հանրահայտ, սկանդալային լրագրող Մայքլ Վոլֆը:

Ողջ աշխարհի համար Մայքլ Վոլֆը կրկնեց Ջոան Ռոուլինգի հերոսական արարքը. քնեց և արթնացավ հանրաճանաչ: Իրականում Ամերիկայում Մայքլ Վոլֆը առանց այդ էլ հայտնի էր իր կոմերցիոն հաջողություններով: Այս դեպքում հաջողությունն ավելի քան երաշխավորված էր, քանի որ այն, ինչ գրվում է Թրամփի մասին, արդեն դատապարտված է հաջողության, հատկապես, երբ գրված է շատ, մանրամասն և խելացի:

Գիրքը հագեցած է աղմկահարույց մանրամասներով, որոնք հաստատում են միայն մի բան՝ Դոնալդ Թրամփը սարսափելի նախագահ է, իսկ նրա հետ աշխատող մարդիկ այնքան էլ ուրախ չեն, որ բարձր պաշտոններ են զբաղեցնում:

Մայքլ Վոլֆը շատ ժամանակ է անցկացրել Դոնալդ Թրամփի արդեն նախկին գլխավոր քաղաքական խորհրդական Սթիվեն Բենոնի հետ: Բենոնի մեջբերումները թերևս ամենաաղմկահարույցն են ամբողջ գրքում: Բենոնը դրա համար մեծ գին վճարեց՝ իր կարիերային հրաժեշտ տալով: Իսկ ինչ վերաբերում է հեղինակին, ով պնդում է, որ գիրքը ամբողջովին ճշմարիտ է, «Հրդեհ և կատաղությունը» իր գործն արեց. այն թույլ տվեց հեղինակին հիշեցնել իր մասին և դատելով գրքի վաճառքից՝ նկատելիորեն բարելավեց նրա ֆինանսական վիճակը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կրեմլը չի մեկնաբանել Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող գործողության մասին քրդերի հայտարարությունը
23 Հունվարի 2018 - 17:09
Կրեմլը չի մեկնաբանում քրդական ինքնապաշտպանական ուժերի ներկայացուցչի հայտարարությունը, որը Սիրիայի Աֆրին քաղաքում թուրքական օպերացիայի կապակցությամբ մեղադրել էր Ռուսաստանին դավաճանության համար, փոխանցում է РИА Новости-ն:
Իտալացին սպանել է կնոջը‚ վիրավորել 5 հոգու և ինքնասպան եղել
23 Հունվարի 2018 - 17:06
Իտալական Բելլոնա կոմունայի բնակիչը‚ ով սեփական բնակարանի պատշգամբից կրակ է բացել անցորդների վրա‚ ինքնասպանություն է գործել‚ հայտնում է ANSA լրատվականը:
Աֆրինում երկրորդ թուրք զինվորն է զոհվել
23 Հունվարի 2018 - 16:50
Սիրիական Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում զոհվել է թուրք երկրորդ զինվորը: Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ԱՄՆ Թուրքիային կոչ է արել զսպվածություն ցուցաբերել Սիրիայում
23 Հունվարի 2018 - 16:45
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը կոչ է արել Թուրքիային զսպվածություն ցուցաբերել Սիրիայում քրդերի նկատմամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Ֆրանս Պրես»-ը:
Ելիսեյան պալատում մեկնարկել է Սարգսյան-Մակրոն հանդիպումը (Տեսանյութ)
23 Հունվարի 2018 - 16:32
Փարիզում Երեւանի ժամանակով 16.00-ի սահմաններում մեկնարկել է Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հանդիպումը:
Անցյալ տարի մահացած թայլանդական վանականը սկսել է ժպտալ
23 Հունվարի 2018 - 16:15
Նոյեմբերին մահացած թայլանդական վանական Լուանգ Պհո Փիանը երկու ամսում գրեթե չի փոխվել: Բացի այդ, տղամարդը, ականատեսների խոսքերով, «սկսել է ժպտալ»:
Բաքվում ձերբակալվել է Ռուսաստանի ԱԴԾ կուրսանտ
23 Հունվարի 2018 - 15:24
Բաքվում ձերբակալվել է Ռուսաստանի ԱԴԾ կուրսանտ, 23-ամյա Նավրուզ Սանգովը: Նա մտադիր էր Թուրքիա մեկնել եւ հետագայում միանալ «Իսլամական պետությանը»:
Սիրիայում փախստականների վերադարձման ընդգրկուն ծրագիր է իրագործվելու
23 Հունվարի 2018 - 15:18
Սիրիայում նախատեսում են իրականացնել փախստականների վերադարձման ընդգրկուն ծրագիր, լրագրողներին հայտնել է հանրապետության ազգային հաշտեցման գործերի նախարար Ալի Հայդարը, փոխանցում է РИА Новости-ն:
Ալյասկայի մոտ տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիք է հայտարարվել
23 Հունվարի 2018 - 15:00
ԱՄՆ Ալյասկա նահանգի ափերի մոտ տեղի ունեցած 8,0 մագնիտուդով երկրաշարժից հետո հայտարարվել է ցունամիի սպառնալիք: Այս մասին նշված է Ցունամիների նախազգուշացման ազգային կենտրոնի կայքում, փոխանցում է Gazeta-ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3158
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
Աֆրինում երկրորդ թուրք զինվորն է զոհվել
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
Ելիսեյան պալատում մեկնարկել է Սարգսյան-Մակրոն հանդիպումը (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր