Facebook   Twitter
 
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության տեղի 27–ամյա պատասխանատուն Mercedes-ով հայտնվել է ձորում. նա հիվանդանոցում մահացել է

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության տեղի 27–ամյա պատասխանատուն Mercedes-ով հայտնվել է ձորում. նա հիվանդանոցում մահացել է

14 Հունվարի 2018 - 13:40
Այսօր՝ հունվարի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 04:00-ի սահմաններում Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 40բ շենքի բնակիչ, 27-ամյա Տիգրան Ղազարյանը իր վարած Mercedes մակնիշի 16 QQ 888 հարարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ բախվել ապառաժ քարերին և հայտնվել ձորում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Տ. Ղազարյանը, ում ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն, որտեղ ստացած մարմնական վնասվածքներից գիտակցության չգալով՝ մահացել է:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակ 4-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արայիկ Քոչարյանի գլխավորությամբ:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Թորգոմ Չանդոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը աշխատում էր «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությունում՝ որպես Գեղարքունիքի մարզի պատասխանատու:

Բախման հետևանքով ավտոմեքենայի անվահեծանն ու գազաբալոնը պոկվել և շպրտվել էր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հազը և անգամ բրոնխիտը ակնթարթորեն անցնում են․ Հարկավոր է ընդամենը գիշերը խմել այս ըմպելիքից
21 Հունվարի 2018 - 00:09
Ձմռանը մեր իմունիտետը թուլանում է և վիրուսները հեշտությամբ ներթափանցում են օրգանիզմ։
ճարտարապետ Արթուր Հարությունյանը ներկայացված են 2007-2016 թվականների աշխատանքներ (Լուսանկարներ)
20 Հունվարի 2018 - 23:42
Այսօր Աբովյան 12 հասցեում գտնվող Դալան ցուցասրահում բացվեց ճարտարապետ Արթուր Հարությունյանի գեղանկարների ցուցադրությունը։
«Տաք յոգան» անոթների համար ավելի օգտակար չէ, քան սովորականը
20 Հունվարի 2018 - 23:39
Յոգայի պարապմունքների ժամանակ ջերմաստիճանի բարձրացումը պարտադիր չէ սրտանոթային համակարգի աշխատանքի բարելավման համար։
Մարդու ձեռագիրը խոսում է նրա բնավորության մասին
20 Հունվարի 2018 - 23:34
Շատերը կարծում են, որ մարդուն կարելի է հոգեբանորեն ճանաչել միայն նրա հետ շփվելիս կամ ընկերական հարաբերությունների ժամանակ: Իրականում դա բոլորովին էլ այդպես չէ:
Գեղասահքի Հայաստանի ներկայացուցիչները 19-րդ տեղն են գրավել
20 Հունվարի 2018 - 23:30
Մոսկվայում ավարտվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում այսօր կամավոր ծրագրով հանդես եկան պարային զույգերը: Հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Բրիտանացի դպրոցականը ԿՀՎ ղեկավար է ձեւացել եւ գաղտնի տվյալներ ստացել
20 Հունվարի 2018 - 23:27
Բրիտանացի դեռահաս Քեյն Գեմբլը Աֆղանստանում եւ Իրանում ԱՄՆ հետախուզական գործողությունների մասին գաղտնի տեղեկատվության հասանելիություն է ստացել՝ ձեւանալով ԿՀՎ-ի նախկին ղեկավար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» ` վկայակոչելով Telegraph-ին եւ դատական լսումներին:
Վեց սեքսուալ հմտություն, որոնք ձեզ վերերկրյա հաճույք կպարգեւեն
20 Հունվարի 2018 - 23:24
Լինել այստեղ եւ հիմա
Դա նշանակում է, որ դուք չեք խորասուզվում ձեր ներաշխարհում, չեք տրվում անցյալի հիշողություններին եւ ապագայի ծրագրեր չեք կառուցում։ Դուք բացառապես ներկայում եք։
Բեռլինում տասնյակ հազարավոր ցուցարարներ գյուղատնտեսական քաղաքականության փոփոխություն են պահանջում
20 Հունվարի 2018 - 23:16
Հունվարի 20-ին տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Բեռլինի փողոցներ՝ բողոքելով երկրում գործող գյուղատնտեսական քաղաքականության դեմ, հաղորդում է DW-ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9380
 
Լրահոս`