Facebook   Twitter
 
Մոուրինյու. Մխիթարյանը շատ լավ ֆուտբոլիստ է, սակայն նույնպես ունի իր գինը

Մոուրինյու. Մխիթարյանը շատ լավ ֆուտբոլիստ է, սակայն նույնպես ունի իր գինը

14 Հունվարի 2018 - 13:42
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է այն մասին` թե որքանով է հավանական թիմի հայ կիսապաշպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունն այս ձմռանը.
«Իմ մոտեցումը ֆուտբոլիստներին հետևյալն է. յուրաքանչյուր խաղացող ունի իր գինը»,- ասել է Մոուրինյուն, երբ նրան հարցրել են` արդյոք Մխիթարյանը կմնա՞ ՄՅՈւ-ում:

«Նշանակություն չունի, թե այդ ֆուտբոլիստն ով է: Նշանակություն չունի նաև խաղամակարդակը, կարգավիճակը, հեղինակությունը: Կարծում եմ` յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր գինն ունի: Ես կույր մարզիչներից չեմ. չեմ մտածում, թե այս կամ այն խաղացողն անձեռնմխելի է ու երբեք չի կարող վաճառվել»,- շարունակել է իր խոսքը պորտուգալացի մասնագետը:

Մոուրինյուն նաև ասել է, որ քանի դեռ տրանսֆերային պատուհանը բաց է, այն բաց է նաև ցանկացած ակումբի համար, որը հետաքրքրված է ՄՅՈւ-ի ֆուտբոլիստներով.

«Դրանից հետո մենք պետք է որոշում կայացնենք` այո, թե ոչ: Մենք պետք է որոշենք, թե որն է ճիշտ արժեքը: Բայց Մխիթարյանը խաղաց Անգլիայի Գավաթի խաղում, և հավանաբար կմասնակցի նաև «Սթոքի» հետ առաջիկա խաղին: Նա գրեթե նույն իրավիճակում է, ինչ մյուս ֆուտբոլիստները, ովքեր ներառված են տրանսֆերային շուկայի այս շշուկներում: Նա մեր խաղացողն է, և շատ լավ խաղացող է: Այնպես որ նա շաբաթ մարզվել է, իսկ երկուշաբթի կխաղա»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում «Sky Sports»-ը:

Հիշեցնենք` «Մանչեսթեր Յունայթեդը», որն այս օրերին ուսումնամարզական հավաք էր անցկացնում Դուբայում, իր հաջորդ հանդիպումն անցկացնելու է հունվարի 15-ին՝ ԱՊԼ-ի 23-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ ընդունելով «Սթոք Սիթիին»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ալաշկերտը ոչ-ոքի խաղաց, Բանանցը հաղթեց և շրջանցեց գործող չեմպիոնին (Տեսանյութ)
22 Ապրիլի 2018 - 21:22
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրում կայացան 2 հանդիպումներ:
Վենգերը հրաժարվել է խոսել Արսենալից հեռանալու պատճառների մասին
22 Ապրիլի 2018 - 19:23
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հրաժարվել է մեկնաբանել իր հրաժարականը: Հիշեցնենք, որ այս շաբաթ Վենգերը հայտարարել էր, որ կլքի ակումբը մրցաշրջանի ավարտից հետո:
Ալաշկերտը ոչ-ոքի խաղաց, Բանանցը հաղթեց և շրջանցեց գործող չեմպիոնին (տեսանյութ)
22 Ապրիլի 2018 - 18:57
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրում կայացան 2 հանդիպումներ:
Արսենալը խաղավերջում ջախջախեց Վեսթ Հեմին (Տեսանյութ)
22 Ապրիլի 2018 - 18:31
Անգլիայի Պրեմիեր լիգայում տեղի են ունենում 35-րդ տուրի հանդիպումները:
Սանչես. Վենգերը ֆուտբոլի վարպետ է
22 Ապրիլի 2018 - 17:46
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը մեկնաբանել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հրաժարականը, ով պաշտոնից կհեռանա մրցաշրջանի ավարտից հետո:
NBA. Նյու Օռլեանը՝ փլեյ-օֆի քառորդ եզրափակչի առաջին մասնակից
22 Ապրիլի 2018 - 17:43
«Նյու Օռլեանը» դարձել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) փլեյ-օֆի քառորդ եզրափակչի առաջին մասնակիցը:
Ժետիսուն հաղթել է. Մալաքյանն ու Հովհաննիսյանը մասնակցել են խաղին
22 Ապրիլի 2018 - 17:29
Ղազախստանի Պրեմիեր-լիգայի 6-րդ տուրում «Ժետիսուն» սեփական հարկի տակ ընդունել է «Պավլոդարին» և 2:1 հաշվով հաղթանակ է տարել:
Բարձրագույն խումբ. Ալաշկերտ-Փյունիկ և Բանանց-Գանձասար հանդիպումներն ուղիղ եթերում
22 Ապրիլի 2018 - 17:20
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի շրջանում Երևանում այսօր երկու հանդիպում կկայանա:
Fed Cup. Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երրորդ տեղն է զբաղեցրել
22 Ապրիլի 2018 - 17:06
Թունիսում ավարտվել է կանանց թենիսի աշխարհի թիմային ոչ պաշտոնական առաջնության կարգավիճակ ունեցող 2018թ Ֆեդերացիայի գավաթի` FED CUP- ի խաղարկության եվրոաֆրիկյան գոտու` Թունիսում ընթացած մրցաշարը, որի 9 մասնակիցների թվում էր նաև կանանց թենիսի ՀՀ հավաքականը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1808
 
Լրահոս`