Facebook   Twitter
 
Քաղցրի պահանջը միայն հոգեբանական ծագում ունի. մասանգետ

Քաղցրի պահանջը միայն հոգեբանական ծագում ունի. մասանգետ

14 Փետրվարի 2018 - 23:15
Հաճախ կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր պնդում են թե չեն կարող առանց քաղցր: Միարժամանակ գաղտնիք չէ, որ քաղցրը ավելորդ քաշի համար մեկ «բարեկամն» է:
Գիտակցելով, որ ոչ մի պահանջմունք առանց պատճառ չի լինում HayNews.am-ը հարցը քննարկել է հոգեբան, քաշի նվազեցման մանսագետ Արմինե Փաշայանի հետ: «Մեր օրգանիզմը չունի քաղցր ուտելու ֆիզիոլոգիական պահանջ և կարող է ապրել առանց քաղցրի»,- համոզմունք հայտնեց մասնագետն ու հավելեց.

«Քաղցրավենիքը մարդու օրգանիզմին օգտակարության տեսանկյունից ոչինչ չի տալիս՝ ի տարբերություն, օրինակ, սպիտակուց, բարդ ածխաջուր պարունակող սննդամթերքների, որոնք պարզապես անհրաժեշտ են օրգանիզմին նորմալ կենսագործունեության համար»։ Հոգեբանի խոսքով՝ ընդհանրապես աղանդերը հանդիսանում է, այսպես ասած, բոնուս, որը տրվում է հիմնական, հագեցնող սնունդն ուտելուց հետո հաճույք ստանալու համար։

«Այսպիսով՝ քաղցրի հանդեպ պահանջը զուտ հոգեբանական է»,- վստահեցրեց փորձագետը և ներկայացրեց քաղցրից կախվածության մի քանի հոգեբանական պատճառներ. «Հաճախ քաղցրը հանդիսանում է սփոփանքի միջոց, երբ կյանքում չկան դրական էմոցիաների այլ աղբյուրներ կամ առկա են ինչ-որ խնդիրներ, մարդը սկսում է իրեն խղճա, որպես սփոսանք, օգտագործում է քաղցրը»։ Ի դեպ, այստեղ, ըստ Արմինե Փաշայանի, շատ մեծ դեր ունի դաստիարակությունը, որտեղ մեծահասակների կողմից քաղցրը չգտակցված կերպով օգտագործվում է որպես երեխայի անհաջողություններին խրախուսելու միջոց։

«Երբ երեխան, օրինակ, ընկնում է, հարվածում է գլուխը կամ ինչ-որ մի բան նրա մոտ չի ստացվում, մեծահասակաները միանգամից երեխային առաջարկում են քաղցրավենիք, և ստացվում է, որ դրանով իսկ խրախուսում են երեխայի անհաջողությունը, իսկ երեխան սովորում է իր անհաջողությունների, խնդիրների դեպքում իրեն խրախուսել քաղցրի միջոցով, ինչը հասկանալի է, որ արդյունավետ չէ»,- մանրամասնեց քաշի նվազեցման մասնագետը։

Վերջինիս հավաստմամբ՝ ընդհանրապես, արտահայտված քաղցրակերությունը ռեգրես է դեպի մանկություն, չ՞է որ քաղցրը համարվում է, այսպես ասած, մանկական սնունդ, մեծահասակների սնունդն այլ է, նրանք ավելի շատ հակված են ուտել մսեղեն, խավարտ, ապուրներ և այլն։ «Մարդը, բախվելով հասուն կյանքի դժվարություններին, ասես չի ընդունում դրանք և վերադառնում է դեպի մանկություն։

Այս դեպքում կարելի է բնորոշել քաղցրակերությունը՝ որպես հասուն կյանքին պատրաստ չլինելու ինդիկատոր»,-ընդգծեց Արմինե Փաշայանն ու ավելացրեց, որ քաղցրից կախվածություն կարող է լինել նաև սխալ սնվելու արդյունքում, երբ մարդն ամբողջ օրը ոչինչ չի ուտում և որպես գլյուկոզայի արագ աղբյուր ձգտում է դեպի քաղցրը, նման մարդիկ հաճախ են նշում, որ եթե քաղցր չուտեն, ապա գլխացավ կունենան կամ ճնշման անկում, այն, ինչ բնորոշ է ֆիզիոլոգիական քաղցին։

Այս դեպքում, ինչպես հոգեբանը նշեց, քաղցրի հանդեպ պահանջը կնվազի, եթե մարդը սկսի նորմալ, ճիշտ սնվել, իսկ այն, որ մարդը նորմալ չի սնվում, ուտում է ոտքի վրա, խոսում է այն մասին, որ նա ժամանակ չունի և մշտապես շտապում է, հետևաբար, մշտապես գտնվում է տագնապային վիճակում, վախենում է ինչ-որ բան չհասցնել։

«Իսկ եթե նա նորմալ սնվում է և նշում է, որ քաղցր չուտելու դեպքում իր ինքնազգացողությունը վատանում է, ապա այստեղ խոսքը գնում է հոգեբանական գործոնի մասին»,- ասաց զրուցակիցս։ Ամփոփելով խոսքը քաշի նվազեցման մասնագետը շեշտադրեց, որ շատերը քաղցր ցանկանում են հենց ուտելուց հետո, երբ արդեն քաղցած չեն, և արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բավարար է, ինչը ևս խոսում է այն մասին, որ այդ պահանջը ունի հոգեբանական ծագում և ոչ ֆիզոլոգիական։

Տաթև Առաքելյան
 
Նմանատիպ նորություններ
Ողբերգական դեպք Ստեփանավանում. 81-ամյա կնոջ կախված դի է հայտնաբերվել տանիքում
23 Փետրվարի 2019 - 00:01
Այսօր՝ փետրվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Ստեփանավան քաղաքում: Ժամը 15:15-ի սահմանում Ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ստեփանավանի Սայաթ-Նովա փողոցի 23 տան տանիքում դի կա կախված: Հայտնում է Shamshyan.com-ը։
Գիտնականները նոր օբյեկտ են հայտնաբերել, որը կարող է ճանաչվել ամենահեռավորն Արևային համակարգում
22 Փետրվարի 2019 - 23:56
Գիտնականները նոր օբյեկտ են հայտնաբերել, որը կարող է ճանաչվել ամենահեռավորն Արևային համակարգում:
«Միսս տիեզերքին» հայրենիքում թագուհու նման են դիմավորել (Լուսանկարներ)
22 Փետրվարի 2019 - 23:51
Կատրիոնա Գրեյը հսկայական հարթակով անցել է Մանիլայի գլխավոր փողոցներով, որտեղ նրան հազարավոր երկրպագուներ են ողջունել:
«Գահերի խաղը» ստեղծողներին Ջոն Սնոուի դեմքով «Օսկար» են խոստացել
22 Փետրվարի 2019 - 23:23
«Գահերի խաղը» ֆիլմի երկրպագուները որոշել են սերիալի ստեղծողներին յակուտական ժողովրդական «Օսկար» նվիրել՝ գրում է lenta.ru-ն։
Բրիտանուհին շրջում է փողոցներում Քիմ Քարդաշյանի սկանդալային զգեստի կրկնօրինակով
22 Փետրվարի 2019 - 23:14
Գեղեցկուհի Քիմ Քարդաշյանը շարունակում է զարմացնել եւ ցնցել իր սեքսուալ, համարձակ կերպարներում, որի համար նա շատ հաճախ արժանանում է հասարակության քննադատությանը և վիրավորանքներին։
Տավուշի մարզի սահմանամերձ 45 համայնքներում 2019թ. ընթացքում կստեղծվեն նոր աշխատատեղեր
22 Փետրվարի 2019 - 22:54
ՀՀ տավուշի մարզի սահմանամերձ 45 համայնքներից 39-ում 2015թ. մեկնարկած ՄԱԿ-ի Զարգացման «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակներում նոր աշխատատեղեր են ստեղծվել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15228
 
Լրահոս`