Facebook   Twitter
 
Մոսկվան դիմել է Բրիտանիային Սկրիպալի գործի նյութերին ծանոթանալու համար. Լավրով

Մոսկվան դիմել է Բրիտանիային Սկրիպալի գործի նյութերին ծանոթանալու համար. Լավրով

13 Մարտի 2018 - 18:41
Մոսկվան դիմել է բրիտանացիներին Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման գործի վերաբերյալ նյութերին ծանոթանալու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Նախարարի խոսքով՝ բրիտանացիներին պաշտոնական հայտ է ուղարկվել թունավորման համար օգտագործված նյութին ծանոթանալու համար, որն իբր արտադրվել է Ռուսաստանում: Այս քայլը արվել է Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայի համաձայն:

ՌԴ նախարարը նշել է, որ Լոնդոնից «անհասկանալի պատասխան է ստացվել, որը նշանակում է, որ մեր հայտը մերժվել է»: Լավրովը հավելել է, որ, նորմերի համաձայն, Մեծ Բրիտանիան, «նախքան որեւէ նախապայման առաջադրելը», պետք է դիմեր Ռուսաստանին բացատրություններ ստանալու համար: Այս կապակցությամբ Մոսկվան չի արձագանքի դրանց, քանի դեռ Մեծ Բրիտանիան կատարել է իր պարտավորությունները Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայի շրջանակներում:

Հիշեցնենք, որ նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման գործում Մոսկվայի ներգրավվածությունը շատ հավանական է:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ոստիկանն ասաց՝ գրի 10 հազար ես գողացել, թե չէ քանոնը կմտցնեմ բերանդ. Հասմիկ Սարգսյան (տեսանյութ)
19 Դեկտեմբերի 2018 - 15:10
Այսօր՝ դեկտեմբերի 19 -ին Հասմիկ Սարսգյանը դատարանում ասաց. «ոստիկանն ասաց՝ գրի 10 հազար ես գողացել, թե չէ քանոնը կմտցնեմ բերանդ»:
Պլանային ջրանջատում Կապանում դեկտեմբերի 20/21-ին
19 Դեկտեմբերի 2018 - 15:07
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին,
ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է Հրաչյա Ասցատրյանը
19 Դեկտեմբերի 2018 - 15:05
ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հրաչյա Ասցատրյանը ՀՀ ԳԱԱ նախագահության դեկտեմբերի 19-ի նիստում:
Հացադուլն անհապաղ դադարեցնելու պահանջ
19 Դեկտեմբերի 2018 - 14:53
Այսօր արդեն 15 օր է, ինչ մեր ընկեր Մհեր Եղիազարյանը գտնվում է հացադուլի մեջ:
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը կոչ է անում Պետդեպարտամենտին ակտիվացնել երկխոսությունը Հայաստանի հետ
19 Դեկտեմբերի 2018 - 14:47
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովը կոչ է արել Պետդեպարտամենտին ակտիվացնել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական երկխոսությունը ԱՄՆ-Հայաստան ժամանակավոր խմբի միջոցով և մեծ ուշադրություն դարձնել կարճաժամկետ եւ միջնաժամկետ տնտեսական արդյունքներին:
Էրեբունիում բացվել է հիմնանորոգված թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը (լուսանկարներ)
19 Դեկտեմբերի 2018 - 14:45
Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համատեղ ջանքերով ամբողջությամբ հիմնանորոգվել է թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը:
Ընձառյուծը երեքամյա երեխային մոր աչքի առաջ հափշտակել և տարել է անտառ
19 Դեկտեմբերի 2018 - 14:41
Հնդկաստանում ընձառյուծը փոքրիկ երեխային քարշ է տվել անտառ և գլխատել, հաղորդում է Daily Mail-ը:
«Ապրող ծառ». Կենդանաբանական այգու հերթական նախաձեռնությունը
19 Դեկտեմբերի 2018 - 14:30
Երևանի Կենդանաբանական այգին, FPWC-ի և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, կրկին իրականացնում է արդեն ավանդույթ դարձած «Ապրող ծառ» ծրագիրը:
Նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ
19 Դեկտեմբերի 2018 - 14:28
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 18156
 
Լրահոս`