Facebook   Twitter
 
Փաստաբան Կարապետ Աղաջանյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել. ՓՊ

Փաստաբան Կարապետ Աղաջանյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել. ՓՊ

13 Մարտի 2018 - 19:34
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի 12.03.2018 թվականի որոշմամբ փաստաբան Կարապետ Աղաջանյանի (արտոնագիր թիվ 35) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ՝ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.3 ենթակետի պահանջի խախտման հատկանիշներով:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ Փաստաբանների պալատից։

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել զանգվածային լրատվության միջոցի հրապարակումն այն մասին, որ փաստաբան Կարապետ Աղաջանյանը՝ պատասխանելով մեկ այլ փաստաբանի գրառմանը նշել էր, որ նրա հայտնած տեղեկատվությունն անհիմն, սուտ ինֆորմացիա է և գրել էր հայհոյախառն արտահայտություններ։

Հիշեցնենք, որ ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից 11.02.2012թ. թիվ 1/4-Լ որոշմամբ հաստատված Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.3 ենթակետի համաձայն՝ մասնագիտական, հասարակական, հրապարակախոսական և այլ բնագավառներում իր գործունեությամբ փաստաբանը պետք է նպաստի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է Հրաչյա Ասցատրյանը
19 Դեկտեմբերի 2018 - 15:05
ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հրաչյա Ասցատրյանը ՀՀ ԳԱԱ նախագահության դեկտեմբերի 19-ի նիստում:
Հացադուլն անհապաղ դադարեցնելու պահանջ
19 Դեկտեմբերի 2018 - 14:53
Այսօր արդեն 15 օր է, ինչ մեր ընկեր Մհեր Եղիազարյանը գտնվում է հացադուլի մեջ:
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը կոչ է անում Պետդեպարտամենտին ակտիվացնել երկխոսությունը Հայաստանի հետ
19 Դեկտեմբերի 2018 - 14:47
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովը կոչ է արել Պետդեպարտամենտին ակտիվացնել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական երկխոսությունը ԱՄՆ-Հայաստան ժամանակավոր խմբի միջոցով և մեծ ուշադրություն դարձնել կարճաժամկետ եւ միջնաժամկետ տնտեսական արդյունքներին:
Էրեբունիում բացվել է հիմնանորոգված թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը (լուսանկարներ)
19 Դեկտեմբերի 2018 - 14:45
Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համատեղ ջանքերով ամբողջությամբ հիմնանորոգվել է թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը:
Ընձառյուծը երեքամյա երեխային մոր աչքի առաջ հափշտակել և տարել է անտառ
19 Դեկտեմբերի 2018 - 14:41
Հնդկաստանում ընձառյուծը փոքրիկ երեխային քարշ է տվել անտառ և գլխատել, հաղորդում է Daily Mail-ը:
«Ապրող ծառ». Կենդանաբանական այգու հերթական նախաձեռնությունը
19 Դեկտեմբերի 2018 - 14:30
Երևանի Կենդանաբանական այգին, FPWC-ի և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, կրկին իրականացնում է արդեն ավանդույթ դարձած «Ապրող ծառ» ծրագիրը:
Նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ
19 Դեկտեմբերի 2018 - 14:28
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ:
Համազգայինի ժամանակավոր տնօրեն նշանակվեց Արման Նավասարդյանը
19 Դեկտեմբերի 2018 - 14:10
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել թատրոնի դերասան Արման Նավասարդյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14365
 
Լրահոս`