Facebook   Twitter
 
«Արցախը», «Լոռին», «Էրեբունին» ու «Արարատ-Մոսկվան» հաջորդ մրցաշրջանից կխաղան Բարձրագույն խմբում

«Արցախը», «Լոռին», «Էրեբունին» ու «Արարատ-Մոսկվան» հաջորդ մրցաշրջանից կխաղան Բարձրագույն խմբում

13 Մարտի 2018 - 19:40
Այսօր՝ մարտի 13-ին, ՀՖՖ գրասենյակում կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը: Հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Նիստի ընթացքում քննության էին դրվել ՀՀ Բարձրագույն Խմբի 2017/2018 թթ. առաջնության մասնակից 6 ակումբների՝ «Ալաշկերտ», «Շիրակ», «Փյունիկ», «Գանձասար-Կապան», «Բանանց» և «Արարատ» և արտոնագրման գործընթացում 4 նորեկ ակումբների՝ «Էրեբունի», «Լոռի», «Արցախ», «Արարատ-Մոսկվա» ակումբների արտոնագրային ոչ ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին «Ազգային» արտոնագրերի համար:

Այդ արտոնագրերը իրավունք են ընձեռում «Էրեբունիին», «Լոռիին», «Արցախին» ու «Արարատ-Մոսկվային»` մասնակցելու ՀՀ Բարձրագույն խմբի 2018/2019 թթ. մրցաշրջանի առաջնությանը, որը մեկնարկելու է 2018 թվականի օգոստոսին:

Արտոնագրման կոմիտեն կայացրեց որոշում, ըստ որի «Ազգային» արտոնագրեր շնորհվեցին թեկնածու բոլոր 10 ակումբներին:

Համաձայն ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգի պահանջների` «արտոնագրային» որոշումների կայացումից հետո ակումբները պարտավոր են տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ (օրինակ, կադրային բնագավառում) անհապաղ տեղեկացնել ՀՖՖ-ին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արցախում ֆուտբոլի լիգա կստեղծվի
25 Հունիսի 2018 - 12:24
Արցախում ֆուտբոլի լիգա կստեղծվի: Լիգայի համահիմնադիրներ Սևան Ասլանյանն ու Հրաչ Յագանը ներկայացրել են Արցախում ֆուտբոլի ձևավորման նախապատմության և այստեղ ֆուտբոլային երբեմնի փառքը վերականգնելու տեսլականի մասին պատմող մի տեսանյութ, որը պատմում է նաև տեղում գործող թիմերի, ֆուտբոլիստների և նրանց հեռանկարների մասին:
ԱԱ-2018. Հունիսի 25-ի խաղացանկը
25 Հունիսի 2018 - 11:50
Ռուսաստանում շարունակվում է աշխարհի 2018 թվականի առաջնությունը: Այսօր` հունիսի 25-ին, կկայանա մրցաշարի 4 հանդիպում, որոնցում միմյանց հետ կմրցեն A և B խմբերի թիմերը:
Թաիլանդում քարանձավում ֆուտբոլի թիմ է կորել
25 Հունիսի 2018 - 11:40
Թաիլանդի հյուսիսում գտնվող Չիանգրայ նահանգում քարանձավներից մեկում է կորել է «Վայրի վարազների ակադեմիա» երիտասարդական ֆուտբոլի թիմը և նրա մարզիչը։ Այս մասին գրել է Thai Rath տեղական պարբերականը։
ATP. Նադալն այս տարի երրորդ անգամ շրջանցեց Ֆեդերերին եւ դարձյալ առաջինն է
25 Հունիսի 2018 - 10:24
Իսպանացի Ռաֆայել Նադալը դարձյալ գլխավորել է ATP համաշխարհային դասակարգման աղյուսակը՝ այս տարի արդեն երրորդ անգամ շրջանցելով շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին:
Մունդիալ 2018. օրվա խաղերը
25 Հունիսի 2018 - 10:20
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում մեկնարկում են խմբային փուլի վերջին տուրի խաղերը:
Ո՞ւմ է ուղեկցում Հենրիխ Մխիթարյանը Հայաստանում
25 Հունիսի 2018 - 10:00
Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս անգամ հանրության ուշադրությունն իր վրա է սեւեռել՝ Հայաստանում մի աղջկա հետ պարբերաբար հանրության մեջ դուրս գալով:
Ռոբերտ Լեւանդովսկի. Ոչինչ չկարողացանք անել, ես փոխանցումներ չէի ստանում
25 Հունիսի 2018 - 09:41
Լեհաստանի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին ինքնաքննադատությամբ մեկնաբանել է Կոլումբիայի հավաքականից 0:3 հաշվով կրած պարտությունը աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում:
Արոնյանը Փարիզի մրցաշարում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը
25 Հունիսի 2018 - 09:01
Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանն ավարտեց ելույթները Փարիզի «Grand chess tour»-ում:
Հայաստանը հաղթեց Լիբանանին
25 Հունիսի 2018 - 08:31
Ավարտվեց Լիբանանի Բեյրութ քաղաքում տեղի ունեցող SSS միջազգային մրցաշարը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1917
 
Լրահոս`
Արցախում ֆուտբոլի լիգա կստեղծվի
Սպորտ, Հասարակություն