Facebook   Twitter
 
Արմեն Սարգսյանին շնորհավորել են Վրաստանի եւ Չեխիայի նախագահները

Արմեն Սարգսյանին շնորհավորել են Վրաստանի եւ Չեխիայի նախագահները

13 Մարտի 2018 - 19:55
ՀՀ Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի Հանրապետության նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:
Ուղերձում մասնավորապես ասված է.

«Ցանկանում եմ սրտանց շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել Ձեր գործունեության մեջ:

Ուրախ եմ, որ վերջին ժամանակահատվածում Վրաստանի եւ Հայաստանի Հանրապետությունների միջեւ երկկողմ հարաբերությունները զգալիորեն զարգացել են, եւ դրականորեն նպաստել են մեր ժողովուրդների բարեկամական շփումների ամրապնդմանը: Ես հավատում եմ, որ մեր երկրների միջեւ դարերի շարունակ ձեւավորված բարեկամական հարաբերությունները ապագայում եւս ավելի կզարգանան՝ ի բարօրություն մեր ժողովուրդների»:

Նախագահ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Հայաստանը Չեխիայի Հանրապետության համար ավանդական կարեւոր գործընկեր է եւ դաշնակից։ Նախարարությունների եւ խորհրդարանների ներկայացուցիչների բազմաթիվ հանդիպումների, տնտեսական համագործակցության հարցերով չեխ-հայկական միջկառավարական հանձնաժողովի պարբերական նիստերի, բարձրագույն մակարդակով փոխայցելությունների շնորհիվ՝ վերջին ամիսներին եւ տարիներին արձանագրել ենք երկկողմ երկխոսության հզորացում։ Ինքս երախտագիտությամբ հիշում եմ իմ վերջին պետական այցը Հայաստան 2016 թվականի հունիսին։

Հայաստանը կարեւոր գործընկեր է նաեւ բազմակողմ հարթակներում։ Նոր համաձայնագրի շնորհիվ կարող ենք ավելի ընդլայնել գործակցությունը Հայաստանի եւ ԵՄ միջեւ։ Հեռանկարներ կան նաեւ Արեւելյան գործընկերության (որի նախաձեռնողներից մեկն է ՉՀ-ն) շրջանակներում գործակցության առումով։ Մենք այն ընկալում ենք որպես խոստումնալից եւ չափազանց օգտակար ձեւաչափ մեր հարեւանության ամենամտերիմ գործընկերների հետ հարաբերությունների զարգացման համար»։

Արմեն Սարգսյանին շնորհավորել են նաեւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատար Ֆիլիպպո Գրանդին, տարբեր երկրների քաղաքական գործիչներ, գործարարներ, գիտական, կրթական հաստատությունների ղեկավարներ, հայոց թեմերի առաջնորդներ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ինչպես են Հայաստանում լուծվում կանանց խնդիրները. Աննա Հակոբյանի հարցազրույցը «Мир 24» հեռուստատեսությամբ (Տեսանյութ)
24 Սեպտեմբերի 2018 - 23:10
Սանկտ-Պետերբուրգում ավարտվել է Կանանց եվրասիական ֆորումը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուանդայի նախագահի հետ
24 Սեպտեմբերի 2018 - 23:00
ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեյի հետ:
Արցախը կարևորում է տնտեսության բոլոր ճյուղերի փոխկապակցված և կայուն զարգացումը. ԱՀ պետնախարարը՝ հայաստանցի գործարարներին
24 Սեպտեմբերի 2018 - 22:52
Արցախի կառավարության նպատակն է տեսնել տնտեսական աճի արտացոլումը նաև բնակչության լայն զանգվածների բարեկեցության մեջ: Այս մասին հայաստանցի գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետը շնորհավորել է Հայկ Մարությանին
24 Սեպտեմբերի 2018 - 22:27
Վանաձորի քաղաքապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Մամիկոն Ասլանյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորական ուղերձ է հղել «Իմ Քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին:
Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել Կանանց եվրասիական համաժողովում. (լուսանկարներ, տեսանյութ)
24 Սեպտեմբերի 2018 - 21:48
Սեպտեմբերի 19-21-ը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն աշխատանքային այցով գտնվում էր Սանկտ Պետերբուրգում, որտեղ ՌԴ դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով մասնակցեց «Կանայք հանուն գլոբալ անվտանգության և կայուն զարգացման» երկրորդ եվրասիական համաժողովին:
Արարատ Զուրաբյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին՝ ազատ և արդար ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ
24 Սեպտեմբերի 2018 - 21:47
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած «Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին՝ ազատ և արդար ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ:
Հակամարտությունների լուծումը՝ խաղաղ բանակցություններով. ՀՀ վարչապետն ու Կիպրոսի նախագահը հանդիպել են Նյու–Յորքում
24 Սեպտեմբերի 2018 - 21:02
Տնտեսական ոլորտում հայ-կիպրական կապերի խորացման ու առևտրաշրջանառության ծավալների ավելացման անհրաժեշտությունը վարչապետ Փաշինյանը քննարկել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում։
Քվեարկությունը տեղի ունեցավ առանց լարվածության ու խաղաղ մթնոլորտում. ՄԻՊ ամփոփիչ դիրքորոշումները ընտրությունների վերաբերյալ
24 Սեպտեմբերի 2018 - 19:51
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանցքն է կազմում ընտրական իրավունքի երաշխավորումը: Այս իրավունքի շնորհիվ են երկրում ձևավորվում ժողովրդավարական ինստիտուտներն ու կառավարման համակարգը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4633
 
Լրահոս`
Միշել Օբաման հարսանիքի թամադա է եղել
Միջազգային, Հասարակություն